Category Archives: Նախագծեր

Սեպտեմբերյան նախագիծ

Սեպտեմբերյան նախագիծ

Սեպտեմբերի 1-5 Ծանոթացման շաբաթ  

Սեպտեմբերի 8-12 Մեկշաբաթյա գործունեություն

Առավոտյան ծես` ուրախ մարմնամարզություն, երգ, պար: Միջավայրի խնամք` սաները ինքնուրույն փոխում են կոշիկները, հագնում են հողաթափերը, դասավորում են ներքնակները, աթոռները, ջրում ծաղիկները: Խաղում են բարևախաղ: Ներկայության գրանցում, սաներն են հուշում, թե ընկերներից ով է բացակա, կամ ով է ուշացել:

Բանավոր խոսքի զարգացում`սանը պետք է իմանա իր անունը,  ազգանունը, տարիքը… Աշխարհում ինչն է մեկ հատ, կամ շատ: Սովորում ենք Պզան-պզան, պզպզանը: Հեքիաթի պատմում` Ռոդարիի §Շոկոլադե ճանապարհը¦: Բանավոր խոսքի զարգացում զրույցի միջոցով, ինչի մասին էր հեքիաթը, ինչն էր շոկոլադից…ուզում եմ, որ շոկոլադից լինի…

Մաթեմատիկա`առարկաների գույները – գույների ճանաչում հետաքրքիր, ուրախ, գործնական: Օրվա գույն, եթե կարմիր գույնի օր է, հագնում են կարմիր կամ որևիցե կարմիր գույնի իր են իրենց հետ բերում, ինչն է լինում կարմիր գույնի…

Խաղում են խաղ` վերև, ներքև, կողք, առաջ, ետ, ով է վերևում ապրում, ով ներքևում…

Տեխնոլոգիա` կավով պատրաստում են արև, չորանալուց հետո ներկում են իրենց նախընտրած գույնով և պատմում են իրենց արևի մասին, արևը որտեղ է, ինչ գույնի է, ով է արևի ընկերը, որտեղ է քնում…

Կերպարվեստ` գուաշով նկարում են մեղու, պատմում են իրենց նկարը:

Երաժշտություն` Արև, արև եկ, եկ երգի ուսուցում, Կիկլիկո երգի ուսուցում և բեմականացում

Մարմնակրթություն` մարզական, բակային խաղեր, մարզվում են մարզասրահում, բակում խաղում են մուկն ու կատուն:

Հիգենիայի ժամ` ինչու ենք լվանում ձեռքերը, սաները իրենք են պատասխանում, թե ինչ են մտածում:

Աշխատանքայն նախագիծ

5 տարեկանների ուսուցման խումբ

Աշխատանքայն նախագիծ

 


 

01.09.2014թ.

  09.00- 09.30 Առավոտյան ծես

Տոնական ընդունելություն

Մասնակցություն ընդհանուր պարապմունքին

 

Առավոտյան ծես
Ուրախ մարմնամարզություն
Մարզում ենք մեր մարմինը`  դառնում ենք տարբեր կենդանիներ

Ծափխաղ՝ Զարկ բոլոճիկը:

 

Առավոտյան ողջույնի ու ծանոթության խաղ. «Բարի լույս, ես…»

10.30- 11.00 նախաճաշ

12.30-13.00 Ճաշ

15.30- 16.00 հետճաշիկ

Պատումներ:  Սովորողները պատմում են իրենց մասին: Նախորդ օրվա մասին:

 

Ես ներկա եմ.   էլեկտրոնային գրատախտակին   մեր ներկան ենք նշում/

 

  Օրվա համրանքը
Ինչն է մի հատ, ով է մեկը այս աշխարհում (օրինակ՝ արևը)

Ինչն է 2  հատ, կամ ովքեր են երկուսն այս աշխարհում: (օրինակ՝ տատիկները)

Օրվա ֆլեշմոբը Մանկական ֆլեշմոբ

 Օրվա երգ- պար — <<Կիկլիկո>>

 Կիկլիկո

 

Կիկի կիկի կիկլիկո, խորոզ տարան Կիկլիկո.    Վայ~…….

Ձորն ի վար ծնեբակ,

Նման արեգակ:

1.Տարան գցին ամբարը,

  Վերին դրին մեծ քարը.

  Վայ իմ խորոզ Կիկլիկո

  Նախշուն խորոզ Կիկլիկո      Վայ~……..

  Ձորն ի վեր ծնեբակ,

  Նմանի արեգակ

 

2.Կատար ուներ արեգակ

   Ձենը զնգուն քան զանգակ,

   Վայ իմ խորոզ Կիկլիկո

   Նախշուն խորոզ Կիկլիկո      Վայ~……..

   Ձորն ի վեր ծնեբակ,

   Նմանի արեգակ

Կերպարվեստ-տեխնոլոգիա

Նկարել՝ ինչն է մի հատ աշխարհում

Կամ օրվա տրամադրությունը գույներով

Ստեղծագործական աշխատանք
Ինչ կենդանու եմ ես նման, ինչու:

Խաղ-դաս
Պատրաստվում ենք տուն գնալուն  Ինքնուրույն զգեստափոխություն:

Տանը՝ տանեցիներին պատմել օրվա մասին:

Տանեցիներըրով որոշում են՝ ինչ բառ ուղարկել դպրոց՝ որպես բառ-նվեր:

 

Թումանյանական նախագիծ

ԱՐՄԱՆ  ԴԱՎԻԴՅԱՆԹումանյանական նախագիծ

Ժամանակը– Կրթահամալիրի ուսումնական օրացույցով «Թումանյանական շաբաթն» իրականացվում է փետրվարի 17-ից մինչև 21-ը ընկած ժամանակաշրջանում, բայց այն շարունակական է ամբողջ տարի:

Նպատակը-Թումանյանական ստեղծագործությունների ուսուցում, Թումանյանական նախագծի իրականացում:

Խնդիրները-Թումանյանական հեքիաթների ընթերցում-ուսուցում, ֆիլմերի պատրաստում, բանավոր խոսքի զարգացում, մեդիահմտությունների կիրառում, ներկայացումներիդիտում, այցելություն Թումանյանի տուն-թանգարան:

Նախապատրաստականփուլ– նախապեստեղեկանումենք, թեորհեքիաթներըևբանաստեղծություններնենքսովորելու:

Աշխատանքայինփուլ-Սովորումենք`

Խելոքնուհիմարը

Բարկեկենդանը

ԱնբանՀուռին

Տերնուծառան

Գարնանառավոտ

Խոսողձուկը

Համբարձմանառավոտը-հատված«Անուշ»պոեմից

Արագիլը

Փիսոն

Կանաչախպեր

Մարտը

Կռունկները

Ընթերցելհեքիաթները, քննարկելևվերլուծելհերոսներին, արդարացնելևմեղադրել, նամակգրել` զգուշացնելով, թեհետոինչէլինելու, հասկանալհեքիաթիբունիմաստը, խորհուրդը:

Բանաստեղծություններըերգիմիջոցովարտահայտել, երգելԳարնանառավոտըիրենցստեղծագործությամբ, նկարելհատվածաբարբանաստեղծությունները, ձայնագրելևֆիլմպատարստել:

ԱյցելելԽամաճիկներիթատրոն` Շուննուկատունդիտելու:

ՆախատեսումեմտարեվերջինԱմբանՀուռինորպեսերաժշտականներկայացումմատուցել:

Եզրափակիչփուլ– Թումանյանականշաբաթվաընթացքումկատարածբոլորաշխատանքներիներրկայացումֆիլմերիտեսքովբլոգում, կայքում:

Մյուսստեղծագործություններըներկայացնելտարվաընթացքում:

Ամանորի ծես-նախագիծ

IMG_0096Ամանորի ծեսը 3-րդ դասարանում

                                                       Նախագիծ

Նախագծի ընթացքը դեկտեմբերի 1-ից-27-ը

Ամանորյա նախագծի ընթացքը համընկնում է ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի հետ /դեկտեմբերի16-ից-27-ը/

Նպատակը` Ամանարի ծեսի նախապատրաստում, ամանորյա նախագծի իրականացում

Խնդիրները`

  • Ստեղծել ամանորյա մեդիաբացիկներ
  • Զարգացնել սովորողների տհտ հմտությունները
  • Զարգացնել տեղեկություններ հավաքելու ունակությունը որոնողական կայքերից
  • Ստեղծել ամանորյա երևակայական, անսովոր մեդիաբարեմաղթանքներ paint, movie maker ծրագրերով
  • Կիրառել տեխնոլոգիական հմտություններ
  • Պատրաստել ամանորյա կարաոկեներ
  • Զարգացնել բանավոր խոսքը, հիշողությունը, լսածը կամ կարդացածը վերարտադրելու ունակությունը

Նախապատրաստական փուլ

Զրուցել երեխաների հետ ամանորի, ամանորյա հրաշքների, երազանքների, ցանկությունների մասին: Համացանցի միջոցով տանը և դասարանում ահատական նեթբուքերով փնտրել հետաքրքիր ամանորյա զարդարանքներ, որոնցով կզարդարենք դասարանը: Առանձնացնել նյութերը, որոնցով կաշխատենք: Բաժանել ճամբարային օրերը, ըստ այդ օրերի իրականացնել ամանորյա նախագիծը:

Աշխատանքային փուլ

  • Խաղալիքների օր` երեխաները բերում են լամպեր, թելեր և ստանում են կերպարներ: Մեկանգամյա օգտագործման ափսեներից, ֆետրերից ստանում են ձնեմարդուկներ:
  • Անսովոր տոնածառի օր` յուրաքանչյուր երեխա բերում է մի քանի հատ լուսանկար/ցանկալի կլինի փոքր ժամանակվա լուսանկարներից/ և լուսանկարների միջոցով ստանում ենք անսովոր տոնածառ:
  • Մեդիաբացիկների, բացիկների օր` երեխաներն իրենց անհատական նեթբուքերով, paint ծրագրով նկարում և գրում են իրենց ցանկությունները: Համացանցում փնտրում են հետաքրքիր բացիկների ձև, պատրաստում դասարանում և նվիրում ուսուցիչներին:
  • Տոնական սպորտլանդիայի օր` 1-4-րդ դասարանները ձմեռ պապիկի գլխարկներով, մարզական հագուստներով, խաղեր են խաղում, մրցում իրար հետ:
  • Համով օր` երեխաները բերում են խաշած ձվեր, գազար, կանաչի, հատիկով սև բիբար, փայտիկներ և ստանում են ձմեռ պապիկներ, իսկ վերջում ուտում են:
  • Անսովոր հագուստների, սանրվածքների օր` երեխաները տոնական կամ անսովոր հագնված գալիս են դպրոց, իսկ դպրոցում վարսահարդարները գեղեցիկ հարդարում են նրանց մազերը, վերջնական արդյունքը ցուցադրում են պոդիումի վրա:
  • Ամանորյա երգերի, կարաոկեների, շնորհավորանքների օր`այդ օրը երեխաները ամանորյա երգեր են լսում և երգում, ընտրում են ամենասիրված երգերը և կարաոկեներ պատրաստում, առանձնացնում են բառերը, բաժանում են հատվածների և սկսում paint-ով նկարել:

 

Նախագծի ակնկալվող արդյունքը` ամանորյա ուսումնական աշխատանքների հրապարակում կայքում, բլոգում:

Նախագծեր

Մեդիադասերի փաթեթի ստեղծման նախագիծ

Նախագծի հեղինակ՝Հռիփսիմե Առաքելյան, Դպրոցպարտեզ

Ժամանակահատվածը ՝ 2013-2014 ուստարի

Նախնական հմտություններ, կարողություններ

Սովորողներն  արդեն տիրապետում են  ՏՀՏ մի շարք հմտությունների՝ կարողանում են օգտվել համացանցից /մտնել կրթահամալիրի  կայք , դասարանային բլոգ,դասարանային բլոգի միջոցով ՝Դպրոց-պարտեզի ենթակայք, գրադարան,«Պարտեզ» ամսագիր ։Կարողանում են  օգտվել իրենց էլեկտրոնային հասցեներից՝ նամակներ ստանալ և ուղարկել ընկերներին,տիրապետում են Paint ծրագրինէլեկտրոնային գրատախտակի գործիքներին ,թվային ֆոտո և վիդեո խցիկներով  նկարելու հմտություններին ։

Նախորդ ուսումնական տարում ստեղծել ենք մեդիադասերի փաթեթ,որոնց միջոցով  սովորողներն իրենց մեդիահմտությունները փոխանցել են այլոց։

Տես իմ բլոգի`www.krtserdproc.wordpress.com

«Մեդիադասեր» ենթաբաժնում 

Նախագծի ելք կամ ակնկալվող արդյունքներ

ü  Նախագծի միջոցով ակնկալում եմ զարգացնել և հարստացնել սովորողների տհտ հմտությունները

ü  Դասրանային բլոգը  դարձնել վիրտուալ ուսումնահետազոտական տարածք,որտեղ սովորողների հետ կկարողանանք առանց մեծահասակիօգնության առցանց քննարկումներ և դասեր անցկացնել

ü  Բլոգում յուրաքանչյուր սովորողի անունով բաժին ստեղծել,որտեղ կտեղադրվեն վերջինիս ստեղծած նյութերը։

ü  Նախատեսում եմ բլոգում երաժշտական բաժին ստեղծել,որտեղ կտեղադրվեն սովորողների ստեղծած կարոկեները

ü  Մեդիադասերի օգնությամբ ամրապնդել ձեռք բերված գիտելիքները , ֆիլմերի,հոլովակների միջոցով հնարավորինս մատչելի փոխանցել մյուսներին։

 

Նախագծի բովանդակությունը

Նախագիծը երեք փուլից է բաղկացած՝

ü  Նախորդ ուսումնական տարում յուրացված տհտ հմտությունների ամրապնդման փուլ

ü  Նոր տհտ հմտությունների յուրացման փուլ

ü  Յուրացված տհտ հմտություններով մեդիադասերի ստեղծման փուլ

 

 

Նախնական երկու փուլում նախատեսում եմ ՝

ü  Նոթ կամ նեթբուքը միացնել,անջատել,խնամքով աշխատել։

ü  Էլեկտրոնային փաթեթ ստեղծել,փաթեթն անվանել ։

ü  Օգտվել կրիչից։

ü  Դասարանային բլոգից օգտվել,նյութերի տակ կարծիք գրել։

ü  Microsoft word ծրագիրը յուրացնել/նոր էջ բացել,անվանել,պահպանել/

ü  Microsoft wordծրագիրով մուտքագրել,տառա

տեսակ,տառաչափ ընտրել,գունավորել էջը և տառերը, աղյուսակներ կազմել:

ü  Իր էլեկտրոնային հասցեն կիրառել։

ü  Օգտվել ինտերնետային որոնիչներից և կայքերից:

ü  Օգտվել Էլեկտրոնային օրացույցից:

ü  Լուսանկարչական ապարատից և հեռախոսից նկարները տեղափոխել համակարգիչ:

ü  Յուրացնել PowerPoint ծրագիրը:

ü  Աշխատել  էլեկտրոնային գրատախտակով. օգտվել  էլեկտրոնային գրատախտակի անհրաժեշտ գործիքներից:

 

Մեթոդ

Քանի որ նոր ուսումնական տարում մի քանի նոր սովորող է տողափոխվել մեր դասարան,կարիք կլինի նորեկներին  սովորողների խմբում ներգրավելու,աշխատանքային և հոգեբանական բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ,շփման ,հաղորդակցման մեջ լարվածությունն ու կաշկանդվածությունը թուլացնելու համար այսպես կոչված «Սառույցը կտրող»վարժություններ կիրառել։Այս վարժությունները կարելի է շատ հեշտ ու արդյունավետ կիրառել մեդիայի միջոցով։

Քայլ 1 –Սովորողներին կառաջարկվի Paint ծրագրով նկարել իրենց, մուտքագրել իրենց  անունները, գրել  իրենց փաղաքշական անունները ։

Քայլ 2 – Դասարանում կվերհիշենք Paint ծրագրով նկարված նկարը պահպանել։

Քայլ 3 – Կբացենք մեր էլեկտրոնային հասցեները և Paint-ով  արդեն պահպանված աշխատանքը կուղարկենք  դասընկերներից որևէ մեկի էլեկտրոնային հասցեին կամ ամբողջ դասարանին։

Նպատակն ու խնդիրները

Վարժության միջոցով՝

ü  Paint ծրագրի գործիքները  կիրառելով  կվերհիշենք ,ովքեր ծանոթ չեն ծրագրին՝ կսովորեն։

ü  Իրենց անունազգանունները,փաղաքշական անունները կմուտքագրեն և կկարդան ուրիշներինը։

ü  Paint ծրագրով նկարված նկարը կվերհիշեն կամ կսովորեն պահպանել։

ü  Կկիրառեն իրենց էլեկտրոնային հասցեները՝նամակներ կստանան և կպատասխանեն նամակների։

ü  Աշխատանքային մթնոլորտում  նորեկները  խմբի անդամների հետ

կշփեն և կծանոթանան ։

 

Նախատեսում եմ ըստ ուսումնական օրացույցի բոլոր առարկանրում կիրառել նմանատիպ մեթոդներ,որոնց միջոցով սովորողները և՛ տվյալ առարկայից գիտելիքներ ձեռք կբերեն  ,և ՛ կզարգացնեն ու կամրապնդեն իրենց տհտ հմտությունները։

