Ագապե-գլորիկ

Ես Ագապե գլորիկն եմ, որովհետև շատ եմ սիրում գլորվել հետաքրքիր պատմությունների մեջ: Մի օր ես անձրևից հետո դուրս գլորվեցի, անձրևի կաթիլների հետ խաղացի, հետո էլ նստեցի ծիածանի վրա, ես հիացած էի իմ ծիածանագույն զգեստով: Իսկ չարաճճի անձրևը իր կաթիլներով թմբկահարեց և գցեց գետնին: Հաջորդ օրը ես գլորվեցի կակաչի մեջ, մի լավ նեկտարոտվեցի և դարձա դեղնագույն Ագապե-գլորիկ: Տուն վերադարձա, գլորվեցի մայրիկիս զարդատուփի մեջ և ամեն ինչ դեղնոտեցի:

OLYMPUS DIGITAL CAMERA

Leave a comment