Տհտ հմտությունների որոշակի բազա ունենալուց հետո ,նախատեսում եմ սովորողների հետ ֆիլմեր , հոլովակներ ստեղծել,որտեղ արդեն սովորողն  ինքը կփոխանցի իր տհտ հմտությունները մյուսներին ։Այս մեթոդը կնպաստի սովորողների գիտելիքների,հմտությունների և կարողությունների ամրապնդմանը։

 

 

Բարձունքի  հաղթահարում  նախագիծ. Սեպտեմբերի 21-23

 

 Նախագծի հեղինակ՝ Սաթենիկ Սիմոնյան, Նոր դպրոց

 

Ըստ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսումնական պլանի  սահմանված կարգի ուսումնական ճամփորդությունները  սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

 

Նպատակը

ü  Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:

ü  Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով:

 

Խնդիրները

ü  Գործունեության նախատեսում և իրականացում

ü  Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

ü  Տեղեկատվության փնտրտուք

ü  Ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունների զարգացում

ü  Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում

ü  Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին

ü  Սովորողների ֆիզիկական զարգացում

ü  Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, մշակում: ճանաչողություն

 

 

Նախագծի իրականացման նկարագրություն

Սովորողները`

ü  Միասին ընտրում են բարձունքը

ü  Տեղեկություններ են հավաքում  տվյալ բարձունքի մասին

ü  Հաշվարկներ են կատարում

ü  Աշխատանքի բաժանում են կատարում

ü  Մշակում են կանոնները

ü  Տեղում հանրօգուտ աշխատանք են  իրականացում

ü  Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, հանդիպող բնակավայրերը

ü  Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ, ժամանակը, կանգառները

 

Աշխատանքի ընթացքը

2-րդ դասարանում սկսում ենք ծանոթանալ  և հաղթահարել ամենամոտ և հեշտ հաղթահարելի բարձունքները: Համացանցի և հանրագիտարանների օգնությամբ հավաքել տեղեկություններ տվյալ բարձունքի մասին:

Ճանապարհորդությունն ավելի կազմակերպված և ավտանգ դարձնելու համար նախորոք պետք է մշակել կանոններ և հետևել այդ կանոններին:

Ճանապարհորդության հայտը պետք է լրացնել սովորողների հետ միասին: Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներն ըստ նախասիրությունների բաժանվում են խմբերի: Օրինակ` սանիտարների խումբը, որն իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային:

Մաթեմատիկների խումբը կհաշվարկի ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ կգրանցի ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում կհասնենք նշված վայրը, կփորձենք քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:

Սննդի պատասխանատուները կկազմեն սննդի ցուցակը, կհաշվեն սննդի ծախսերը, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Լրագրողների խումբը պետք է ներկայանա ՏՀՏ միջոցներով: Տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար:

Կարող է լինել բնագետների խումբ: Այդ խումբը կարող է կազմակերպել տեղանքի մաքրումը, հանրօգուտ աշխատանքը, ձեռք բերել բույսերի, տերևների, քարերի տեսակներ: Դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար:

 

Ամփոփումը՝

ü  Դասարանում յուրաքանչյուր սովորող գրում է իր ամփոփումը և ուղարկում բոլորին.

ü  Մասնակիցները դասարանում հերթով առցանց քննարկում են

յուրաքնչյուրի  ամփոփում:

ü  Դասարանում խնդիրներ են կազմում ճամփորդության տվյալների գործածմամբ, ուղարկում են միմյանց: Ստացողը լուծումն ուղարկում է խնդրի հեղինակին:

ü  Սովորողները խմբեր են կազմում, յուրաքանչյուր խումբ իր  ճամփորդական խնդրագիրքն է կազմում:

 

 

Ակնկալվող արդյունքները՝

ü  Ես և շրջակա աշխարհը` ծանոթանում են տեղանքին

ü  Մայրենի լեզու `հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին

ü  Մաթեմատիկա` կատարում են չափումներ և հաշվարկներ

ü  ՏՀՏ հմտություններ` ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառում, ֆոտոշարքի և ֆիլմի ստեղծում

 

 

 

Նախագիծ « Կոմիտասյան օրեր » 

Նախագծի հեղինակ՝ Լուսինե Նազարյան, Նոր դպրոց

Ժամանակացույց – սեպտեմբերի 24-28-ը

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, ըստ ուսումնական օրացույցի, ամեն տարի սեպտեմբերի 24-ից 28-ը, Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ,  մեկնարկում է <<Կոմիտասյան օրեր>>նախագիծը: Այդ մեկ շաբաթվա ընթացքում մեր ամբողջ կրթահամալիրը ապրում ու շնչում է Կոմիտասով:Կոմիտասի երաժշտությունը, որպես դաստիարակության բացառիկ միջոց, թևածում է կրթահամալիրի բոլոր դպրոցներում:Կոմիտաս լսում և ուսումնասիրում են բոլորը,մանկապարտեզի մսուր խմբից մինչև ավագ դպրոց՝ ըստ տարիքային առանձնահատկությունների:

Կոմիտաս իմանալը շատ կարևոր է, այն սերնդի համար, ով պետք է ապրի վառ գույներով, աշխույժ ու լուսավոր ապագայով:

Ինչպես ասում է մեր մաեստրո Հարություն Թոփիկյանը /մեջբերում եմ/.

– Կոմիտասը չի կարող ծույլ լինել, նա գրել է բացառիկ ուրախ ու լուսավոր երաժշտություն: Նրա երգերում չկա տխրություն ու կորուստ:

Չնայած ես դեռ մանկուց  լսել եմ Կոմիտաս / հայրիկս աշխատանքի ընթացքում միշտ երգում է/, բայց հիմա լսելիս  ուրիշ զգացողությունեմ ունենում՝  գունեղ ու ներդաշնակ:Հիմա, իմ փորձը օրինակ բերելով, հասկանում եմ, որ Կոմիտաս լսելը շատ կարևոր է.  հետո չափահաս տարիքում այն  դառնում է հասկացողություն , կենսակերպ:

Նպատակը

Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին:

Խնդիրները

Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը

Ստեղծել դասարանական մեդիագրադարան, մեդիանյութեր Կոմիտասի մասին

Նրա ստեղծագործությունների միջոցով սովորողներ մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ

Միջավայրը

Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա

Նախագծում կարող ենք ընդգրկել մայրենի լեզու, կերպարվեստ-ձեռարվեստ, երգ- պար և մեդիատեխնոլոգիա առարկաները:

 

Աշխատանքի կազմակերպումը

Դասը սկսում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքից: Ընդհանուր պարապմունքը առանձնահատուկ է նրանով, որ բոլորը՝ նախակրթարանից սկսած մինչև վեցերորդ դասարան, միաժամանակ Կոմիտաս են երգում՝ օգտվելով մեր ենթակայքի  Երաժշտություն

բաժնից, որտեղ ունենք ձայնագրություններ, կարաոկեներ, տեսանյութեր:

Լեզվագործունեություն

Ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո մեր կոմիտասյան ունկնդրումները շարունակվում են դասարանում: Դասը սկսում ենք Կոմիտասի մասին մեր իմացածը փոխանցելով:

– Ո՞վ է Կոմիտասը:

– Ի՞նչ գիտենք Կոմիտասի մասին:

– Ի՞նչ ենք  լսել մեծերից:

Կլինեն նաև անսպասելի հարցեր, որոնց պատասխանները կգտնենք ինտերնետի, մեծերի միջոցով:

Քանի որ, երկրորդ դասարանի սովորողին շատ բարդ կլինի կենսագրական տեղեկություններ հաղարդել, սահմանափակվում ենք որոշ ճանաչողական տվյալներով:

Որ Կոմիտասը գրել է շատ մանկական, ծիսական, աշխատանքային երգեր, ու բանաստեղծություններ:

Որպեսզի ավելի հասկանալի լինի սովորողների համար, կարող ենք զուգահեռներ տանել Կոմիտասի և Մեսրոպ Մաշտոցի միջև: Քանի որ նրանք արդեն գիտեն թե , ով է եղել  Մեսրոպ Մաշտոցը, ինչ կարևոր գործ է կատարել, և թե ինչքան կարևոր է եղել նրա արած գործը գրականության մեջ, զուգահեռաբար կարող ենք ասել, որ Կոմիտասն էլ ստեղծել, և մաքրել է հայ երաժշտությունը: Ու էլի որոշ դյուրին  ու մատչելի տեղեկություններ տալ Կոմիտասի կատարած կարևոր աշխատանքի մասին:
Օգտագործելով մեր համակարգչային հմտությունները կարող ենք ինտերնետ ցանցին միացված համակարգիչը, նոթբուք-նեթբուքերը, էլեկտրոնային գրատախտակը օգտագործել ինտերնետում փնտրտուքներ և Կոմիտասի մասին տեղեկություններ, ֆիլմեր, նրա կատարմամբ ձայնագրություններ գտնելու համար: Դասավանդողիմիջոցով /որոշ երեխաներ կարող են նաև ինքնուրույն աշխատել/որոնման բաժնում գրում ենք այն բառը, որի մասին մեզ տեղեկություններ են պետք, տվյալ դեպքում ,,Կոմիտաս ,, և առաջինը, ինչ ցույց կտա արդյունքում դա կլինի Կոմիտասի նկարը:

 .  Նկարով կճանաչենք Կոմիտասին

.  Կլինեն տեղեկություններ նրա մասին

 .  Ֆիլմեր և մեդիանյութեր

 .Ձայնագրություններ նրա կատարմամբ

Կարող ենք ուսումնասիրել և սովորել մեր ենթակայքիԵրաժշտություն բաժնումտեղ գտած ծրագրային նյութերը, ունկնդրել Կոմիտասի կատարմամբ որևէ երգ:

Կարող ենք աշխատել նաև բակում,  խոտերի, քարերի վրա նստած: Դա կլինի երևակայական-ստեղծագործական աշխատանք ջրաներկով կամ գուաշով՝ Կոմիտասի որևէ  երգի ներքո: Երեխաները կնկարեն այն ինչ կստացվի այդ երգը լսելիս: Այդ ամենը տեսագրված, մշակված տարբերակով, որպես ֆիլմ կհայտնվի մեր դասարանական բլոգում:

 

Գործունեության հաջորդ ձևը խաղ-ներկայացումն է:

Կրտսեր դպրոցում, որպես ինքնաարտահայտման, ինքնադրսևորման յուրահատուկ միջոց, շատ կարևոր է նաև խաղը, թատրոնը: Գործունեության այս ձևը՝  որպես խմբային աշխատանք,  զարգացնում է բանավոր խոսքը, լեզվամտածողությունը, ձևավորելով    բազմաթիվ կարողություններ և հմտություններ՝ համատեղ աշխատելու, լսելու, վերարտադրելու:

Մեր ծրագրային երգերից է Կոմիտասի <<Գնացեք տեսեք, …>> զատկական երգը, որը խաղարկային է, պատկերավոր է,  և անընդհատ շարժման մեջ է պահում երեխաներին:  Երգի մեջ շատ են կենդանիները, որոնքտվյալ տարիքի համար յուրահատուկ դեր ունեն, ինչ որ բան ասելու, սովորեցնելու, <<ճիշտ ու սխալ>> անելու համար: Կենդանի-դերերի միջոցով, երգը /խաղը/ դառնում է ավելի տեսանելի, ուսուցողական:

Քանի որ երգի տեքստը ունի սյուժե,   մեզ մնում է միայն խաղալ: Ընթացքում կարող ենք որոշ փոփոխություններ անել. շրջել, խաղը սկսել վերջից:

– Գնացեք , տեսեք, ով է կերել  յուղը…

Եվ այդպես մինչև սկիզբ:

Մեզ, ինչպես միշտ, օգնության են գալիս ՏՀՏ միջոցները: Այդ ամենի ընթացքը տեսագրվում է մշակվում և թողարկվում մեր ենթակայքում և դասարանական բլոգում:

 

Տեխնոլոգիա և բնագիտություն

Մեր՝ <<Իմացումի հրճվանք>> ծրագրի բաղկացուցիչ մասն է նաև տեխնոլոգիան:

. Դա սովորողներին հնարավորություն է տալիս կերտելու

.Ստեղծագործելու, երևակայելու

.Նյութի հետ շփվելու, շոշափելու, զգալու

.  Մատների մոտորիկան զարգացնելու համար

Կենդանիները կարող ենք ծեփել պլաստիլինից կամ խմորից /խմորին բոլորս ծանոթ ենք/:

Մինչև պատրաստի խմոր ստանալը կարող ենք մի քանի բնագիտական փորձ անել:

 

Փորձ առաջին

Ալյուրին աղ և ջուր ենք ավելացնում: Խառնում ենք, այդ ամենը. ընթացքուն տեսնում ենք, որ  ալյուրն ու ջուրը խառնվում են ու մասսան սկսում է պնդանալ: Ու էլի այնքան ալյուր ենք ավելացնում, որ դառնա շատ պինդ խմոր:

-Իսկ ի՞նչ եղավ աղը:

Աղի գոյությունը պարզելու համար պետք է լեզվով ստուգենք: Քանի որ խմորի բաղադրությունը անվտանգ է, խմորից փոքր գնդեր ենք պոկում և լեզվով ստուգում:

Հարց.

-Կարո՞ղ եք ասել՝ ինչ համ ունի խմորը:
Կարծում եմ պատասխանը կարելի է ենթադրել: Պարզվում է , որ խմորը աղի է:

Այնուհետև խմորը բաժանում ենք մի քանի գնդի:

Փորձ երկրորդ

Գնդերից յուրաքանչյուրը ներկում ենք մի գույնով: – Ինչպե՞ս.

Ամեն գնդին ավելացնում ենք մի քիչ սննդի ներկանյութ կամ գուաշ: Խմորի հետ խաղում ենք, ծամածռում, քաշքշում: Ու տեսնում ենք, թե ինչպես է խմորի գույնը փոխվում: Երբ խմորը և գույնը ամբողջությամբ խառնվում են և միասեռ զանգված է ստացվում, կարող ենք անցնել գործի: Արդյունքում ունենում ենք  գունավոր խմորե գնդեր՝ գունավոր կենդանիներ ծեփելու համար:

Սովորողները՝ յուրաքանչյուրը, ծեփում է այն կենդանուն, որը ինքն է ուզում, կամ որը ինչ-որ կերպ իրեն հարազատ է:

Երբ ադեն խմորագունավոր կենդանիները պատրաստ են, ամրացնում ենք երկար փայտիկների վրա, թողնում ենք, որպեսզի մեր աշխատանքները չորանան: Ամբողջությամբ չորանալուց հետո ընտրում ենք հարմար հարթակ / սեղան, աթոռ, պահարան/ և սկսում խաղացնել: Եթե լինում է այնպես, որ մեկ դասաժամի ընթացքում չենք հասցնում ավարտել մեր աշխատանքները, դրանք պահում ենք պոլիէթիլենե փաթեթի մեջ, որպեսզի չչորանան: Դա կարող է լինել երրորդ փորձը:

Չմոռանամ ասել, որ ամբողջ գործունեության ընթացքում հնչում է կոմիտասյան որևէ երգ կամ մեղեդի:

Կարող ենք անցնել թատերական ներկայացմանը:Սովորողները իրենց պատրաստած կենդանիների միջոցով նորից ու նորից խաղում, ստեղծագործում ու կրկնում են Կոմիտասի <<Գնացեք տեսեք>>-ը՝ այն այլևս չմառանալու ակնկալիքով:

Դասավանդողը հետևում է սավորողների աշխատանքին, անհրաժեշտության դեպքում ուղղություն տալիս, եթե կարիք կա միջամտում էՆա այդ ամբողջ ընթացքը տեսագրում է, ֆոտոներ է անում, և ստեղծում ամբողջ գործունեության մասին պատմող ֆիլմ:

 

Հաջորդ քայլը

Որպեսշարունակություննախորդգործունեության՝<<Իմացումիհրճվանք>>ծրագրիկարևորբաղկացուցիչէնաևմեդիահմտությունը:

Քանիորբոլորըունեննոթբուք-նեթբուքեր, մերհամակարգչայինհմտություններըգործիդնելով, կարողենքնաևաշխատելհամակարգչայինPaintծրագրով, որիներեխաներըշատվարժտիրապետումեն:

Արդենընտրելենք<<Գնացեքտեսեք,…>>-ը:

Ամենմեկըկստանաայսպիսիհանձնարարություն:

-Նկարիՙրայնհատվածը, որտեղայծնուգայլնեն:

– Նկարիՙրայնհատվածը, որըամենածիծաղելինէր:

– Հիշիՙրևնկարիրայնհատվածը, որըզարմացրեցքեզ:

 

Այնպեսպետքէլինի, որբոլորնէլաշխատանքունենան:

Նկարելուցհետոհրահանգենստանումպահպանելիրենցնկարները: Անունենդնումիրենցնկարինևպահպանումենիրենցանունովթղթապանակիմեջ /յուրաքանչյուրըիրնոթբուքիաշխատանքայինսեղանիվրաարդենունիիրանունովթղթապանակ/:

Դասավանդողըկարողէկրիչովվերցնելբոլորինկարները, ևկարողէհանձնարարել ,որսովորողներըիրենք, իրենցէլեկտրոնայինհասցեներիմիջոցովդրանքուղարկենուսուցչիէլեկտրոնայինհասցեին:

Դասավադողըիրէլեկտրոնայինհասցեինուղարկվածբոլորնկարներըհավաքումէևծրագրիմիջոցով, կցելովնաևհամապատասխաներգիերաժշտությունը, այնֆիլմէդարձնում:Քանիորսովորողներըդեռծանոթչենայդծրագրին, /MovieMakerսովորումևկիրառումեներրորդդասարանից/ այդաշխատանքներըներկայանալիտեսքիէբերումդասատուն: Ֆիլմըպատրաստլինելուցանմիջապեսհետոթողարկվումէմերենթակայքումկամդասարանականբլոգում:

Արդյունքը

<<Կոմիտասյան օրեր>> նախագծի արդյունքումունենումենքմեդիանյութերը և ֆիլմերը:

Ձեռքբերվածբազմաթիվհմտություններևկարողություններ:

 

 

Նախագիծ «Խնկոյանական շաբաթ» 

Նախագծի հեղինակ՝ Լուսինե Պետրոսյան, Դպրոց-պարտեզ

Ժամանակը` Կրթահամալիրի ուսումնական  օրացույցով «Խնկոյանական շաբաթն» իրականացվում է հոկտեմբերի 17-ից 23-ը:

Նախագծի նպատակը` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածու ստեղծելն է:

  • Նախապատրաստական փուլ

Առաջին փուլում պետք է պարզել, թե ինչքանով են տեղյակ  երկրորդ դասարանցիները Խնկոյանի ստեղծագործական կյանքին ու ստեղծագործություններին: Քանի որ մենք անցնում ենք «Նոթբուքն ինձ դասընկեր ծրագրին», այս փուլում օգնության կգա  սովորողների ուսումնական գործիքը՝ անհատական նեթբուքը: Դրանով աշխատելու համար սովորողը պետք է ձեռք բերի որոշակի հմտություններ: Մասնավորապես՝ կարողանա օգտվել համացանցից, տեղեկություններ հավաքել, որևէ նկարչական ծրագրով նկարել,  մուտքագրել: Նախագծի իրականացումը սկսելու եմ առցանց դասով, ով ինչ տեղեկություն ունի Խնկոյանի մասին կգրի կարծիք բաժնում:  Քանի որ մենք արդեն տիրապետում ենք  նկարչական Paint ծրագրին, զուգահեռ կսովորենք նաև մի քանի այլ նկարչական ծրագրեր, ավելի գունեղ ու անիմացիաներով լեցուն ծրագրեր, որպեսզի  պատկերենք հերոսներին, տեսարաններ, հեքիաթի որևէ հատված:

Բոլոր աշխատանքները կհավաքվեն  նեթբուքի համապատասխան թղթապանակում:

  • Ուսումնական փուլ

Այս փուլում ստեղծելու ենք խմբային և անհատականաշխատանքներ:

Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք խնկոյանական ստեղծագործություններից մեկը և կբեմադրենք: Ստվերային ներկայացում կխաղանք հենց դասարանում, մեզ կօգնի պրոեկտորի լույսն ու էլեկտրոնային գրատախտակը:

Յուրաքանչյուրին տրվելու  է նաև անհատական աշխատանք: Դրանցից են՝

  • Նկարի՛ր քեզ ծանոթ խնկոյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը: Ֆիլմ պատրաստի՛ր՝  «Խնկոյանական հերոսների շքերթ» վերնագրով:
  • Տրված ստեղծագործությունը «Փեսացու մուկը », «Մոծակի մահը » բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Տրված ստեղծագործությունը «Անհաղթ աքլորը» կարդա՛տարբեր տրամադրություններով (ուրախ, տխուր, բարկացած, լացակումած և այլն): Նկարահանի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
  • Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ խնկոյանական որևէ առակի սցենարով:

Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ , նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:

  • Եզրափակիչ փուլ

ü  Մինչև հոկտեմբերի  23 –ը բոլոր աշխատանքները կհավաքվեն  կայքի դասարանական էջում  և Խնկոյանական օրերին կներկայացվեն ժողովածուի տեսքով՝ Power Point ծրագրով:

ü  Ճամփորդություն Խնկո Ապոր գրադարան

 

Նախագիծ  «Աշնանային ուսումնական արձակուրդներ»

Նախագծի հեղինակ՝ Մանուշակ Աբրահամյան, Գեղարվեստի կրտսեր դպրոց

 

ԺամկետըՀոկտեմբերի 21-27      

Նպատակը`

ü  Շրջապատը հետազոտելու, խնամելու,  պահպանելու, բարեկարգելու  կարողությունների զարգացում

ü   Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա  փոփոխությունների դիտարկում

ü  Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում

ü  Power point ծրագրի կիրառում

Խնդիրները

ü  Կարդալու հմտությունների զարգացում

ü  Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ

ü  Համալրել շրջակա աշխարհի մասին ունեցած գիտելիքներն ու տեղեկությունները

ü Օգտագործելով  թվային և մեդիա միջոցները  գրանցել բնության և եղանակի  փոփոխությունները

ü  Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

ü  Օգտվելով տեղեկատու գրականությունից (բառարաններ, հանրագիտարաններ,համացանց) ստեղծել տեղեկատվական բնույթի նյութեր

ü  Էլ փոստի օգնությամբ ուսուցչին փոխանցել ստեղծված նյութերը

 

Աշխատանքը`

 

  •  Մեր բակի աշունը-ֆոտոշարքի ստեղծում
  • <<Աշնանային խորհուրդներ>> հարցազրույցների և պատումների ձայնագրում
  • Շրջակա միջավայրում հանդիպող բույսերի տեսակները
  •  Շրջակա միջավայրի եղանակի տեսությունը
  • Շրջակա միջավայրի   փոփոխությունը
  • Ուսումնական ճամփորդության, բերքահավաքի կազմակերպում

 

Աշխատանքի ընթացքը

Շրջակա միջավայրում հանդիպող բույսերի տեսակները

Սովորողները պետք է ներկայացնեն իրենց շրջակա միջավայրում (դպրոցի բակ, մոտակա անտառ, բացատ) հանդիպող բույսերի կամ ծառերի տեսակները: Նրանք պետք է յուրաքանչյուր բույս կամ ծառ մի քանի անգամ լուսանկարեն` ցուցադրելու նրա տեսքը, տերևը, հնարավոր է նաև` ծաղիկը և սերմը:  Համացանցի որոնողական ծրագրերի օգնությամբ 5-10 նախադասությամբ տեղեկություններ հավաքեն տվյալ բույսի մասին.

ü  Բույսի անունը

ü  քանի տարի է ապրում

ü  ինչ պայմաններում է աճում

ü  մեկամյա է, թե բազմամյա

ü  ինչպիսի խնամք է հարկավոր

ü  պտղատու է, թե…

 

Շրջակա միջավայրի   փոփոխությունը

Այս անգամ դիտարկման առարկան մեկն է` բույսը (տերև, թուփ, ծառ, խոտ), մայրամուտը, պատուհանից երևացող տեսարանը, երկինքը և այլն:

Առարկայի (դիտարկվող օբյեկտի) փոփոխությունը կարելի է մանրամասն ցուցադրել՝ համեմատելով նույն անկյունից նկարված լուսանկարները։ Լուսանկարները պետք է նկարել նույն կետից և անկյունից, այնպես որ ընդամենը մի քանի լուսանկար նկարելով՝ կարելի է նկատել տարբերությունները։ Արձակուրդի օրերին նույն կարգավորումներով նկարված լուսանկարներից հետաքրքիր ֆոտոշարքեր կարելի է ստանալ:

 

Շրջակա միջավայրի եղանակի տեսությունը

Սովորողները կարող են հետևել իրենց բնակավայրի կամ ընտրել Հայաստանի որևէ տարածաշրջանի օդի ջերմաստիճանի փոփոխությունները։

Իրենց բնակավայրի օդի ջերմաստիճանի փոփոխություններին հետևելու համար, անհրաժեշտ է նույն պայմաններում (օրինակ՝ ստվերում) օրը 3-5 անգամ (ֆիքսված ժամերին)ստուգեն օդի ջերմաստիճանը։

Հայաստանի որևէ տարածաշրջանի օդի ջերմաստիճանի փոփոխությունները գրանցելու համար` համացանցում որոնում են տվյալ շրջանի՝ հնարավորինս ճշգրիտ ու համապատասխան ժամանակահատվածի դրությամբ եղանակի տեսությունը:

Կարող են օգտվել հետևյալ կայքերից.

http://www.meteo-tv.am/

http://mediagid.am/am/weather

Օգտագործելով հավաքված տվյալները՝ սովորողները PowerPoint ծրագրի միջոցով պատրաստում են ներկայացում, որն էլ հրապարակվում է դասարանական բլոգում:

 

Բերքահավաք

Քանի որ աշնանային արձակուրդները համընկնում են բերքահավաքի հետ, կարելի է մասնակցել նաև այդ գործընթացին: Նախօրոք հարց ու փորձ անել ծնողներին, գործընկերներին, թե ով խնձորի կամ խաղողի այգի ունի: Ստանալ նրանց համաձայնությունը և մասնակցել բերքահավաքին:

 

Նախագծի իրականացումը

  1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու,  դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
  2. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
  1. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը
  2.  Անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը

 

 

 

Նախագիծ  «ԹԹու»

Նախագծի հեղինակ՝ Լուսինե Գասպարյան, Հիմնական դպրոց

 

Ժամանակացույց– Նոյեմբերի 1-ից 10-ը:

 

Մինչև կրթահամալիրի տոները սկսվելը՝ նոյեմբերի սկզբին, մենք ունենք շատ համեղ ու հետաքրքիր ծես, որին բոլոր սովորողները մեծ հաճույքով են պատրաստվում ,քանի որ նրանք մաքսիմալ ընդգրկված են այդ ծեսի իրականացման աշխատանքներում, իսկ մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ երբ սովորողը շատ զբաղված է ինչ որ գործունեությամբ , նա ամեն ինչ մեծ եռանդով ու ոգևորությամբ է անում: Ծեսի իրականացման աշխատանքներում ընդգրկված են նաև մի քանի ծնող, որոնք մեզ կօգնեն գնումներ կատարելիս և  թթու դնելիս: Կարծում եմ , գլխի ընկաք, որ խոսքը թթուդրիկի մասին է:

Թթուդրիկը այն ծեսերից է , որտեղ կարելի է ներառել բոլոր առարկաները թե՛ մայրենի, թե՛ մաթեմատիկա,թե՛ բնագիտություն,թե՛ թատրոն, թե՛տեխնոլոգիա և օտար լեզու:

Մայրենի

Մայրենիի ժամին սովորողներին առաջարկում եմ խաղ դաս, /smart դաս /: Դասը մրգերի և բանջարեղենի մասին է. առանձնացնում են մրգերը բանջարեղենից, խմբավորում են, խմբերի համար ընտրում են  բնութագրող և նկարագրող բառեր/ օր. բանջարեղենը օգտակար է, համեղ է, պարունակում է շատ վիտամիններ, միրգը քաղցր է և այլն/

Հետո ամեն մեկն ընտրում է իր սիրած բանջարեղենը,word-ի էջ է բաց անում , փոքրիկ պատում է հորինում և մուտքագրում: Հետո աշխատում է հենց իր հորինած տեքստի վրա.

Բանջարեղենին բնութագրող հատվածը ներկում է կապույտ գույնով, նկարագրողը՝կարմիր, շարժում ցույց տվող/նախատեսում եմ սեպտեմբեր ամսից աշխատել այս ուղղությամբ/ բառը դեղին և այլն…

Վերջացնելուց հետո,պահպանում են իրենց աշխատանքը, ուղարկում են իմ էլ. հասցեին, ես դրանք հավաքում եմ և ստեղծում եմ համեղ, բանջարեղենային ընթերցարան:

Աշխատանք ընթացքը

Սովորողները որևէ որոնողական ծրագրով փնտրում ,գտնում են տեղեկություններ որևէ բանջարեղենի մասին/ որտեղ է աճում, որ եղանակին, ինչ օգտակար հատկություններ ունի և այլն/:

Հանձնարարում եմ նաև իրենց մայրիկներից, տատիկներից, հարևանուհիներից հարցնեն թթու դնելու բաղադրատոմսեր, ձայնագրեն կամ նկարահանեն խոսողին, որպեսզի հետո տեսաֆիլմեր պատրաստենք:

Տնային առաջադրանքի կատարման համար տալիս եմ երեքից չորս օր ժամանակ:

Հաջորդ օրվանից սկսած սովորողներից յուրաքանչյուը բերում է իր գտած նյութը, երբ բոլորի նյութերը հավաքվում են, ուսուցիչը դասարանի սովորողներին բաժանում է չորսից հինգ հոգանոց խմբերի, խմբով նայում են նյութերը,  ամբողջից դուրս են բերում ամենակարևոր բաները: Վերջում յուրաքանչյուր խմբից այն սովորողները, ովքեր ավելի լավ են տիրապետում համակարգչային ծրագրերի ստեղծում են բանջարեղենային տեղեկատվական ընթերցարան՝ PowerPoint ծրագրով:
Այս աշխատանքը նպաստում է սովորողների մայրենի լեզվի մշակմանը: Նրանք գտնում են տեղեկությունը, կարդում, եղած տեղեկատվությունից ընտրում են իրենց պետք եղածը, խմբագրում են և ստեղծում են մեկ ամբողջական աշխատանք: Նրանց մոտ զարգանում է որոնողական կայքերից և ծրագրերից օգտվելու կարողությունը, խմբով աշխատելու, համագործակցելու,մեկը մյուսին օգնելու,սովորեցնելու կարողությունը:

Մաթեմատիկա

Քանի որ գնումների սովորողների հետ ենք գնալու, նախօրոք կազմում ենք ցուցակ՝էլ գրատախտակի վրա, գրում ենք բանջարեղեի անունը, դիմացը՝ կիլոգրամի արժեքը, յուրաքանչյուրը հորինում է մեկ, երկու խնդիր և մուտքագրում word-ի էջի վրա:

Տանը հանձնարարում եմ հորինել  խնդիրներ,/օրինակ՝ յուրաքանչյուրը խանութից ճշտում է թթվի համար անհրաժեշտ բանջարեղենի գները:Հետո դասարանում աղյուսակ ենք կազմում, որպեսզի տեսնեք, թե որ խանութում է էժան, որ խանութում`թանկ, կամ էլ տատիկից, մայրիկից ճշտում են, թե իրենց ընտանիքի անդամների համար նախատեսված թթվի համար, յուրաքանչյուր բանջարեղենից քանի կգ է անհրաժեշտ,ընդամենը քանի˚ կգ բանջարեղեն, կամ այդ մթերքների համար որքա˚ն գումար/, բացի խնդիրներից հանձնարարում եմ նաև

չափել/քանոնով,թզով/,կշռել տանը եղած բանջարեղենը: Խնդիրներն ու չափ ու կշռի տվյալները մուտքագրել word-ի էջի վրա, որպեսզի հաջորդ օրը՝ դասարանում,  համեմատենք:

 

Բնագիտություն

Գտնում և դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին. Օր՝որտեղ է աճում գազարը, հողի տակ, թե վրա, ինչպես են ցանում, խնամում, ջրում և այն…

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.

Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Առաջին փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Երկրորդ փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում:

Տեխնոլոգիա+թատրոն

Բանջարեղենով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք փոքրիկ անսյուժե թատրոն: Սովորողները հորինում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:

Կարելի է նաև պանտամիմո խաղալ:

Իրենք կտրատում են, խաղում, ուսուցիչը ձայնագրում է, տեսաձայնագրում, առանց միջամտության:

Տեխնոլոգիա դասաժամին գուաշով նկարում են բանջարեղեն, գունավոր թղթերով ապլիկացիաներ են անում:

Հետո  մեդիատեխնոլոգիա դասաժամին paint կամ wizartbrush ծրագրով նկարներ են նկարում, նկարելուց հետո բաժանվում են երկու խմբի և այդ նկարներով ու ձայնագրություններով ֆիլմ են ստեղծում. մի խումբը որոնում է երաժշտություն ֆիլմի համար՝ google կամ youtube որոնողական կայքերից/ուղղորդում է դասավանդողը/, մյուս խումբը դասավանդողի օգնությամբ ֆիլմ է պատրաստում:

Այս աշխատանքների շնորհիվ սովորողի մոտ զարգանում է ազատ խոսքը, երևակայությունը, ինքնաարտահայտվելու կարողությունները, մոտորիկան, և նոր կարողություն. փորձում ենք սովորել movie maker մոնտաժային ծրագիրը:

Օտար լեզու

Անգլերենի, ռուսերենի դասաժամերին սովորում են բանջարեղենների անունները, դիտում և լսում են փոքրիկ դասեր՝ այդ բառերով:

 

«Ամանորյա ծես» նախագիծը

Նախագծի հեղինակ՝ Անահիտ Գրիգորյան, Նոր դպրոց

Նախագծի թեմա՝ Ամանորյա ծես

Ժամանակացույց`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Ամանորի ծեսը նշվում է դեկտեմբերի

1-ից հունվարի 5-ը:

Նպատակը՝  Նախապատրաստում«Ամանորի ծես» տոնակատարությանը.

 

Մայրենի

Նախատեսվող առաջադրանքները նպաստում են բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը, ստեղծագործելու, հորինելու, երևակայական մտածողության ձևավորմանը:

ü  Հեքիաթհորինուկներ – Հեքիաթհորինուկները     կազմակերպվում են մի քանի եղանակներով:

  1. Մի նախադասություն ես, մի նախադասություն՝ դու – Սկիզբը կարող է հուշել ուսուցիչը (եթե դժվարանում են): Ամեն սովորող ասում է մեկ նախադասություն: Բնականաբար, նախադասությունները պետք է տրամաբանորեն շաղկապված լինեն, որպեսզի հորինուկը ստացվի: Վերջում ընտրում են վերնագիրը:
  2. Հորինում եմ ինքս – Այս դեպքում նախօրոք որոշվում է հեքիաթի վերնագիրը: Ամեն սովորող, 2-3 նախադասությամբ, ինքն է հորինում իր հեքիաթը և մուտքագրում:

ü  «Ի՞նչ կլիներ, եթե… » շարք – Ըստ թեմայի ընտրվում են հետաքրքիր «եթե»-ների շարք, և յուրաքանչյուր սովորող ձևակերպում է իր միտքը,  մուտքագրում:

ü  Նամակ (մեդիանամակ) Ձմեռ պապիկին – Մեդիանամակներ ստեղծելը ինքնանպատակ չէ: Այն խթանում է բանավոր խոսքի զարգացմանը: Ի տարբերություն սովորական նամակի, այստեղ երեխան հնարավորություն ունի  արտահայտելու իր կենդանի խոսքը, ցույց տալու իր հույզերը, դերասանական խաղը: Օրինակ՝ մատիկների մեդիանամակ: Մատներից յուրաքնաչյուրը դառնում է ընտանիքի անդամներից մեկը և Ձմեռ պապիկին ուղղում իր ցանկություները: Նամակների մյուս մասն էլ կատարում ենք paint-ով: Էջը գեղեցիկ ձևավորելուց հետո, սովորղները մուտքագրում են իրենց մտքերը:  Բլոգում բացում ենք առանձին բաժին, որտեղ հրապարակվում են սովորողների բոլոր նամակները:

ü  Ամանորյա բարեմաղթանքներ – Նախ խոսում ենք այն մասին, թե ինչ է նշանակում բարեմաղթանք:  Սովորողներին բաժանում ենք 3 խմբի: Առաջին խմբի սովորողները  ձայնագրում են իրենց տատիկ-պապիկների լավագույն ամանորյա բարեմաղթանքները, փորձում նրանց ասածը նկարել Paint-ով: Հավաքելով նկարներն ու ձայնագրությունները՝ պատրաստում ենք փոքրիկ ֆիլմեր: Սովորողների մյուս խումբն ինքնուրույն է հորինում  բարեմաղթանքներ: Հետո ընտրում են դրանցից 2-ը կամ 3ը  և ուղարկում ուսուցիչներին: Սովորողների մեկ այլ խումբն էլ ձայնագրում է ուսուցիչների ամանորյա բարեմաղթաները:

Մաթեմատիկա

Ամանորը շատ լավ թեմա է հաշվելու, համեմատելու, տրամաբանելու, խնդիրներ կազմելու համար:

ü  Ամանորյա օրացույցի ստեղծում – քանի՞ օր մնաց ամանորին: Դեկտեմբերի 1-ից էլեկտրոնային տարբերակով (Smart notebook) ստեղծում ենք ամանորյա օրացույց, որն իր մեջ ընդգրկում է ամսվա 31 օրերն էլ: Այն շատ ֆունկցիոնալ է: Միասին հաշվում ենք՝

  1. Շաբաթվա օրերը
  2. Տվյալ ամիսը քանի շաբաթ և քանի կիրակի ունի
  3. Համեմատել տվյալ ամսվա առաջին և վերջին շաբաթների օրերի քանակը:

ü   Խնդիրների կազմում – Սովորողները կատարում են խմբային աշխատանքներ, կազմում են խնդիրներ, առաջադրում միմյանց:

  1.  Հաշվել, թե յուրաքանչյուր առաջին դասարանում քանի շրխկան կա: Համամեմատել:
  2. Հաշվել, թե յուրաքանչյուր երկրորդ դասարանում քանի ամանորյա դիմակ կա: Համեմատել, թե որ դասարանում էին ամենաշատը, կամ ամենաքիչը:
  3. Հաշվել, թե դպրոցի աջ և ձախ թևերում քանի տոնածառ կա(որպես կենտրոն ընտրում ենք խոհանոցը) և համեմատել:

 

Տեխնոլոգիա

ü  Տոնական բացիկներ – յուրաքանչյուր երեխա պատրաստում է իր անսովոր բացիկը: Պատրաստելու համար օգտագործում ենք տարբեր թափոններ, կոճակներ, թելեր, ուլունքներ, ժապավեններ և այլն:

ü  Պապյե-մաշեներ – Պատրաստում ենք թերթից և թելերից պապյե-մաշեներ, որոնք կդառնան շատ գեղեցիկ տոնական դիմակներ կամ խաղալիքներ:

ü  Անսովոր տոնածառեր –Ընտանեկան նախագիծ, որին մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները: Ընտրում են որևէ տոնածառի նմուշ: Սովորողը մայրիկի հետ մասին պատրաստում է անսովոր տոնածառը, հայրիկը՝ նկարահանում է: Իսկ վերջում տատիկն ու պապիկը ասում են իրենց օրհնանքները:

ü  Շրխկաններ – Պատրաստում ենք կերպար-շրխկաններ, որոնք հրաշալի գործիքներ կլինեն երաժշտառիթմիկ վարժությունների, բեմադրությունների համար:

Խոհանոց

ü  Տարեգաթա – Պատրաստում ենք Ամանորի խորհրդանիշը՝ կոպեկով կլոր տարեգաթա: Նախօրոք երեխաները տանից բերում են տարեգաթայի պատրաստման բաղադրատոմսեր: Ընտրում ենք 2 բաղադրատոմս, հաշվում, թե յուրաքանչյուրի պատրաստման համար որքան գումար կպահանջվի: Միասին գնում ենք խանութ, կատարում անհրաժեշտ գնումները և անցնում գործի:

ü  Հալվա – Նախ զրուցում ենք, թե ինչից և որտեղ են ստանում ալյուրը, պատրաստում ենք: Ե´վ տարեգաթայի, և´ հալվայի պատրաստելուց հետո ընդհանուր հյուրասիրություն

 

Օտար լեզու

ü  Ամանորյա բարեմաղթանքների եռալեզու ժողովածու (հայերեն, ռուսերեն, անգլերեն)

Օր.՝ Բարի´ եկար, Նոր տարի,

Բեր մեզ ցորեն ու գարի,

Լիքը օրեր շատ ունենանք:

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենանք միշտ կուշտ փորով:

կամ

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ,

Բերք-բարիքի տարի լինի,

Անուշ- անուշ խմոր շաղեմ,

Արտս ցորեն, գարի լինի,

Կլոր կարմիր գաթա թխեմ,

Թող թխածս բարի լինի:

Այս շարքին կավելանան նաև այն բարեմաղթանքները, որոնք երեխաները կհավաքեն իրենց տատիկ-պապիկներից, և համացանցից գտած բարեմաղթանքները:

 

Երաժշտություն

Բլոգի համապատասխան բաժիններում՝ երգարան, ձայնադարան, նախապես հրապարակվում են ամանորյա բոլոր երգի բառերը, երգերի ձայնագրությունները, կարաոկե տարբերակները: Յուրաքանչյուր երգի ուսուցումից հետո ստեղծում ենք տվյալ երգի կարաոկեն:

ü  «Ավետիս»

ü  «Զարզընգա»

ü  «Դինգ-դոնգ»

ü  «Բասեն բարի»

ü  «Պատրաստել ենք մենք»

ü  «Տոնածառ ջան»

ü  «Համով-հոտով տոնածառ»

ü  «Փաթիլներ»

 

Մեդիատեխնոլոգիա

ü  Աշխատանք paint ծրագրով – տոնական բացիկների ստեղծում

ü  Աշխատանք ձայնագրիչով – տատիկ-պապիկների ամանորյա բարեմաղթանքների ձայնագրում

ü  Աշխատանք ֆոտոխցիկով – ամանորյա անսովոր իրերի, երևույթների լուսանկարում

 

 

 

 

«Դդմածես» նախագիծ

Նախագծի հեղինակ՝ Կարինե Մամիկոնյան, Գեղարվեստի կրտսեր դպրոց

Ժամանակացույց՝ իրականացվելու է 1 ամսում` հունվարի կեսերից փետրվարի կեսերն ընկած ժամանակահատվածում: Արդյունքները ներկայացվելու է Ղափամայի ծեսին կամ Դիջիտեք 2014:

Նախագիծն իր մեջ ներառում է՝

  • Ես և շրջակա  աշխարհը՝ ծանոթացում դդմացանին, նրա օգտակար հատկություններին
    •  Մայրենի խոսքի մշակում, զարգացում՝ բառապաշարի հարստացում, նոր տեղեկությունների, ինֆորմացիայի հավաքագրում, ներկայացում, լեզվամտածողության զարգացում, բանավոր, գրավոր խոսքի զարգացում
    •  մաթեմատիկական հաշվարկներ, համեմատություններ
    • Մեդիատեխնոլոգիական հմտություններ՝ ֆոտոխցիկների, տեսախցիկների,   ձայնագրիչների գործածում

 

Նախնական կարողություններ, հմտություններ, աշխատանքի ընթացքը

  • ·         Սովորողն օգտվում է ձայնագրիչից, ֆոտոխցիկից, /ճիշտ է, դեռ միայն նկարում է, չի դատարկում համակարգչի մեջ/, google որոնողական համակարգից, կարողանում է տեղեկություններ գրանցել, աղյուսակներ կազմել, օգտվել դրանցից

Աշխատանքի ընթացքը՝

Յուրաքանչյուրն ինտերնետից գտնում է տեղեկություններ դդմացանի վերաբերյալ, հարցուփորձ է անում իր տատիկներին, հարևանուհիներին և ձայնագրում է: Դդմի մասին առածներ, ասացվածքներ կհարցնեն մեծերից, համացանցից դուրս կբերեն, հանելուկներ կհորինեն: Կստեղծենք դասարանական դդմային աուդիոգիրք:

Նախապես բակում ցանել դդմի կորիզները, ամեն օր խնամել, ջրել, աղյուսակների միջոցով գրանցել դրանց աճը: Հողակտորը կարող ենք բաժանել երկու մասի՝մի մասում ցանում ենք սովորական դդմի կորիզ, մյուսում՝ բոված: Հետևում ենք աճին, Վենի դիագրամի միջոցով գրանցում ենք ընդհանրություններն ու տարբերությունները:

Սովորողները կարող են հաշվել մեր  հողակտորի երկարությունը, լայնությունը՝ ոտնաչափով, քայլով, թզով, որոշել, թե որքանով է մեկը մյուսից մեծ կամ փոքր: Ողջ ինֆորմացիան աղյուսակների միջոցով գրանցում ենք:

Նկարագրություն

Մտագրոհ մեթոդով սկսում ենք ասել բառեր, արտահայտություններ, որոնք բնորոշ են դդմին՝ համեղ, օգտակար, վիտամիններով հարուստ, և փոխաբերական իմաստով՝ դդում գլուխ: Սովորողներն անհատական նոթբուքնեթբուքով  google որոնողական համակարգի միջոցով /սովորողների մեծ մասն ինքնուրույն, իսկ ովքեր դժվարանում են իմ օգնությամբ/ փնտրում են  տեղեկություններ դդմի, նրա օգտակարության, աճեցնելու պայմանների մասին: Հնարավոր է նաև առցանց տեղեկությունների հավաքումը՝ կայքում դնում եմ թեման և կարծիքներ բաժնում տնից յուրաքանչյուր սովորող ծնողի օգնությամբ կամ ինքնուրույն մուտքագրում է դդմի մասին իր գտած տեղեկությունները: Հաջորդ օրը դասարանում  բաժանվում են 4-5 հոգանոց խմբերի և կարճ գրանցում են այդ ինֆորմացիան: Քանի որ աշխատանքը շարունակելու համար մեզ անհրաժեշտ է, որ սովորողներից  յուրաքանչյուրը տեսնի դդումն եփված և թարմ վիճակով, մենք հայտարարում ենք՝  Դդմակերակուր – դդմաօր – Ղափամայի պատրաստում:  Արդեն հաջորդ օրը խմբերն իրենց նոթբուքնեթբուքով  Վենի դիագրամ մեթոդով առանձնացնում են՝ դդմի նմանություններն ու տարբերությունները մինչ եփելը և եփելուց հետո: Հետո խմբերով փոքրիկ պատում են հորինում եփվող դդմի մասին, Word էջի վրա մուտքագրում են պատմությունը: Իրենց պատմություններից ընդգծում, գույներով առանձնացնում են դդմին նկարագրող, բնութագրող բառերը, շարժում, համ, հոտ, գույն ունեցող, ժտպացող, տխուր բառերը: Ավարտելուց հետո պահպանում են աշխատանքները, իրենց էլեկտրոնային հասցեից ուղարկում ուսուցչի և իրենց ընկերների էլեկտրոնային հասցեներին:

 

Գործունեության տեսակներ՝

Դդմահեքիաթ-աղցան՝ բեմադրում, նկարահանում

Տեխնոլոգիա՝ դդում կերպարի ստեղծում

Դդմաշքերթ՝ պոդիում

Դդմային բաղադրատոմսերի փնտրում ինտերնետից

Երաժշտություն՝ Ղափամայի ծիսական երգերի ուսուցում

Դդում-հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, առածներ, ասացվածքներ՝ մուտքագրել, Paint ծրագրով նկարել /օգտագործում ենք և՛ արդեն իմացած, ինտերնետից, գրքերից դուրս բերած հանելուկները, շուտասելուկները, սուտասելուկները, առածները, ասացվածքները, և՛ մեր հորինածները/

Դդմաղցանի պատրաստում

Դդմային երգերի ուսուցում

Դդմատիկնիկի պատրաստում

Դդմապատումների, դդմահեքիաթների մուտքագրում, պահպանում, ձայնագրում, նկարահանում, բեմադրում

Դդմաթխիկ

Դդմանամակ՝ մուտքագրել, ուղարկել նախապես բացված  <<Նամակ դդումին>> հասցեով

Դդմանկար,  դդում-դիմանկար ՝ Paint  ծրագրի կիրառմամբ

Օտար լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն՝ բառապաշարի հարստացում, բանաստեղծությունների, երգերի հորինում, կարաոկեների ստեղծում, դդմային թարգմանություններ

Դդմակերակուր-դդմաօր- Ղափամա

Մարմնակրթություն՝ դդմագլոր + լեզվագործունեություն

Անհրաժեշտ նյութեր՝ դդումներ, փափուկ ներքնակներ

Խաղի նկարագրություն – Քանի որ Դդմածեսին նախապատրաստվում ենք  ձմռանը, խաղը սկսում ենք բակում, դրսում, ձյան վրա: Սովորողները դդումները ձյան վրա գլորում են, հետո փորձում քայլել իրենց գլորած դդումների ճանապարհով: Խաղը զվարճալի է, քանի որ ձյան վրա ընկնում են, բարձրանում, իրենք էլ դդումների նման գլորվում: Շարունակում են դդումները գլորելով դպրոց մտնել, մարզադահլիճ հասնել: Մարզահագուստ հագնելուց հետո սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա: Հաղթում է այն խումբը, որի անդամներն ավելի արագ են ավարտում գլորը: Հետո փափուկ ներքնակներին շրջանաձև,  ոտքերը բացած – իրար կպցրած նստում են, մի դդում իրար գլորում և ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/:

 

Նախագծի իրականացման արդյունքում՝

  • Ստեղծել դդմային բառարան՝ բառերի, արտահայտությունների
  • Ստեղծել դդմալուսանկարների հավաքածու
  • Ինչպիսին էր վերաբերմունքս դդմի հանդեպ մինչ այս նախագիծը և այս նախագծից հետո /տպավորություններ/
  • Ամենօրյա աշխատանքի արդյունքում արված ձայնագրություններից, ֆոտոներից, նկարահանումներից ուսումնական ֆիլմի ստեղծում:

 

 

Տիեզերք

ՏԻԵԶԵՐՔ. ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿ /1-4 ԴԱՍ. ՆԱԽԱԳԾԵՐ/

d0bcd0b0d0bbd0b5d0bdd18cd0bad0b8d0b9-d0bfd180d0b8d0bdd1861

Տիեզերք. Երկիր մոլորակ

նախագծը հնարավորություն կտա սովորողներին ճանաչել տեսանելի և անտեսանելի տիեզերքը, այն մարդկանց, ովքեր զբաղվել և զբաղվում են տիեզերքի ուսումնասիրությամբ,  կանխատեսելԵրկիր մոլորակի ապագան, միջամտել և նպաստել մոլորակի պահպանմանը:

Թեմա`

Տիեզերք. Երկիր Մոլորակ

Ընդհանուր նպատակներ՝ տիեզերքի մասին գիտելիքների ձևավորում և զարգացում, միջավայրի ճանաչողություն:

Ընդհանուր խնդիրներ՝

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
  • Սովորողների ակտիվ գործունեություն և նախագծի ընթացքի ստեղծական միջամտություն
  • Բնական, կենսականմիջավայրի ուսումնասիրություն
  • Դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանքդասավորելու, համադրելու, մշակելուհմտություններիձևավորում
  • Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու  / դիտելու/և գրանցելու տեխնոլոգիայի մշակում
  • Համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու  ունակությունների ձևավորում և զարգացում
  • Աշխատանքային խմբերի ձևավորում /անհատական, խմբային, դասարանական/
  • Կատարվելիք աշխատանք իընթացիկ փուլեր
  • Ժամանակացույց /ըստփուլերիևամբողջական/
  • Մեթոդների ընտրություն
  • Անհրաժեշտ ՏՀՏ միջոցների կիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/
  • Անհրաժեշտ գործիքներ և նյութեր
  • Տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում, ցուցադրում
  • Աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում

Աշխատանքի ընթացքը /ըստ դասարանների/

Առաջին դասարան

Մաթեմատիկա

 

Խմբավորումներ  / ըստ որոշակի հատկանիշի/, զույգերի կազմում,  անընդհատ և  դիսքրետ մեծություններ`մեծ և փոքր , շատ-քիչ, երկար- կարճ, հաստ- բարակաջ-ձախ,առաջ –հետ, վերև-ներքև, գտնում են առարկաների, երևույթների տարբերությունը: /Smart դասեր/ Բնագիտական փորձ, խաղեր , համաչափության և օրինաչափության  խաղ-դաս /SMART/:

Մայրենի

Գտնում են հանելուկ-նկարների պատասխանները /արև, լուսին, աստղեր և այլն…/:

Հանելուկները`այստեղ, շուտասելուկներ:

Երգ-երաժշտություն  /«Արև’, արև եկ-եկ»  երգերի շարք/

Սովորում-խաղում  են  Աթ. Խնկոյանի «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը:

Զրույց-քննարկումգիշերվաևցերեկվամասին:

Նկարչություն  Մի գիծ ՝ես, մի գիծ՝ դու հնարքով . թղթի վրա նկարում ենարևի և լուսնի տրամադրություն: Նկարում են ամպի տրամադրությունը:

Տեխնոլոգիա. Մնջախաղ-ներկայացում:

Ես և շրջակա աշխարհը.Դիտումներ, Զրույց-քննարկում արևի, լուսնի, ամպերի մասին:

Մեդիատեխնոլոգիա.  Նկարում են  լուսինն ու աստղերը Pait-ով:

Ճամփորդություն կրթահամալիրի Մեդիակենտրոնի աստղացուցարան:

Երկրորդ դասարան

Մայրենի

Նախագիծն իրականացնելու ընթացքում նախատեսված ընթերցանության թեմաները՝ ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ  /էլ. հասցեից/

Թեմաներ`

<<ՏՂԱՆ ԵՎ ԱՐԵՎԸ>>

<<ԱՐԵՎ ԵՎ ԼՈՒՍԻՆ>>

<<ԼՈՒՍԻՆ>>

<<ԱՂՋԻԿՆ ՈՒ ԱՐԵՎԸ>>

Հանելուկներ` այստեղ

Հորինում են տիեզերական բառեր/բացատրում/

Մաթեմատիկա

Կազմել հետաքրքրաշարժ և ուսուցողական խնդիրներ

Ես և շրջակա աշխարհը

Սովորողները թվարկում են այն ամենն ինչ տեսնում են իրենց շուրջը: Տարբերակում են բնության ստեղծած առարկաները մարդու ստեղծած առարկաներից: Դիտում են ուսումնական մուլտֆիլմտիեզերքի մասին:

Տեխնոլոգիա

Մի գիծ ՝ես, մի գիծ՝ դու /նկարումենիրենցդասարանիտիեզերքը, մոլորակը/

Ստեղծում են իրենց դասարանի մոլորակը /ծաղիկներով, իրենց ստեղծած տիկնիկներով, paint-ով, գուաշով նկարած, ծեփամածուկով կամ կավով ծեփած մոլորակներով և այլն/

Բնագիտություն

Փորձ- անձրևիվերաբերյալ

Երրորդ դասարան

Մաթեմատիկա

Իրական տվյալներով կազմում են խնդիրներ՝ օգտագործելով չափման միավորներ և բազմանիշ թվեր:

Մայրենի

Ընթերցանության թեմաներ՝

  • Ֆրանս. ժող. հեքիաթ«Ճանապարհորդություն դեպի լուսին»
  • «Արևքուրիկ»ընթերցարան՝  «Արև», «Լուսին», «Աստղեր»,  «Ինչու՞ է երկինքըկապույտ»

Թեմային վերաբերող զանազան հարցեր են գրում,  պատասխաններ փնտրում, հանելուկներ կազմում,  բառաբարդումներանում,պատմություններ հորինում:

Ես և շրջակա աշխարհը

Դիտարկումներ, դիտումներ /արև, աստղեր, լուսին/տվյալներիգրանցում, հայթայթում/ համացանց/

Արեգակնային համակարգ  /գիտեմ/

Երկիր մոլորակ  /պահպանության խնդիր/

Համաստեղություններ  /իմհամաստեղությունը/

Օրացույց  /ամենատարբեր, ամենահնարավոր /

Տեխնոլոգիա

Արեգակի դիտումների համար յուրաքանչյուրը հատուկ ակնոց է պատրաստում, խմբով պատրաստում են մեծ մոլորակ /մանուկներիմոլորակ/ և ձևավորում ՝ օտագործելով տարբեր նյութեր:

Ուսճամփորդություն

Աստղացուցարան

Կարելի է նաև խաղեր կազմակերպել:

Չորրորդ դասարան

Թվաբանություն Տիեզերական խնդրագրքերի կազմում

Մայրենի

Նախագիծն իրականացնելու ընթացքում նախատեսված ընթերցանության թեմաները՝

ԱվետիքԻսահակյան«Նուկիմ քաղաքի խելոքները»

Մեթոդական հնար՝<<Խորանարդում>> /Նոթբուքով աշխատանք/

Տիեզերական այլ մարմինների մասին ընթերցումներ համացանցից

Ես և շրջակա աշխարհըՀետազոտություններ և  դիտումներ /արև, լուսին, աստղեր/, տվյալների գրանցման աղյուսակների կազմում:Ուսումնասիրություններ Երկիր մոլորակի մասին:

Ուսումնականճամփորդություն

Ճամփորդություն դեպի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աստղացուցարան և Բյուրական:

Տեխնոլոգիա

Աշխատանք խմորով և գուաշով:

Նյութի հեղինակները <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի, Կրտսեր դպրոցի դասվարներն են.

Թամարա Մարիմյան / Առաջին դասարան/

Արմինե Գյոնջյան /Երկրորդ դասարան/

Նունուֆար Սմբատյան /Երրորդ դասարան/

Տաթև Ավետիսյան /Չորրորդ դասարան/

Տիեզերք

 

Վիկտոր Համբարձումյանին նվիրված  «Տիեզերք» նախագծի շրջանակներում  << Գունեղ + Համեղ երկինք>>  նախագիծ

‹‹Ես մեդիագետ  եմ ›› ստուգատեսին ընդառաջ

 

Նախաբան

 

Ըստ ՄՍԿՀ-ի ուսումնական օրացույցի Մայիսի 12-ից 17- ը հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հերթական հավաքն է` առաջին դասարանցիների «Ես կարողանում եմ» (կամ «Ես մեդիագետ եմ») ստուգատեսը: Նույն օրացույցի համաձայն սեպտեմբերի առաջին օրերին մեկնարկում է Վիկտոր համբարձումյան. <<Տիեզերք>> նախագիծը:

Նախագծի իրականացման տևողությունը. Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 15-ը:

Նախագիծն իրականացվում է` հաշվի առնելով  սովորողների տարիքային առանձնահատկությունները  :Նախագիծը սկվում է այն փուլից, երբ ավարտվում է ծանոթացման փուլը , որը տևում է մեկ շաբաթ/մինչև սեպտեմբերի 10-ը: Հետևաբար նախագիծը ներառում է նախաայբբենական և  նախաթվային շրջանները.

Նախագծի  նպատակն է . նպաստել սովորողների ճիշտ աշխարհընկալման ձևավորմանը` շրջակա միջավայրի, բնության, բնության երևույթների,  երկնքի, աստղերի, արևի, լուսնի,ամպերի,  գույների, առարկաների, մարդկանց  մասին: Իմացական ոլորտի ,երևակայության, ուշադրության, դիտողականության, աշխատասիրության, նպատակասլացության զարգացմանը : Նախագծով իրականացվող ուսումնական պարապմունքները  կապել  «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսպլանի ` մայրենիի, թվաբանության ,նկարչության, տեխնոլոգիայի առարկայական գիտելիքների ուսուցաման  հետ: Զարգացնել մեդիահմտություններ/ Paint, WizardBrash համակարգչային ծրագրեր, համացանց/,  թատերական, խոհարարական հմտություներ/Երկինքըափսեիվրա/ և  զարգացնել երաժշտական  ճաշակը, ստեղծագործական կարողությունները: Կրթության մեջ ներառել ծնողներին:

Նախագծի ընթացքը.

  • Կազմակերպել երկնքի ուսումնասիրություններ օրվա տարբեր ժամերին
  • Կազմակերպել մեկօրյա արշավ կրթակամալիրում`  երեկոյան երկնակամարի, փայլուն  աստղերի թվային աստղադիտակով դիտումների,  ուսումնասիրությունների նպատակով
  • Կազմակերպել  ճամփորդություն աստղացուցարան
  • ուսումնական պարապմունքներ` նպաստել 1-ին դասարանի սովորողի տարրական տիեզերական գիտելիքների զարգացմանը,

երևի թե տիեզերական տարրական գիտելիքների ձևավորում, և հետո՝ ի՞նչ պարապմունքների մասին է խոսքը, ի՞նչ նկատի ունես տիեզերական տարրական գիտելիքներ ասելով, և հետո՝ նախորդ անգամ նշել էի, որ մոլորակների և նմանատիպ ինֆորմացիա փոխանցելու հարցում չշտապենք…

  • Ենթակայքերում ստեղծել նոր բաժին, որտեղ կտեղադրվեն խոհանոցային անսովոր մանկական բաղադրատոմսեր. Կոնկրետ դեպքում`Երկինքը ափսեի վրա”

Կարծում եմ, բլոգում էլ կարելի է դա անել, կամ հենց իրենց դասարանական էջում

  • Ամրապնդել դասարանի սովորողների  միջև եղած կապը` նպաստելով, որ այն վերածվի ընկերության

??????

Նախագծի խնդիրները.  Սովորողների ստեղծագործական և նախաձեռնողական հմտությունները ամենակարևոր նախապայմաններից են գրագետ և բանիմաց սերունդ ունենալու համար, ուստի դասավանդողը պետք է թույլ տա, որպեսզի սովորողները հանդես գան նախաձեռնություններով, ցուցաբերեն  անհատական մոտեցում, լինեն ստեղծական և մտածող:

Դասավանդողը չի էլ կարող թույլ չտալ նախաձեռնությունների դրսևորմանը, սակայն ամենասկզբի համար բավական է, որ երեխաները լինեն հետաքրքասեր, հարցասեր, իսկ ստեղծագործական և այլ հմտությունները ձևավորելն ու զարգացնելը արդեն մեր խնդիրն է:

Շատ կարևոր է, նրա հետաքրքրասիրությունը չկոտրելը, գոնե չշտապենք երեխայի հարցերին պատրաստի պատասխաններ տալ, այլ նրա հետ նորից հայտանգործենք ու իմացումի հրճվանք ապրենք: Հեշտ բան չի, բայց շատ կարևոր է:

 

Նախագծի վերջում ակնընկալվում է  :

  • սովորողները պետք է `ստեղծական , պրպտող, հետազոտող լինեն և ազատ, անկաշկանդ  իրենց մտքերը արտահայտելիս. կարողանան պատմել իրենց տեսածի, լսածի, շրջապատի, բնության, սիրելի զբաղմունքի, երկնքի մասին իրենց հետազոտությունների, փորձերի , եզրահանգումների մասին:
  • Քանի որ նկարելը նախագրային շրջանի կարևորագույն աշխատանքներից  է ` տարբեր միջոցներով` /ջրաներկով, գուաշով, paint-ով, ավազի վրա/  նկարեն երկնքի վերաբերյալ իրենց պատումները, լսածը`դասավանդողի, ծնողի պատմածը, տեսածը`մուլտեր, ֆիլմեր:  Կենտրոնանալ և ստեղծագործել ` ունկընդրելով դասական երաժշտություն:
  • Պետք է ունենան  տարրական գիտելիքներ մայրենիից, թվաբանությունից ` բավարար զարգացած ուշադրություն, հիշողություն, կեղմնորշում, կավագործությունից` ծեփ, Իմանան համակարգչային ուսումնական Smart ծրագրի, նկարչական Pain  ծրագրերի գործիքների տեղը, օգտագործեն դրանք,
  • Թատերական տարրական հմտություններ` մնջախաղ, փոքրիկ դերեր
  • Կարողանան  աշխատել  խմբով  և ինքնուրույն
  • Ուսումնական նյութերով հարուստ  դասարանական բլոգ և ենթակայք:

      Նախագծի իրականացման համար անհրաժեշտ  գործիքներ`

  • ՏՀՏ միջոցներ.  Սովորողները պարտադիր պետք է ունենան անհատական  նեթբուքերը, ձայնագրիչ, անհատական թվային ֆոտոխցիկ ներ, պրոյեկտոր, էլեկտրոնային գրատախտակ, աքսեսուարներից` հիշողության կրիչներ, ականջակալներ:
  • Թվային աստղադիտակ

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը` ըստ շաբաթների.

Նախագծի առաջին շաբաթ.

Թվաբանություն Ծրագիրը սկսում ենք կազմակերպելով ուսումնական պարապմունքներ թվաբանությունից , որի ժամանակ ծանոթացնում ենք անընդհատ և  դիսքրետ մեծությունների հետ` մեծ և փոքր , շատ-քիչ, երկար- կարճ, հաստ- բարակ, խմբեր , զույգեր կազմել: /Smart դասերի/ օգնությամբ

  1. Խմբավորումներ անել. <<Օդային>> առարկաները առանձնացվում է <<գետնային>> առարկաներից

Առաջարկում եմ այս ձևակերպումը՝ առարկաներ, որոնք ապրում են վերևում՝ օդում, երկնքում, և առարկաներ, որոնք ապրում են ներքևում՝ գետնին, հողին

Առարկաների որևէ խմբից որևէ  հատկանիշով մասի աձանձնացումը, առարկաների խումբը մի քանի մասի բաժանելը`հիմք ունենալով բաժանման որևէ հատկանիշ, զարգանում է երեխայի տրամաբանական մտածողությունը, առարկաներին` հատկանիշներ վերագրելու նրանց կարողությունը:

Այս բնույթ աշխատանքները նպաստում են երեխաների ակտիվ բառապաշարի հարստացմանը/ երբ նրանք թվում են առարկաները/, մեկ անգամ ևս երեխաները զգում են առարկայի, այդ առարկայի անվան ` բառի տարբերությունը:

 

Համեմատություն , Ո՞րն է շատ/ մեծ

Բաժակների միջի ջրի քանակի համեմատության փորձ. Սկզբում հավասար բաժակներ` հավասար քանակությամբ ջրով: Հետո բաժակներից մեկը փոխարինում ենք ավելի լայնով, սակայն լցնում ենք նույն ջուրը: Նրանք հիմնականում ասում են, որ լայնի միջինը շատ է: Հակառակը ցույց տալու համար հետ ենք լցնում ջուրը նախորդ փոքր( կամ նեղ) բաժակի մեջ: Խաղը ստացված է:

Երկու խումբ ունենք ` անձրևի կաթիլներ և փաթիլներ` առաջինը հավաք կերպով, երկրորդը` ցաքուցրիվ: Առաջարկում ենք երեխաներին ցույց տալ որ խումբն է շատ, որը` քիչ: Շատ հաճախ երեխաները պատասխանում են` ցաքուցրիվը շատ է: Բանավոր հաշվարկի միջոցով գալիս ենք  ճիշտ եզրահանգման: Նույպես ամրապնդել Smart դասերի միջոցով;

  1. Համաչափություն առարկաներով` առանցքային, կենտրոնական: Գլոբուսի, աստղի , լուսնի, արևի մի մասը նկարում ենք, իսկ մյուս մասը հանձնարարում ենք համաչափ կառուցել ինքնուրույն:

Կամաց-կամաց բարդացնել: Գույներով, թվերով համաչափություն.

Խնդիր . Smart -ով `Կանաչ Երկիր մոլորակի շուրջը  ունենք  կապույտ աստղ, դեղին արև, սպիտակ լուսին: եթե տեղափոխություններ անենք , քանի՞   ձևի դասավորություն  կարող ենք ստանալ:

Այս տարրական թվաբանական  գիտելիքները կօգնեն երեխաներին հետագայում  երկինքը  ու նրա բաղկացուցիչ մասերը , նրանց չափսերը, դասավորությունը, հեռավորությունը ճիշտ ընկալելու  համար:

Մայրենի. Կրթահամալիրի 1-ին դասարանի ծրագրին զուգահեռ` գուշակում ենք  հանելուկներ, արևի, աստղերի, լուսնի… մասին

Ծնվում է ու մեծանում

Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:/  Արև

Աճում է այն դաշտում մեր,

Դրսում՝ շաղիկ, վառ արև,

Ներսում՝ սերմեր սեպաձև:/  Արևածաղիկ

Ի՞նչ ճրագ է՝ չի մարում,

Աշխարհին կյանք պարգևում,

Պտտվում է անդադար

Հուրն այդ բարի ու արդար:/ Արեգակ

Կապույտ հովտի մեջ՝ փայլուն ոչխարներ,

Շողարձակում են հորիզոնն ի վեր,

Ի՞նչ ոչխարներ են՝ անհամար, անթիվ,

Բայց չունեն գամփռեր և չունեն հովիվ:

                                                                                                                                            Աստղեր

Ի՞նչ զարդեր են՝ փայլում, շողում,

Հուրհրում են ու դողդողում,

Լուրթ լազուրից ցած չեն գալիս,

Ճառագում են ու փայլ տալիս:

Աստղեր,

Ինքը լույս չունի,

Մեզ լույս է տալիս,

Լույսին գնում է,

Մութին է գալիս/ լուսին/

Իրենք էլ կարող են հանելուկներ հորինել: Իրենց հորինած հանելուկները կարող ենք ձայնագրել ու հրապարակել կայքում:

Աղբյուրը`այստեղ

փորձում ենք հանելուկներ  հերինել: Սովորում ենք «Արև’, արև եկ-եկ»  երգը, Արևի թաքնվելու պատմությունը հորինել :

Նկարչություն  փորձում ենք մեծ թղթի վրա միասին նկարել արև: Օգտագործում ենք սպունգի կտորներ և գուաշ, ջրաներկ: Նկարում ենք ունկնդրելով դասական երաժշություն` Գրիգ  «Առավոտ»: Մեր նկարած արևը կախում ենք դասարանի պատից, նոր անուն հորինում նրա համար: Սա լավ առիթ է մի նոր պատմություն հորինելու համար. «Եթե ես իմ արևն ունենայի…»:

Տեխնոլոգիա.  Ծեփում ենք արեգակ, ներկում այն գուաշով

Երկրորդ շաբաթ

Առաջին դասարանում տիեզերքի ուսումնասիրությունները սկսում ենք երկինքի  դիտարկումներից.

Ես և շրջակա աշխարհը. Դաս բաց երկնքի տակ. Դիտում ենք արևը: Սովորողներին մտածելու, երևակայելու, ստեղծագործելու համար առաջարկում ենք տարբեր հարցեր. Օրինակ, ինչի՞ց է կախված արևը, ինչո՞ւ չենք կարողանում արևին նայել, ի՞նչ մեծություն ունի, ի՞նչ հեռավորության վրա է գտնվում/ որպես չափման միավորներ երեխաներին առաջարկվում է ընդունել իրենց ծանոթ առարկաները/:

Առաջադրանք.  Տանը Տատիկի հետ գրանցում են, թե երբ է արևը ծագում և մայր մտնում: Գեղեցիկ բնապատկերները լուսանկարում են:

Մայրենի  . Հիմանական ծրագին զուգահեռ. փոքրիկ զրույց Արևի մասին:

Հետո արևի  ճառագայթների վնասակար ազդեցության վերաբերյալ զրույց` Ինչու՞ են մայրիկներն ասում,- Արևի տակ երկար չմնաս : Զրույցն ավելի օգտակար կլինի, եթե այն վարի մայրիկներց մեկը :

 

ԱռաջադրանքԱրդեն տեսել ենք, որ արևը ….: Շարունակում են երեխաները:

Թվաբանություն. Smart դասեր տարածության մեջ կողմնորոշվելու վերաբերյալ. աջ-ձախ,առաջ –հետ, վերև-ներքև, հեռու – մոտիկ

Երրորդ շաբաթ.:

Ես  և շրջակա աշխարհը. Դաս բաց երկնքի տակ. Դասվարը առաջարկում է  երեխաներին նայել երկնքին` ամպերին: Ի՞նչ կերպարներ են տեսնում երկնքում: ինչի՞ է նման ամպերը; Ի՞նչպես են շարժվում, եթե ոտքեր չունեն: Եթե գույներ ունենայիր,  ի՞նչ գույնով կներկեիր դրանք: Երեխաները պատմում են այն ինչ տեսան, ինչ կուզենային տեսնել:

Նկարչություն. Նկարում են իրենց  պատմած հետաքրքիր մտքերը ամպերի վերաբերյալ:

Ամպի մասին մի՞տք նկարել…հետաքրքիր է, կամ էլ կարող են նկարել ամպ, որն ունի իրենց այդօրվա տրամադրությունը:

Առաջադրանք .Դասավանդողը առաջարկում է երեխաներին տանը  արևածագին և մայրամուտին ծնողների հետ ուսումնասիրել ամպերը:

Իսկ ինչպե՞ս ցույց տալ ուսումնասիրությունը: Առաջարկում եմ հանձնարարել ֆոտո կամ վիդեո ուսումնասիրություն անել:

 

Մայրենի. Դասավանդողը  ձայնագրում, լուսանկարում է փոքրիկ դիտորդների` դիտարկումների և եզրակացությունների վերաբերյալ ֆիլմ պատրաստելու համար:

   Թվաբանություն. Smart դաս – Գտի’ր տարբերությունը;  գտիր ավելորդը:

Չորրորդ շաբաթ.

Մայրենի.  Գիշերվա  և ցերեկվա մասին պատմող Մուլտֆիլմի դիտում: Քննարկում, մտքերի փոխանակում:

Ինչպե՞ս:

Մուլտֆիլմի հղումը `այստեղ: Կոնկրետ ո՞ր մուլտֆիլմը նկատի ունեիր:

Առաջադրանք  .  Դպրոցի տանիքից թվային աստղադիտակով գիշերային երկնակամարի դիտումներ` “Տիեզերք” ակումբի ղեկավար` Լևոն Արամյանի  գլխավորությամբ : Դիտում ենք երկինքը,  դիտարկումներ ենք  անում ՝ ամպամածության,  լուսնի, աստղերի փայլի, նրանց կազմած խմբերի,  տեսանելիության վերաբերյալ. Նայում ենք թե լուսինը ինչ փուլում է գտնվում` Նորալուսին է, թե` կիսալուսին:

Առավոտյան դասարանում պատմում և քննարկում ենք  մեր տեսածը:

Դիտում ենք Պիքսար ընկերության` <<Լուսինը>> մուլտֆիլմը

 

Մեդիատեխնոլոգիա.  Փորձում ենք նկարել լուսինն ու աստղերը paiնt-ով: Նկարում ենք ունկնդրելով դասական  երաժշտություն: Երաժշտությունը նշված չէ:

Սկզբնական շրջանում յուրաքանչյուրի համար ծրագիրը բացում է դասվարը, և էլեկտրոնային գրատախտակի վրա ցույց է տալիս , թե որտեղից կարելի է վերցնել գույն և վրձին: Երեխաները, հետևելով ուսուցչի օրինակին, նկարում են ինքնուրույն: Նկարը պահպանում է դասվարը:

 Թվաբանություն. Smart դաս. Խմբավորել աստղերը` ըստ գույնի, չափի , ձևի:

Եսևշրջակաաշխարհը. Նախագծի Երկինքն  ափսեիվրա”  Հատվածը հետաքրքիր աշխատանքի կազմակերպման ձև է խոհանոցում:

Աստղազարդ երկնքին հետևելը, աստղերի շարքում մեզ հայտնի մոլորակներին գտնելը միշտ էլ շատ հետաքրքիր է, բայց այդքանը բավական չէ երեխայի համար: Նրան պետք են բացի տեսողական զգայարանից, մյուս զգայարանները ևս օգտագործել`  իր հետաքրքրասիրությունը  բավարարելու  համար/օրինակ շոշափելիք, համի, հոտի

Անհրաժեշտ նյութերը ձեռք բերելուց և համապատասխան խոհանոցային հանդերձանք ունենալուց հետո –

Ափսեի վրա, մրգերի և բանջարեղենի օգնությամբ, պատկերում ենք երկինքը: Ըստ երեխայի ցանկության` կարելի է առանձին-առանձին` միայն արև, լուսին և այլն: Այս դեպքում մեր  արևին կփոխարինեն նարինջը, կիվին, ելակը, կեռասը…ամպերը  կարելի է գծել կաթնային սերուցքով:  Հորինում ենք

<< երկնային>> բաղադրատոմսեր .դասավանդողը պատրաստում  է ուսումնական ֆիլմ ` “համեղ երկինքը  ստեղծված է”/movie maker, AVS video editor/և կիսվում դրանցով մեր ենթակայքի հատուկ բաժնում/ / Քանի որ կրթահամալիրում խրախուսվում է ուսումնական պարապմունքներ կազմակերպել նաև  խոհանոցում` առաջարկում եմ ենթակայքերում ունենալ հատուկ բաժին, որտեղ երեխաները կկիսվեն իրենց անսովոր բաղադրատոմսերով/ֆիլմի տեսքով/: Կարող են կիսվել ծեսերի, տոների կերակրատեսակների պատրաստման իրենց մոտեցումերով, մտահղացումներով:Կիսամյակի վերջում կարելի է ընտրել լավագույն ֆիլմերը և խրախուսել:

Կոնկրետ դեպքում «Տիեզերք» նախագծի շրջանակներում, կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցականները /1-4/ հորինում են երկնային բաղադրատոմսեր, պատրաստում ֆիլմեր, տեղադրում կայքի համապատասխան բաժնում: Նախագծի ավարտին, ծրագրի ղեկավարները ընտրում են լավագույններին, ներկայացնում մեդիաուրբաթին:

Հինգերորդ  շաբաթ. Անակնկալ ճամփորդություն. Կազմակերպել ուսումնական ճամփորդություն  Աստղացուցարան.

Դասվարը ներկայացնում է Ֆոտոպատում  ենթակայքում  հենց աստղացուցարանից/դասավանդողը անհատական նոթբուքով է/.կիսվում ենք մեր զարմացած մռութիկներով Տիեզերքում ճամփորդելիս:

Երեխաները կիսվում են իրենց վառ տպավորություններով:

Մայրենի .  Սովորում ենք շուտասելուկներ լուսնի, աստղերի վերաբերյալ: Հորինում ենք  շուտասելուկներ: Դիտում ենք  Տիեզերքի մասին պատմող հետաքրքրաշարժ մուլտեր, մարդկության  պատմության մասին պատմող մուլտ:

Որտե՞ղ դիտել: Չեմ կարծում, որ առաջին դասարանում նպատակահարմար է 40 րոպե և ավելի տևողությամբ մուլտֆիլմ դիտել, հետո էլ պատմեն, քննարկեն…Առաջարկում եմ չշտապել, 3-րդ,  4-րդ դասարաններում էլ կարող են նայել այս ֆիլմերն ու մուլտֆիլմերը

Կամ էլ առաջարկել ընտանեկան դիտում, տեղադրել բլոգում, հղումը էլեկտրոնային փոստով ուղարկել ծնողներին, որպեսզի տանը դիտեն:

Հետո յուրաքանչյուրը կպատմի,թե ինչ հասկացավ մուլտից, կքննարկենք/ինչն էր ծանոթ, ինչը` անծանոթ/:

Մեդիատեխնոլոգիա.Նախագծի իրականացման 2-րդ փուլում` հոկտեմբերի 1-15-ը ,նկարներ նկարելիս կարիլի է օգտագործել աշխատանքի կազմակերպման այս  ձևը. Երեխաները արդեն  ծանոթ են  դասական ստեղծագործությունների  հետ: Ուղղորդել google-ի  կամ youtube-ի փնտրտուքների բաժնից ինքնուրույն գտնել Գրիգի ստեղծագործությունները/ ավելի կոնկրետ “Առավոտը” :

Կամ աշխատանքը կարելի է կազմակերպել այսպես/ խաղի ձևով/. օրինակ`
1. Նախորոք երեխաներին առաջադրանք է տրվում տանը /ծնողի օգնությամբ / կամ հենց դասարանում համացանցից ` youtube-ից գտնել Գրիգի ստեղծագործությունները և ընտրել գտնված տարբերակներից մեկը.

Քանի որ այս աշխատանքը համընկնում է ուսումնառության առաջին տարվա երկրորդ ամսվա հետ, ուստի սկզբի համար կարող են համապատասխան հղումով միացնել համապատասխան երաժշտությունը….
2. Երբ ամեն մեկը իր ընտրությունը կատարել է, սկսում ենք նկարել. Առաջին նստարանին նստած երեխան իր համակարգչով միացնում է գտած ստեղծագործությունը. նկարում ենք բոլորս: Հենց ավարտվեց սահուն միացնում է կողքինը` իր համակարգչով/ մյուսները նկարում են/ ու այսպես շարունակ: Մի քանի անգամ այսպիսի դաս կազմակերպելուց հետո, նրանք ավելի սահուն կփոխարինեն մի երաժշտությունը մյուսին:
Արդյունքում զարգանում է երաժշտական ճաշակ, լսողություն/слух/, ռիթմի զգացողություն, խմբային աշխատանք, ինչպեց նաև գույները համապատասխան երաժշտության հետ համադրելու կարողություն:

Էլի կարծում եմ, որ շտապել պետք չէ, թող այս ժամանակահատվածում առաջարկվող երաժշտությունը փնտրեն ու գտնեն….

 

Նախագիծը համեմում ենք  մասնակցելով << աշնանային պարտեզ>>նախագծին ` ծառատունկ, սեպտեմբերի 21-23-ը Հաղթահարում ենք բարձրունք: Այս 2 նախագծերն էլ առնչություն ունեն երկրի, բնության հետ և չեն շեղում նախագծի իրականացման  ճանապարհից:

    Նախագծի ավարտին դասավանդողը հավաքում է ընթացքում  ստեղծված բոլոր ուսումնական նյութերի մեդիափաթեթը <<Ես կարողանում եմ >> ստուգատեսին մի նոր նյութ ստեղծելու և ներկայացնելու համար:

 

Ընդհանուր հարցադրումներ

 

Smart դասերը պատրաստի ձևով կա՞ն, և եթե կան, որտեղ կարող ենք նայել:

Հոկտեմբեր ամիսը համընկնում է բառը վանկատելու, հեգելու շրջանի հետ: Իսկ մինչ բառի վերլուծության հասնելը պատմություն-հատված-նախադասություն-բառակապակացություն-բառ շղթան ենք անում:

Կարդում ենք Աղայանի <<Ուսումն մայրենի լեզվի>> աշխատությունը:

/Թամարա/

 

 

 

 

 

 

 

 

Տառաճանաչությունը որպես բանավոր և գրավոր խոսքի զարգացման բաղկացուցիչ

Տառաճանաչությունը որպես բանավոր և գրավոր խոսքի զարգացման բաղկացուցիչ

Որպես նախաբան

Մայրենի լեզվի ուսուցումը պայմանական հասկացություն է, քանզի մարդն իր ողջ կյանքի ընթացքում է սովորում՝ կենդանի շփման ու հաղորդակցման միջոցով:

Մայրենիի տիրապետում նշանակում է ազատ, անկաշկանդ ու գրագետ խոսքի, հաղորդակցության, մտածողության ամբողջություն, որը ձևավորված, որոշակի կրթություն ստացած մարդուն է հատուկ:

Այդ կրթության մի մեծ հատված իր խնդիրներով դպրոցինն է: Այսօր այդ կրթություննը ստացել է որոշակի առանձնահատկություն՝  նոր միջոցների  (մեդիամիջոցների) ներդրման շնորհիվ: Կրթահամալիրում իրականացվող մեդիակրթությունը, որն առաջին դասարանից սկսած իրողություն է, իր հետ բերում է նոր խնդիրներ, լուծումներ, ուսումնական գործի կազմակերպման նոր մոտեցումներ ու առանձնահատկություններ:

Սկզբի համար

Մայրենիին տիրապետելու կարևոր գործոններից են կարդալն ու գրելը: Իսկ մինչ այդ շատ կարևոր է հասկանալ ու յուրացնել հետևյալ հասկացությունները՝ խոսքը (պատմությունը), միտքը (հատվածը, նախադասությունը), բառը, վանկը, հնչյունը, տառը:

Մայրենիի ուսուցումը պայմանականորեն բաժանվում է երեք փուլի՝

  • Նախաշրջան (նախագրային)
  • Գրային
  • Հետգրային

Սակայն, անհատական նեթբուք-նոթբուքերի առկայությունը ուսումնական գործի կազմակերպման առանձնահատուկ մոտեցումներ է ենթադրում:

Մի քանի առանձնահատկությունների մասին.

Հենց նախաշրջանում նեթբուք-նոթբուքի օգնությամբ սովորողը կարող է դառնալ տառաճանաչ (ճանաչել և՛ անգլերեն տառերը, և՛ հայերեն տառերը), ուստի երկու շրջանների տարաբաժանման անհրաժեշտություն որպես այդպիսին էլ չի լինում…Կարևոր նախապայման է, որպեսզի նեթբուք-նոթբուքի ստեղնաշարը համապատասխանեցված լինի նաև հայերենին:

Մեդիագրագիտությունը դառնում է ուսումնական գործընթացի բաղկացուցիչ, այսինքն՝ ուսումնառության ընթացքում լուծվելիք խնդիր…

Բանավոր խոսքի զարգացմանը զուգահեռ սովորողները դառնում են տառաճանաչ (կարդում, մուտքագրում է առանձին տառեր, բառեր, մտքեր):

Ուսուցման կարևոր սկզբունքը երեխային չվնասելն է: Ուսուցումը պիտի հարմարեցված լինի երեխայի բնույթին, տարիքային առանձնահատկություններին ու հետաքրքրություններին: Նեթբուք-նոթբուքերի կիրառման դեպքում պարտադիր պայման է անվտանգության կանոնների պահպանումը: Ուսումնական մեդիագործիքների (նեթբուք-նոթբուք, smart գրատախտակ) կիրառումը հարկավոր է իրականացնել առանց չարաշահումների: Այս դեպքում հարկավոր է պահպանել շահագործման ժամանակահատվածը, նպատակային կիրառումը, աշխատանքից հետո հանգստացնող, վերականգնող վարժությունների իրականացումը (օրինակ՝ աչքերի վարժանք): Մի քանի հարցադրում առաջարկ մեդիամիջավայրի ստեղծման հետ կապված՝

Սեղան-աթոռները որքանո՞վ են հարմարեցված նեթբուք-նոթբուքերով աշխատանքին, այսինքն՝ պահպանվո՞ւմ են սովորողի ճիշտ նստելու կանոնները, համակարգչի և իր մեջ եղած անհրաժեշտ հեռավորությունը պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ:

Անհատական պահարանների առկայությունը նույնպես շատ կարևոր է:

Ուսուցումը կազմակերպվում է ըստ ուսումնական օրացույցի:

Հիմնական փուլերը Ուսումնական օրացույց Տևողությունը Նպատակ, խնդիրներ Ուսումնական գրականություն Նախագծերի անվանումները
Ծանոթության փուլ Կրթական շքերթ Օգոստոսի 28-սեպտեմբերի 6 Ազատ, անկաշկանդ մթնոլորտի ստեղծում, միջավայրին հարմարվել, ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում, ինքնավստահության ներշնչում, նախապատրաստում Կրթական շքերթին Ժողովրդական խաղիկներ (Ոսկեփորիկ)
  • Ես
  • Իմ անունը
  • Իմ ընտանիքը
  • Իմ խաղալիքը

 

Նախաշրջան Տիեզերք-Երկիր մոլորակ,

Անկախության, բարձունքի նվաճում, Կոմիտասյան օրեր, Ուսուցչի օր, Աթաբեկ Խնկոյանի օրեր, Աշուն

Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 30 Բանավոր խոսքի զարգացում, պատմություն-հատված-միտք-բառ- տառ-հնչյուն հասկացությունների յուրացում, վանկատելու, հեգելու կարողությունների զարգացում, դիտելու, ուսումնասիրելու և վերարտադրելու հմտությունների ձևավորում, նախնական մեդիահմտությունների ձևավորում, ընտանիքի ներգրավվածությունը նախագծային աշխատանքներին Ժող. խաղիկներ, հանելուկներ, Խնկոյան «Մեղու», «Աքաղաղն ու կտուրը», «Պապն ու շաղգամը», Թումանյան «Լուսաբացին», «Փիսոն», հեքիաթներ (Ծիտը, Անհաղթ աքլորը, Ճամփորդները, Պոչատ աղվեսը) Աղայան «Առավոտը գյուղում», «Ծիտը և բազեն», Բիսեթ «Երկու ալիք», «Անձրևը», «Փոքր ավտոբուսի մասին, որը վախենում էր մթից», «Ռնգեղջյուրն ու բարի փերին», «Շնորհակալությունը, Ներեցեքը, խնդրեմը», Կոմիտաս……
  • Իմ երկինքը
  • Իմ արևը
  • Իմ լուսինը
  • Խնկոյան
  • Կոմիտաս
  • Իմ ուսուցիչը
  • Աշուն (ընտանեկան նախագիծ)
Գրային Սեբաստացու օրեր, Թթուդրիկ, Ամանոր, Ձմեռ Նոյեմբերի 1-ից հունվարի 5 Ճանաչել, գրել (մուտքագրել) և կարդալ հայերենի բոլոր տառերն ու հնչյունները (ճիշտ արտաբերել դրանք), կարդալ փոքրիկ տեքստեր, հասկանալ կարդացածը, մեդիահմտությունների զարգացում(paint, ms office word, էլեկտրոնային փոստ) Ցանկի վրա աշխատում եմ
  • Ես Սեբաստացի եմ…
  • Թթուդրիկ
  • Իմ մեդիաբացիկը
  • Ձմեռ (ընտանեկան նախագիծ)

 

Սովորողների ուսումնական գործունեությունը կազմակերպվում է նախագծերի հիման վրա: Յուրաքանչյուր նախագիծ իր մեջ ներառում է ուսումնական պլանով հաստատված առարկաները, այս դեպքում՝ ուսումնական գործունեության բոլոր (գրեթե բոլոր) ձևերը, որոնք փոխկապակցված են, և մեկը մյուսին շարունակելով ու լրացնելով, նախագծերի մեջ նույնպես կստեղծեն կապեր:

 

 

 

 

 

Խնկոյանական օրեր

Ուսումնական նախագիծ ըստ ուսումնական օրացույցի/Կարինե Խառատյան/

 

Նախագծի վերնագիրը՝ Խնկոյանի օրերը կրտսեր դպրոցում (1-4-րդ դասարաններ)

Նպատակը՝

ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի  իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում

Տևողությունը՝ հոկտեմբերի 17-23-ը

Տարիքային խումբը՝ 6-9 տարեկաններ (առաջինից չորրորդ դասարանցիներ)

Սպասվելիք արդյունքներ՝

Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:

Նախատեսվում է՝

Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկոյանի անվան տուն-թանգարան

Խնկոյանական օրերը առաջին դասարանում

Հեղինակներ՝ Նոր դպրոցի առաջին դասարանի դասվար՝ Անահիտ Հարությունյան

Դպրոց-պարտեզի դասվար՝ Հասմիկ Ավետիքյան

Նպատակը՝ Խնկոյանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի առաջին դասարանում:

Խնդիրները՝

  • Խոսքի զարգացում
  • Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
  • Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
  • Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
  • Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.
  • Մարմնակրթություն, անձնական հիգենիա

Ստեղծագործությունների ցանկ

Խնկոյան <<Մեղու>>

Խնկոյան <<Աքաղաղն ու կտուրը>>

Պարտեզ. Խնկոյան 0-7 տարեկանների համար

Պարտեզ էլեկտրոնային ամսագիր. Խաղադարան

 

Նախագծի արդյունքում ակնկալում ենք ունենալ.

  • Մեդիաերաժշտական խաղ խնկոյանական ստեղծագործություններով
  • Աուդիոբանաստեղծություններ
  • Մեդիաընթերցարաններ

Սովորողների ամենօրյա  գործունեության տեսակները

  • Առավոտյան ծես
  • Բանավոր խոսք, թատրոն
  • Թվաբանություն –բնագիտություն
  • Մեդիատեխնոլոգիա
  •  Ծեփ կամ նկարչություն
  • Բնագիտական գործունեություն
  • Երգ-պար-խաղ
  • Մարմնակրթություն-հիգիենա
    • Սպասվելիք արդյունքները՝
    • * Դասարանային խմբի ձևավորում
    • * Ինքնաճանաչում, ինքնաուսումնասիրում,ինքնուրույնության  դրսևորում
    • * Խոսքի զարգացում (նաև՝ նկարչական լեզու, երաժշտական, շարժումների),   մտքերը   անկաշկանդ, հասկանալի, ամբողջական  արտահայտելու կարողության զարգացում
    • Պատմություն-պատմության հատված-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն-տառ հասկացությունների ձևավորում, ընկալում, ամրապնդում
    • Վանկատելու, հեգելու ունակությունների ամրապնդում:
    • Առանձին բառեր մուտքագրել, լինել որոշակի առումով տառաճանաչ:
    • * Համեմատություններ, խմբավորումներ կատարելու, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունների ձևավորում և զարգացում առարկաների թվի անկախությունը չափից, ճանաչել թվերը, թվի և քանակի կապը տեսնել, բանավոր հաշիվ՝ առաջ և հետ
    • Խնդրի և այլ հաշվելի տվյալներ  կարևորելու, ֆիքսելու կարողության ձևավորում
    • «մեկ և ավելի» գաղափարի յուրացում
    • * Մեդիահմտությունների ձևավորում և զարգացում՝ համակարգչի գործիքներ, ֆոտոխցիկով նկարել,  Pait ծրագրով աշխատել

 

Խնկոյանի <<Աքաղաղն ու կտուրը>> ստեղծագործության հետ աշխատանք

  • Բերանացի ասել
  • Անհասկանալ բառերի բացատրություն
  • Զրուցել աքաղաղի մասին /ինչպիսի՞ն է/
  • Բեմականացնել /աքլորներ, կտուրներ/
  • Արտասանել տարբեր ձայներով /ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն, զարմացած…./
  • Paint նկարչական ծրագրով նկարել աքաղաղներ և մուտքագրել աքլոր բառը:
  • Բառերի վանկատում և հեգում:
  • Հոմանիշներ և հականաիշներ:
  • Հանելուկներ աքլորի մասին /նաև՝ հորինել/
  • Ոտանավորի աուդիոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում

 

Խնկոյանի <<Մեղու>> ստեղծագործության հետ աշխատանք

  • Ծաանոթանալ, զրուցել միջատների մասին /smart դասեր/
  • Բերանացի ասել
  • Անհասկանալի բառերի բացատրություն
  • Բարձր-ցածր, մեծ-փոքր, երկար-կարճ, հեռու-մոտիկ հասկացությունների ամրապնդում /smart դասեր/
  • Նկարել մեղվի անցած ճանապարհը:
  • Ոտանավորի խաղ-բեմականացում:
  • Paint նկարչական ծրագրով նկարել մեղուներ, մուտքագրել մեղու բառը:
  • Բառերի վանկատում, հեգում:
  • Հանելուկներ, շուտասելուկներ:
  • Հոմանիշներ, հականիշներ:
  • Ոտանավորի աուդոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում:

 

Նախատեսվում է մեկնել ուսումնական ճամփորդության Ա. Խնկոյանի տուն-թանգարան:

 

Խնկոյանական օրերը երկրորդ դասարանում

Հեղինակ՝ Դպրոց-պարտեզի դասվար՝ Լուսինե Պետրոսյան

 

Նպատակը՝  Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երկրորդ դասարանում:

 Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին  ծանոթանալ,  ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, խմբային(դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:

  • Նախապատրաստական փուլ

Առաջին փուլում մի փոքր զրուցել Խնկոյանի մասին, պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան, վերհիշել առաջին դասարանում սովորած ստեղծագործությունները:

Համացանցում որոնել իրենց իմացած խնկոյանկան ստեղծագործությունների մեդիատարբերակներ նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ   

Խնկոյան <<Փեսացու մուկը>>

Խնկոյան <<Գորտերի խաղը>>

Խնկոյան <<Մոծակի մահը>>

  • Ուսումնական փուլ

Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:

Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք խնկոյանական ստեղծագործություններից «Փեսացու մուկը » և կբեմադրենք: Ստվերային ներկայացում կխաղանք հենց դասարանում, մեզ կօգնի պրոեկտորի լույսն ու էլեկտրոնային գրատախտակը:

Յուրաքանչյուրին տրվելու  է նաև անհատական աշխատանք: Դրանցից են՝

  • Նկարի՛ր քեզ ծանոթ խնկոյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը: Ֆիլմ պատրաստի՛ր՝  «Խնկոյանական հերոսների շքերթ» վերնագրով:
  • Տրված ստեղծագործությունը «Փեսացու մուկը », «Մոծակի մահը » բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ խնկոյանական որևէ առակի սցենարով:

Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ , նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:

  • Եզրափակիչ փուլ

Մինչև հոկտեմբերի  23 –ը բոլոր աշխատանքները կհավաքվեն  կայքի դասարանական էջում  և Խնկոյանական օրերին կներկայացվեն ժողովածուի տեսքով՝ Power Point ծրագրով:

Նախատեսում եմ ճամփորդություն Խնկո Ապոր գրադարան:

Խնկոյանական օրերը երրորդ դասարանում

Հեղինակ՝ Նոր դպրոցի դասվար Հասմիկ Ղազարյան

Նպատակը՝  Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երրորդ դասարանում:

 Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին  ծանոթանալ,  ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, դասարանական բլոգի սպասարկում, անհատական և խմբային (դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:

 

Սպասվելիք արդյունքներ՝

  • Խնկոյանական ընթերցարանների ստեղծում
  • Խնկոյանական մեդիափաթեթի հավաքում և հրապարակում

Ստեղծագործությունների ցանկ՝

 

Խնկոյան <<Ձմեռ>>

Խնկոյան <<Ճպուռն ու մրջյունը>>

Խնկոյան <<Գայլն ու կատուն>>

Խնկոյան <<Ծիծեռնակին>>

Ընտանեկան նախագիծ

Խնկոյանի ստեղծագործություններից  հայրիկները, մայրիկները ընտրում են իրենց ամենսիրելի ստեղծագործությունները, կարդում են մեզ համար, սովորողները ձայնագրում են, մեդիաֆիլմ կամ աուդիոգիրք են պատրաստում, հրապարակում են դասարանական բլոգում, ենթակայքի իրենց անհատական էջում:

Խմբային նախագծերը նույնպես արդյունավետ են, երբ կարդալուն  միանում է տեխնոլոգիան:

«Ճպուռն ու մրջյունը» ստեղծագործությունը  դերերով կարդալուց և քննարկելուց հետո սովորողներին հանձնարարվում է խմբերով աշխատել: Կավով ծեփել, այնուհետև՝ գունավորել կերպարներին, պատրաստել անհրաժեշտ դեկորացիան: Թվային ֆոտոխցիկով նկարել հերոսների խաղ-ներկայացումը ու արդյունքում կունենանք մեդիաներկայացում:

Աշխատանք բանաստեղծությունների հետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Սովորողները ծանոթանում են «Ձմեռ» բանաստեղծությանը, Wizardbrush  ծրագրով նկարում են բանաստեղծության հատվածները, ձայնագրիչով ձայնագրում  բանաստեղծությունը:  Ձայնագրիչով աշխատանքը լուծում է մի շարք խնդիրներ՝ նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը և ճիշտ արտասանությանը, ինչպես նաև լսողությանը զարգացմանը (լսելով գտնել թույլ տրված արտասանական սխալները): Ձայնագրիչով աշխատելիս սովորողները լսում են միմյանց, հայտնում կարծիքներ լսած նյութի վերաբերյալ, քննարկում հետագա անելիքները: Նախագիծն ամբողջացնում է ֆիլմերում, մեդիանյութերում հնչած երաժշտությունը, որի ընտրությունը պիտի համապատասխանի և ուսումնական, և բարձրաճաշակ երաժշտության նորմերին:

Նախատեսվում է ուսումնական ճամփորդություն Խնկոյանի անվան գրադարան:

Ուսումնական ճամփորդությունից առաջ սովորողներին հանձնարարվում է համացանցից, հանրագիտարանից տեղեկություններ հավաքել  Խնկոյանի մասին, ծանոթանալ նրա ստեղծագործություններին, հրատարակված գրքերին: Ճամփորդությունից հետո սովորողները կայքում պատմում են, թե ինչ տվեց նրանց թանգարան այցելությունը, ինչ նոր բան սովորեցին:

Խնկոյան + Մաթեմատիկա =Խնկոյանական Խնդրագիրք

Ընտրել Խնկոյանի սովորողներին ծանոթ ստեղծագործություններ ու դրանց հիման վրա կազմել մաթեմատիկական, տրամաբանական առաջադրանքներ, հարցարաններ: Կարևոր նախապայման է՝ ստեղծագործությունը պետք է յուրացված լինի:

Նախատեսվում է կազմել կամ ստեղծագործությունը վերածել (ներկայացնել) ՝

  • Որպես գնացուցակ
  • աղյուսակների, դիագրամների տեսքով
  • ռոդարիական հարցարանների տեսքով

Ինչպես նաև՝ հաշվել ուսումնական ճամփորդության ծախսերը՝ տոմսի արժեքը, ճանապարհի հեռավորությունը:

Խնկոյան + Բնագիտություն = բնագիտական մեդիաընթերցարաններ

Խնկոյանի ստեղծագործություններից  սովորողները ընտրում են անցած ստեղծագործությունների միջատ-հերոսների, կենդանի-հերոսների՝  մրջյունների, ծիծեռնակների, գայլերի, կատուների, համացանցից  տեղեկություններ են հավաքում դրանց մասին, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: Power Point ծրագրով հավաքում են՝

  • Մեդիաընթերցարան միջատների մասին
  • Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
  • Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին

Տեխնոլոգիա. Խոհանոց

Նախագծի ընթացքում նախատեսվում է թխել խնկոյանական հերոսների, կազմակերպել հյուրասիրություն:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Խնկոյանական օրերը չորրորդ դասարանում

Հեղինակ՝ Գեղարվեստի դպրոց-պարտեզի դասվար Կարինե Խառատյան

Նպատակը՝  Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի չորրորդ դասարանում:

 Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին  ծանոթանալ,  ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, դասարանական բլոգի սպասարկում, անհատական և խմբային (դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում, ընտանեկան կրթության կազմակերպում, սովորողների համագործակցային հմտությունների զարգացում, Խնկոյանի շատ թե քիչ անհայտ ստեղծագործությունների հայտանբերում և տարածում, մոնտաժային ծրագրերի յուրացում, բազմաժանր թատերական ներկայացումների ստեղծում:

 

  • Սպասվելիք արդյունքները

  • Մեդիաներկայացումներ, փոքրիկ մանրապատումներ, թատերական ներկայացումներ
    Ձայնագրություններ, ֆիլմեր
    Նոր երգեր  Խնկոյանի ստեղծագործություների հիման վրա
    Խնկոյանական ստեղծագործությունների ժողովածու (մեդիափաթեթ)
    Ռադիո թողարկումներ
    Խնկոյանի վիրտուալ թանգարան կամ բլոգ

 

Նախագծի իրականացման նկարագրություն

 

Ամեն օրը սկսում են Խնկո –Ապոր ստեղծագործությունների ընթերցումով:

Ամեն օր ընտրվում է Խնկոյանի որևէ  ստեղծագործություն, մայրենիի ժամին ընթերցում են, նեկայացնում տարբեր հնարքներով՝ մնջախաղ, երաժշտական, ստվերային ներկայացում:

Սովորողները կազմում են Խնկոյանի ստեղծագործությունների անձնական փաթեթ, իրար փոխանցելով ամբողջացնում են դրանք:

Սովորողները տանն ընթերցում են փաթեթի նյութերը:

Առցանց քննարկումների կազմակերպում:

Տանը և դպրոցում ամեն սովորող իր ընտրած ստեղծագործությունների մեդիապատումներն է ստեղծում, որպես ուսումնական նյութ:

Սովորողների մի խումբ այդ պատումներով ստեղծում է Խնկո-Ապոր աուդիոգրադարան, տեղադրում դասարանի բլոգում, գրադարանի կայքում, որը կարող է նաև հրապարակվել «Պարտեզ» ամսագրում:

Տանը հարազատներն են պատմում իրեց ծանոթ ստեղծագործությունները՝ նկարահանելով: Այդ նյութերն էլ են ավելացվում աուդիոգրադարանին:

Դասարանում սովորողը կազմում է խնկոյանական հերոսների մեդիափաթեթ՝

նկարում է հերոսին,  նշում անունը, ստեղծագործությունը, բնութագրում:

Սովորողները բաժանվում են խմբերի,   աշխատանքի բաժանում են անում:

Մի խումբ, հավաքելով իրենց ստեղծած կերպարների  էջերը, ստեղծում է խնկոյանական կերպարադարան՝ «Դատ ու դատաստան» վերնագրով ժողովածու:

Մյուս խումբը ըստ այդ կերպարադարանի՝  4-5 օրում տեխնոլոգիայի դասարանային և արտադասարանային գործունեության ընթացքում ստեղծում է  այդ կերպարների տիկնիկները:

Երրորդ  խումբը սցենար է ստեղծում տիկնիկային ներկայացման համար:

Երրորդ և չորրորդ խմբերը միասին տիկնիկային ներկայացում են պատրաստում:

Կերպարներկայացում. Մեկ դերասանի թատրոն՝ «Խնկոյանի կերպարների խճանկար»:

Տանը՝ ամեն սովորող ընտրում է իրեն հետաքրքրող կերպարը, անգիր է սովորում համապատասխան ստեղծագործությունը և դասարանում ներկացնում այդ կերպարը մնջախաղով, մատնաթատրոնով,  խոսքով կամ իր ընտրությամբ որևէ իրով:

Ամեն սովորող ինքն է որոշում, թե ինչպես կուզենա ներկայացնել իր կերպարին:

Ամբողջ ընթացքը նկարահանվում է,  ստեղծվում է «Խնկոյանի կերպարների խճանկար»:

 

Հետազոտական աշխատանք գրադարանում Սեպտեմբերի վերջին՝. Գրքեր, տեղեկություններ, որոնք չկան մեր գրադարանում և համացանցում

Գրադարանում ընտրում են շնորհալի խումբ՝ 10-12 հոգի: Սեպտեմբեր ամսին կարդում են Խնկոյան

Աշխատանք ԽնկոԱպոր գրադարանում՝ խնկոյանական ռոդարիկներ

Դասարանում ամեն սովորող իր նեթբուքին խնկոյանական ոճով մի միտք է գրում և ուղարկում ընկերներին. բոլորն ունենում են բոլորի գրածները:  Այդ տողերից մի քանիսն ընտրելով՝ (6-8 տող)  ստեղծում է իր ռոդարիկը և դրանով  ընթերցանության էջ է պատրաստում: Էջն ուղարկում դասընկերներին:

Տանը ընտանիքի անդամների հետ ընտրում են իրենց դուր եկած էջերը և տեղադրում են որևէ սոցցանցում:

Դասարանում սովորողների   6-7 հոգանոց խմբերը  իրենց ստեղծած 6-7 ռոդարիկով ստեղծում են ընթերցարան և տեղադրում կայքի համապատասխան բաժիններում:
Տեխնոլոգիա

Խնկոյանի հերոսներին, կերպարներին դարձնում ենք մեդիակերպարներ. օրինակ հետաքրքիր կլինի, որ հենց ճպուռն ու մրջյունը, կամ էլ մկստանի բոլոր մկները լինեն  մեդիամկներ, մեդիաճպուռներ ու մեդիամրջյուններ: Ստեղծում ենք  աշխատանքային խմբեր, բաժանվելով խմբերի ամեն խումբ աշխատում է մի ստեղծագործության կերպարների ձևափոխումը մեդիակերպարի: Այնուհետև  համակարգչային նկարչական Paint կամ  WizardBrush ծրագրերով ստեղծում ենք մեդիակերպարին: Ամեն մի խմբի անդամները նկարում են իրենց իսկ մոտեցումով, կերպավորում են: Աշխատանքի ավարտից հետո համեամտում են իրենց նկարները, ընտրում ամենալավ ստացված մեդիակերպարը և հենց այդ կերպարով էլ ստեղծում:

Սովորողներին որպես տնային առաջադրանք հանձնարարվում է պատրաստել`
30-40 սմ հասակ ունեցող տիկնիկ, որը կարող է պատրաստել  որևէ հին իր օգտագործելով:

30-40 սմ բարձրության դիմակ:
Դիմակներն պետք է կերպավորեն Խնկոյանի հերոսներից մեկնումեկին:

 

Մեդիամյուզիքլերաժշտություն՝  ամեն օր

Ստեղծում ենք փոքրիկ երաժշտական ներկայացումներ (մյուզիքլներ) Խնկոյանի ոտանավորների հիման վրա: Ամենասկզբից վերցնում ենք փոքրիկ ոտանավորներ, ընթերցում, պատմում և խաղում  ոտանավորը: Օրինակ՝ կարող ենք վերցնել հենց «Մեղուն»` փոքրիկ, բայց շատ ռիթմիկ ոտանավորը: Ոտանավորը խաղալուց հետո համացանցում փնտրում ենք երաժշտությունը: Երաժշտության ժանրը շատ տարբեր կարող է լինել` դասականից մինչև ժամանակակից ռոք: Եթե նույնիսկ չգտնվի համապատասխան երաժշտությունը ստեղծում, հորինում ենք հենց ոտանավորի ռիթմիկ պատկերին համահունչ երաժշտությունը:

Ամփոփում
Արդեն կիսամյակի վերջում ամփոփում ենք Խնկոյանական օրերը:
Խնկոյանական օրերը ամփոփվում են մեծ երաժշտական, թատերական ներկայացման միջոցով, որի մեջ ամփոփված են լինում Խնկոյանի ստեղծագործությունների գրեթե բոլոր հերոսները`  նոր մոտեցումներով:
Բոլոր աշխատանքները տեղադրվում են բլոգում, համապտասխան առանձնացված բաժիններում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առավոտյան պարապմունքի նախագիծ

Առավոտյան ընդհանուր պարապմունքը կրտսեր դպրոցում

 

Կրտսեր դպրոցներում յուրաքանչյուր առավոտ 15 րոպե (ճամբարների ժամանակ՝25-30 րոպե) տևողությամբ իրականացվում է ընդհանուր պարապմունք: Այդ պարապմունքին մասնակցում են  1-6 – րդ դասարանի սովորողները:

Նպատակը–Առավոտյան ընդհանուր պարապմունքի հիմանական նպատակն է ընդհանուր գործունեություն իրականացնել ամբողջ դպրոցի կազմով, ողջունել իրար,  շատ հակիրճ ներկայացնել օրվա հիմնական գործունեությունը, համախմբվել մի գաղափարի շուրջ:

Կազմակերպման ձևը

  1. Ընտրել պատասխանատու դասարան :
  2. Դասարանում կատարել աշխատանքի բաժանում:
  3. Պարապմունքի ծրագրի կազմում :
  4. Ընտրել այն ստեղծագործությունը, որը պետք է կարդալ:

Գործունեությաննկարագրություն

Առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատուներն իրենք՝սովորողներն են: Յուրաքանչյուր դասարան ուսումնական տարվա որևէ ժամանակահատվածում   առավոտյան տողանի պատասխանատուն է: Նախապես կազմված ցուցակից  յուրաքանչյուր դասարանի սովորող գիտի , թե երբ են իրենք պատասխանատու և որ նախագծի հետ է համընկնում /ըստ ուսումանական օրացույցի/:  Դասարաններն ընտրվում են նախագծի ծավալին, բարդությանը համապատասխան:  Օրինակ ՝ Թումանյանական օրերին առաջին դասարանի սովորողներն առավել մեծ հետաքրքրությամբ կարող են պատրաստվել, կերպարներ ընտրել, ներկել իրենց դեմքերը համապատասխան հերոսների կերպարների նման, իսկ Աղայանական օրերն առավել լավ կարող են ներկայացնել չորրորդ, Սահյանական օրերը՝ հինգերորդ, վեցերորդ դասարանցիները:

Սա միջոց է, որ սովորողները պատրաստվեն, ակտիվանան, զգան պատասխանատվություն, լինեն ազատ, քանի որ բեմում են կանգնելու, խոսելու են որպես հաղորդավար, մարմնամարզություն են անելու, որը օրինակ է լինելու ամբողջ դպրոցի համար:

Առավոտյան ընդհանուր պարապմունքը, անկախ իրականացվող ծեսից, ունի հետևյալ կառուցվածքը.

ü  Ներկա-բացակա, ողջույնի արարողություն, կրթահամալիրի հիմն

ü  Ուրախ մարմնամարզություն

ü  Երգեր / տարբեր լեզուներով/

ü  Պարեր/օրինակ՝ Ծաղկաձորի, Էջմիածնի և այլն/

ü  Բանաստեղծություններ /և նոր բանաստեղծությունների, քառյակների ուսուցում, և  արդեն ծանոթ բանաստեղծությունների վերարտադրում/

ü  Ծննդյան տոն /շնորհավորում ենք այն սովորողներին և ուսուցիչներն, ովքեր այդ օրն են ծնվել/

ü  Հայտարարություններ /օրվա խորհուրդը, հայտնի մարդկանց ծնունդ, ճամփորդության մեկնողներին է խոսք տրամադրվում /բարի ճանապարհի արրողություն//

ü  Անդրադարձ կայքին, կամ կայքի դիտում /պատասխանատուները նշում են նյութերի անունները,  որոնք կայքում տեղադրված են եղել և հետաքրքրել են իրենց/:

Այս ամենը համակարգում են սովորողները-մեկը համակարգչի մոտ, մի քանիսը բեմում,որպես հաղորդավար և այլն:

Աշխատանքների ընթացքը

Նախապես տվյալ դասարանը գիտի, որ պատասխանատու է պարապմունքի համար: Սովորողներին տրվում է հանձնարարություն առանձնացնելու ակտիվ, որակով  և ճաշակով երաժշտություն  մարմնամարզության համար:

Նախնական ծրագիրը ենթակայքում հրապարակվում է /3-6-րդ դասարանի սովորողներն իրենք կարող են հրապարակել ենթակայքում, իսկ 1-2-րդ դասարանի սովորողների փոխարեն կարող է դասվարը տեղադրել և ցուցադրել սովորողներին ենթակայքում նյութ տեղադրելու ձևը/ և դրվում երգի, պարի հղումները: Սա տեսանելի է և սովորողների, և ծնողների համար: Ծնողը  նույնպես տեղեկանում է առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագրին: Նախապես ընտրվում է երգերի ցանկը, որը քննարկվում է դասվարի և երաժշտության մասնագետի հետ: Առավոտյան պարապմունքին պետք է հնչեն երգեր հայերեն, անգլերեն, ռուսերեն և ցանկալի է նաև այլ լեզուներով երգեր/օրինակ՝Ամանորյա ծեսի ժամանակ երգում ենք FelizNavidad/ :

Առավոտյան ընդհանուր պարապմունքի թեման կախված է այն բանից, թե կրթահամալիրում այդ պահին ինչ ծես, նախագիծ է իրականացվում: Ընդհանուր պարապմունքի ժամանակ բացի երգերից կան նաև հայկական ժողովրդական պարեր, նաև սովորողները  սովորում են նոր բանաստեղծություններ, օրինակ՝ Թումանյանի քառյակներից որևէ մեկը:

Սովորողների մի խումբը, ովքեր լավ տիրապետում են պարերին, ընտրում են պարերից երկու կամ երեք պար և սկսում դասարանում փորձել, ընկերների հետ պարել, որ առավոտյան տողանին պատրաստ ներկայանան ամբողջ կազմով: Մի քանիսը, ովքեր երաժշտական լավ լսողություն ունեն, երաժշտական գործիքի են տիրապետում, գնում են երաժշտական խմբակի, նրանք  ընտրում են առավոտյան մարմնամարզության երաժշտության մի քանի տարբերակ, ներկայացնում ընկերներին, դասվարին և երաժշտության մասնագետին, որպեսզի միասին ընտրեն: Սովորողներն արդեն երգի մասնագետի դասաժամին, դասվարի աշխատանքների շնորհիվ երաժշտության որակի, ճաշակի մասին պատկերացումներ ունեն: Ենթադրելի է, որ պետք է լինի ակտիվ ռոք, փոփ, ռեպ երաժշտություն: Այս պարագայում դասավանդողը գիտելիքներ չի փոխանցում, այլ նպաստում է սովորողի ինքնագործունեությանը, այսինքն՝խորհուրդներ է տալիս, հետևում է աշխատանքի ընթացքին, ուղղորդում է , որպեսզի սովորողի մոտ ձևավորվեն և զարգանան համապատասխան կարողություններ և հմտություններ:

Ցանկալի է այդ երաժշտության ներքո որևէ հետաքրքիր ֆիլմ պատրաստել, մարմնամարզության շարժումներով, զավեշտալի, անակնկալ  հետաքրքիր լուծումներով/3-4-րդ դասարանների սովորողները սա կարող են անել/: Այն սովորողը, ով լավ տիրապետում է մոնտաժային ծրագրերին, աշխատում է որևէ կարաոկեի պատրաստման վրա, ընթացքում իրեն կցված  ընկերներին սովորեցնում է ծրագրի գործիքներն օգտագործելու ձևը:Սա սովորողների երևակայության , երաժշտական ճաշակի ձևավորման, մոնտաժային ծրագրերի հետ աշխատելու հնարավորություն է ընձեռում: 1-2-րդ դասարանի սովորողները կարող են առաջարկել երաժշտություն, բայց մոնտաժային ծրագրերով աշխատել չեն կարող:

Բարեկենդանի տոնին, Կոմիտասյան օրերին, Թումանյանական օրերին ընտրվում են համապատասխան երգեր, բանաստեղծություններ դասվարի օգնությամբ: Սովորողները ընտրում են նյութը համացանցից, էլեկտրոնային գրադարանից: Սկզբում ընթերցում են երեք կամ չորս հոգի, հետո ավելանում են ևս յոթ կամ ութ հոգի միմյանց լսելով , իսկ վերջում ամբողջ դասարանի սովորողները միասին են ընթերցում և հենց դասարանում սովորում նյութը:  Տողանի ժամանակ ընթացքը գրեթե նույնն է. նախ կարդում են առաջին , և երկրորդ դասարանցիները, հետո միանում են  երրորդ, չորրորդ դասարանցիները:  Իսկ վերջում՝ երրորդ անգամ,  ընթերցում են առաջինից վեցերորդ դասարանի սովորողները միասին,  քանի որ առաջին դասարանցիների համար ստեղծագործությունները նոր են, իսկ բարձր դասարանցիներն առավել  ծանոթ են ստեղծագործություններին:

Երաժշտության դասաժամին սովորողներն արդեն ծանոթանում են այս կամ այն ստեղծագործությանը, խաղիկներն ու ազգային երգերը մեկնաբանվում են՝ սովորողներին հասկանալի դարձնելու համար: Հենց այդ երգերից էլ բաղկացած է առավոտյան պարապմունքը:

Կրտսեր դպրոցի սովորողները և ուսուցիչները տիրապետում են հայկական պարերին և տողանի ընթացքում գոնե երկու պար միասին պարում են / սա նման է ֆլեշ մոբի, ընդհանուր է բոլորի համար– 1-6-րդ դասարան/:

Պարապմունքի ընթացքում հայտարարություններին հատկացվող  ժամանակ կա: Նշվում է, թե ի՞նչ տոն է աշխարհում նշվում, հայտնի մարդկանց ծննդյան օրն է և այլն: Նախապես ենթակայքում նյութ է հրապարակվում և առավոտյան կայքի ուսումնասիրության ժամանակ անդրադարձ է կատարվում այդ նյութին ևս:  Պատասխանատուներից մի քանիսն օրվա ընթացքում հարցում են կատարում տարբեր դասարանի սովորողներից,  ընդունում առաջարկներ, դիտողություններ, կարծիքներ և այլն:Այնուհետև համակարգում են և պատրաստվում հաջորդ օրվա պարապմունքին: Առավոտյան պարապմունքի ծրագրում սովորողները կարող են բաժիններ ավելացնել….

  • Իսկ դուք գիտեք, որ….

Այս վերնագրի ներքո հետաքրքիր տեղեկություններ կարող են փոխանցել:

Արդյունքում կրթահամալիրում 1-6 րդ դասարանցիները տիրապետում են մի ընդհանուր <<երգ-երաժշտության լեզվին>>: