Category Archives: 5 տարեկաններ

Աշնանային հավաք

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 9-րդ հավաք

2014թ. սեպտեմբերի 22-26

25 տարի մոբիլ և ստեղծական

Քաղաք Երևան

Նախադպրոցական կրթություն

5 տարեկանների ուսուցում ծրագրեր

նախագիծ

թեմա ժամկետ Իրականացման վայրը պատասխանատու լրացուցիչ
 2-5. լուսանկարում ենք մենք 22-26 Մարմարյա սրահ Բոլոր դաստիրակներ Սաների արած լուսանկարների ֆիզիկական ցուցադրություն
 Նոր դպրոցի նախակրթարանի նոր խմբի բացում
  1. 09 ժ. 12.00

Նոր դպրոց

Կարինե Պետրոսյան
Ամառային պարտեզ. ջրային խաղեր Գեղարվեստի դպրոց Ինգա Անտոնյան

Նելի Արղության

Բնագետիկ Գոհար Զարգարյան
Գոհար Սմբատյան
Տատերական փառատոն. նախագիծ Բ-4 դպրոց-պարտեզ Կարինե Խառատյան
Աիդա Պետրոսյան
Խումբ – համույթ
Սանի թերթիկ   Բ-4 դպրոց-պարտեզ Անուշ Աղաբաբյան

Աշխեն Թադևոսյան

Առավոտյան ծես  Նոր դպրոց

Գեղարվեստի կրտսեր

Լուսինե Նազարյան

Գայանե Գասպարյան

Օլյա Մանդալյան

Դաստիարակի օրագիր Աննա Հայրոյան

Օլյա Մանդալյան

Անուշ Աթայան

Երգ -խաղիկ Հիմնական դպրոց

Բ-4 դպրոց-պարտեզ

Մարինե Մկրտչյան
Լիլիթ Առաքելյան

Սոֆա Գրիգորյան

Խումբ համույթ Նոր դպրոց

Գեղարվեստի կրտսեր դպրոց

Տաթ Ստեփանյան

Արմենուհի Խաչատրյան

Հասմիկ

Գոհար Զարգարյան

Ինքնուրույն 5 տարեկան. Մանկական խոհանոց Հիմնական դպրոց Տատթև Մելքոնյան

Հռիփսիմե Համբարձումյան

Տնային առաջադրանք 2-4 Գեղարվեստի կրտսեր դպրոց Գոհար Զագարյան

Բուրաստան Օսիպյան

Շուտով գուլպաներով են գալու պարտեզ. ինքնուրույնՓորձեք բոլոր գուլպաները, աշնանյին կոշիկները …

Սեպտեմբերիկ-մեծ խաղ

Սեպտեմբերիկ

Ծրագիր

5 տարեկանների ամսական ամփոփում-խաղ
Խաղի հիմքում Մեղու ոտանավորն է:

Վայրը՝ մարմարյա սրահ՝ խոհանոցով

Օրը՝ հոկտեմբերի 3, ժամը 11.00

Խաղավարներ՝ Տաթև Ստեփանյան, Հասմիկ Մաթոսյան՝ մայր մեղուներ:

Դաստիարակներն ու օգնականներն էլ են մեղուներ:
Օգնում են նաև Մերի Առաքելյանը, Լիլիթ Առաքելյանը  կամ երգչախմբի շնորհալի դասվարներ, առաջարկեք: Հասմիկի և Տաթևի փոխարեն աշխատում են սրահում:

Մարզախաղը օղակներով է՝ մարզասրահում կամ մարզահրապարակում:
Տեխնիկական պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան:

Դպրոցների տնօրենները սաներին նվիրում են այգեգործական գործիքներ կանաչ խանութից՝ մի հավաքածուն արժե 2400 դրամ:

Հյուրասիրություն՝ խնձոր կամ փայտիկով մեղր: Կարծում եմ խնձորը ճիշտ է, աբյց մեղուն էլ հետաքրքիր է, ամեն դասարան մի փոքր աման մեղր է ունենում և դեղատնային միանգամյա փայտիկներ:

Ամբողջ ընթացքում աշխատում ենք շրխկաններով:
Սաները նստած են հատակին, շրջանաձև: Ոչ թե դասարան-դասարան, այլ երկու ընդհանուր շրջան իրար մեջ;

Նույն կերպ՝ խոհանոցի հարթակին, աստիճանների այդ մասը դատարկ պիտի լինի, որ հարթակը երևա:  Հարթակին՝ Նոր դպրոց և Գեղարվոստ: Հոկտեմբերիկի ժամանակ տեղերը կփոխեն:

Ընթացքը՝
Պըզզան-, պզզան, պըզպըզան,
Պը՜զ-պը՜զ,   պը՜զ- պը՜զ,     պը՛զ-պը՛զ- պը՛զ -պը ՛, պըզպըզան
Պը՜զ-պը՜զ,   պը՜զ- պը՜զ,     պը՛զ-պը՛զ- պը՛զ -պը ՛, պըզպըզան

Պստիկ մեղուն տզտզան…
Տը՜զ-տը՜զ,   տը՜զ- տը՜զ,     տը՛զ-տը՛զ- տը՛զ -պը ՛, տըզտըզան
Տը՜զ-տը՜զ,   տը՜զ- տը՜զ,     տը՛զ-տը՛զ- տը՛զ -տը ՛զ, տըզտըզան
տզտզան –տզտզան,    տզտզան- տզտզան,    տզտզաաաաաան :

Արեգակը դուրս է ելել  պսպսղալով:
Պսպղալո՜վ, պսպսղալո՜վ, պսպսղալո՜վ
Շողքը երթից ներս է ընկել՝
Շողշողալով. շողշողալով. շողշողալով.

Դաաաաշտ ու հովիիիիտ  կթռչես

Կթռչե՞ս, կթչե՞ս, կթռչե՞ս…
Կթռչեմ, կթռրեմ, կթռչեմ:

Բարձր սարեր  կշրջես,

Կշրջե՞ս, կշրջե՞ս, կշրջե՞ս,
Կշրջե՛մ, կշրջե՛մ, կշրջե՛մ:
Ծիտը ծառին ծլվլում է ՝

Ծիվ, ծիվ, ծիվ,

Բազեն գլխին պտտվում է՝
Վույ, վույ, վույ…
Ծույլ տղայի քունն է տարել
Խռմփալով.
Տրեխները շունն է տարել
Մռմռալով:
5 էծ ունեմ ուլերով ուլերով՝
Արտուտիկ,
Նախշուն տոտիկ,
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,
Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըթիկ- կըլթիկ:
Խաղ Խաշիլ ճաշ  Այ թռչուն, այ թռչուն  բառերի փոխարեն ասում են՝ Արտուտիկ, արտուտիկ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր
Սա սաները կատարում են շրխկանով
Երգում է  սրահը:
Իշու դընչիկ, էրկու փընջիկ,
Հոշ,՛ տրա-նի նա նա-նա:
Մին վարդենիկ, մին սըմբուլիկ
Չո՛շ, տրանի նա նանա:
Իշու դընչիկ, էրկու փընջիկ,
Հոշ,՛ տրա-նի նա նա-նա:
Մին վարդենիկ, մին սըմբուլիկ
Չո՛շ, տրանի նա նանա:

Զ՛էշ քաշեցին ի հրապարակ,
Հոշ,՛ տրա-նի նա նա-նա:
Ժողովեցան շուրջ բոլորակ:
Չո՛շ, տրանի նա նանա:
Ժողովեցան շուրջ բոլորակ
Հոշ,՛ տրա-նի նա նա-նա:
Էտու նմա ճոխ կարկանդակ:
 Չո՛շ, տրանի նա նանա:

Ժողովեցան շուրջ բոլորակ:
Հոշ,՛ տրա-նի նա նա-նա:
Էտու նմա ճոխ կարկանդակ:
Չո՛շ, տրանի նա նանա:
Էտու նմա ճոխ կարկանդակ
Հոշ,՛ տրա-նի նա նա-նա:
Մեծարեցին արքայանա՜կ:
Չո՛շ, տրա-նի նա նա-նա:

Էկրանին սաների կարողություններին վերաբերող կարճ հատվածներ կցուցադրվեն:

 

  Սաները սրահ են մտնում ծնողների կազմած կամուրջի միջով:

5 տարեկանների կրթական ծրագիր

Նախագծային ուսուցում- http://partez.mskh.am/?p=3734

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» պետական այլընտարանքնային ծրագիր

 «Նախադպրոցական կրթություն»   կրթական ծրագիր

5 տարեկանների նախապատրաստական խումբ

Սեպտեմբեր-դեկտեմբեր

 Բանավոր խոսքի զարգացում


       

 Պատմելու, վերապատմելու ունակության զարգացում

Թեման՝ «Ես »- 4 ժամ  

Նկարում են, պատմում իրենց մասին, մեկը մյուսին հարցեր է տալիս «ես»-նկարի մասին, ինչը նպաստում է հարցը լսելու և հասկանալու կարողության զարգացմանը:

Մայրիկների խնդրում են պատմել իրենց ծնվելու, կյանքի առաջին մեկ-երկու ամսվա մասին և նրանց պատմածը վերապատմում են դասարանում ուսուցիչը նկարահանում և ֆիլմ է պատրաստում:

Դիտում են այդ ֆիլմը և լսում են իրենց, ընկերոջ խոսքը…

Սանը պետք է իմանա իր անունը,  ազգանուն, տարիքը…

 

Ներկայանալու ունակության զարգացում- 2 ժամ

Սաները պատմում են իրենց անվան մասին, ներկայացնում են այն մարդուն, ում անունը որ իրենք կրում են: Մայրիկի օգնությամբ սաները ֆիլմ են պատրաստում. միասին նկարահանում պապիկ-տատիկին: Նրանք պատմում են իրենց անվան ծագման մասին և այն մասին, թե ինչպես են թոռնիկներին կնքել իրենց անուններով: Սա ընտանիքին ուսումնական գործընթացում ներգրավվելու հրաշալի հնարավորություն է:

 

Իմ ընտանիքը- 2 ժամ

 Ներկայացնում են ընտանիքը, նկարում, դասարան են բերում ընտանիքի անդամների, հարազատների լուսանկարները և պատմում. Նկարագրում և բնութագրում նրանց:

 

Շրջակա միջավայրի նկարագրություն — 2  ժամ

Պատմում են իրենց բնակավայրի, / պետք է իմանան իրենց հասցեն, հեռախոսահամարը/, բակի, դպրոցի, դասասենյակի մասին:

Նկարագրում են դրանք, համեմատում մեկը մյուսի բնակավայրի, բակի… հետ, գտնում տարբերություններ, ընդհանրություններ…

 

Ծանոթ մարդկանց նկարագրություն նրանց բնութագրելու փորձեր- 2 ժամ
Մենք, մեր դասարանը, մեր ուսուցիչը

Նկարագրում են միմյանց, փորձում են առաջին բնութագրումները կատարել:
Հարցազրույցներ միմյանց հետ- առաջին անգամ փորձում են օգտագործել ձայնագրիչը:

 

Փոքրիկ ասիկներ, ծափխաղեր ՝ «Ծուղրուղու» ժողովածուից — շարունակական

 

Այս և մնացած վերը նշված բոլոր պատումներում պետք է հետևել, որ բառերը հստակ արտասանեն, ճիշտ արտաբերեն հնչյունները և նպաստել բառերի հնչյունները լսելու ունակության ձևավորմանը:

 

Ներկա-բացակայի էլեկտրոնային թերթիկին  իր նկարի դիմաց  ամեն օր օրինակ տ տառով նշում է իր  ներկան:

 

Մաթեմատիկա

 

 

Առարկաների գույները. /2 ժամ/- գույների ճանաչումը կարելի է տարբեր հնարքներով իրականացնել՝ հետաքրքիր, ուրախ, գործնական:

Օրվա գույն. Պայմանավորվում են հագնել   տարբեր գույնի  միագույն շապիկներ:  Խմբեր են կազմում և առաջադրանք ստանում: Կարմիր շապիկ հագած սաները ջրում են ծաղիկները, կապույտ շապիկներ հագած սաները աշխատում են խոհանոցում:

Դպրոց գալ օրվա գույնին համապատասխան փուչիկներով, որը նրանց համար հետաքրքիր ու զվարճալի կլինի:

Սաները կարող է խնդրել, որ ծնողները, տատիկ-պապիկները նույնպես հագնվեն օրվա գույնին համապատասխան:

Դաստիարակը Smart ծրագրով պարզ խաղեր է ստեղծում:

Սովորում ենք գույները մրգերի և բանջարեղնեների մասին պատրաստած Smart դասիր միջոցով: Ասել ինչ միրգ է և ասել դրա գույնը, եթե ճիշտ է գուշակում, ապա դիպչում է մրգին և լսում մրգի անունն ու գույնը:

Օրինակ՝ Խնձոր- կարմիր, տանձը- կանաչ…

Այնուհետև համակարգչի նկարչական paint ծրագրով ներկում են ուսուցչի կողմից նախապես շրջանագծած, իրենց արդեն ծանոթ մրգերն ու բանջարեղենը համապատասխան գույներով:

Աշխատանքը լուծում է մի շարք խնդիրներ. Ճանաչում են գույները, ծանոթանում են մրգերին և բանջարեղենին, զարգանում է նրանց մանր մոտորիկան, ուշադրությունը…

 

Երբ սանն արդեն որոշ չափով ճանաչում է գույները. կարելի է Smart ծրագրով մեկ այլ խաղ անցկացնել.

Էջի վրա տեղադրել տարբեր գույնի կոնֆետներ և հանձնարարել առանձնացնել կոնֆետներն ըստ գույների:

Յուրաքանչյուր գույնի համար նա առանձին ափսե ունի:

Այս խաղը կարող է երեխան խաղալ նաև տանը. դեղին կոնֆետները կտաս  մայրիկիդ, կանաչը՝ հայրիկիդ, կարմիրը՝ դու կուտես…

 

Գույն-տրամադրություն:  Զրուցում են տրամադրությունների մասին, որոշում են տրամադրությունների գույները, փորձում են մեկնաբանել գույն-տրամադրություն կապը: Այնուհետև  համակարգչի Paint ծրագրով նկարարում են որևէ տրամադրություն:

Գույների մասին տարբեր պատմություններ են հորինում…

 

Առարկայի դիրքը մեկ այլ առարկայի նկատմամբ./ 3 ժամ/- Տակ, վրա, կողք, մեջետեղ, առաջ- առաջին, վերջ-վերջին,, նախորդ, հաջորդ, տարածության պատկերացում…

Շարք, սյունակ

Սկզբում սաների միջոցով ձևավորել այդ հասկացությունները. ո՞վ է կանգնած քո դիմաց, քո ետևում կամ քո կողքին: Կարելի է իրականացնել առարկաների, smart դասի միջոցով: -/2 ժամ/

 

Տարածականժամանակային առնչություններ. Սկզբում-հետո, շուտ-ուշ:

 Առարկաների չափեր, դրանց համեմատում.  /3 ժամ/

/Առարկաների միջև առնչություններ՝ մեծ-փոքր, կարճ-երկար, հաստ-բարակ, լայն-նեղ նույն  չափսի/:-

Նախ համեմատում են ձևով նույնը չափսերով տարբեր 2 առարկա՝ մեծ-փոքր, հետո 3 առարկա:

Բարձր-ավելի բարձր-ամենաբարձր աշտարակներ, ծառեր, շենքեր, իրենց հասակները… և հակառակը՝ ցածր-ավելի ցածր-ամենացածր

Երկար-ավելի երկար-ամենաերկար և հակառակը՝ կարճ-ավելի կարճ-ամենակարճ

Լայն-ավելի լայն-ամենալայն  և հակառակը՝ նեղ-ավելի նեղ-ամենանեղ:

Smart ծրագրով համադնելով (մեկը մյուսի վրա դնելով) համեմատում են նույն երկաչափական պատկերները, մրգեր, բանջարեղեն,  տարբեր պատկերներ…

Համեմատում են իրենց ձեռքերը, ոտքերը, հասակները, տարբեր երկարության քանոններ, փայտեր, պարաններ, փուչիկներ:

Առարկաների քանակը 3-ից ավել է:  Դասավորել աճման կարգով՝ մեծից փոքր, հաստից բարակ, երկարից կարճ և հակառակը:

Նույն աշխատանքը անել smart ծրագրով.

Դասավորել  տարբեր առարկաները աճման կարգով՝ մեծից փոքր, հաստից բարակ, երկարից կարճ և հակառակը:

Այնպես, որ համեմատելը սաների համար դառնում է հաճելի զբաղմունք, համեմատում են ամեն ինչ:

Սովորածը ամրապնդելու համար հանձնարարվում է համակարգչի paint ծրագրով  նկարել նույն ձևի տարբեր չափի առարկաներ/ երկար ու կարճ մատիտներ, հաստ ու բարակ պարաններ, բարձր, ցածր շենքեր և այլն/:

Հանձնարարվում է տուն գնալիս մայրիկի օգնությանբ նկարահանել երկար ու կարճ ճանապարհներ, բարձր, ցածր ծառեր, բարձր, ցածր շենքեր, լայն ու նեղ ճանապարհներ…/:

 

Պատկերացում ժամանակի մասին-  Օրվա պահեր` առավոտ, երեկո, ցերեկ, գիշեր, երեկ, այսօր, վաղ, շաբաթվա օրերը — Պատմում են այդ օրերին արածի, պատահածի, իրադարձությունների մասին, լինելիքի մասին: Նկարում են օրվա պահերը:

 

 

ՏՀՏ

 

Մեծի օգնությամբ տեխնիկայից օգտվելու հմտությունների ձևավորում:
Սովորում են միացնել, անջատել նեթբուք- նոթբուքը, գտնել անհրաժեշտ նյութը էկրանին, բացել և դիտել այն, ստեղնաշարից օգտվել:

 

Ներկա-բացակայի էլեկտրոնային թերթիկին  իր նկարի դիմաց  ամեն օր օրինակ տ տառով նշում է իր  ներկան: /10 օր մի տառով նշել, որպեսզի ամրապնդվի, հետո մեկ այլ տառով/:
Միջավայրի խնամք- Ամեն առավոտ դասասենյակը, բակը մաքրելու, ծառերը, ծաղիկները  ջրելու, խնամելու սովորության ձևավորում:
Խոհանոցում իրենք են սպասքադրում սեղանը, մատուցում ուտելիքը, իսկ ուտելուց հետո հավաքում են, սրբում սեղանը: Օրվա ընթացքում հետևում են դասասենյակի մաքրությանը:
Յուրաքանչյուր գործունեությունից հետո / նկարել, աշխատել կավով, ծեփամածուկով, խմորով…/ պետք է հավաքեն, մաքրեն դասասենյակը:
Աղցանի պատրաստում:

Կերպարվեստ տեխնոլոիա

 

 

 

Նկարում են ամեն օր- գուաշով և վրձինով, աշխատում են կավով և ծեփամածուկով:

 

Երգպար

  • Երգերի, պարային պարզագույն շարժումների ուսուցում
  • Երաժշտական ունկնդրում
  • Ծիսական երգերի ուսուցում
  • Ծեսի երգը՝ Ջան, ջան, ջան, աշուն է¦

 

 

Մարմնակրթություն

 

Ամենօրյա ֆիզիկական գործունեություն

Մարմնամարզություն

լողուսուցում

Մարզական խաղեր
/Ազգային խաղեր/

Մարմնի հիգիենա
 

 

 

Հոկտեմբեր

Բանավոր խոսքի զարգացում

 

Պատմում է իր հետ կատարվածի, իր տեսածի, իր հետ կապվածիրադարձության մասին- անընդհատ

 

Վերապատմում է լսած պատմությունը, հեքիաթը, դիտած ֆիլմը
Ուսուցիչը պատմում է հեքիաթը, սաները ուշադիր լսում են, որից հետո նրանցից յուրաքանչյուրը պատմում է լսածը, որքանով որ կարողանում է:

Քննարկում են հեքիաթի հատվածները առանձին-առանձին, թվարկում հեքիաթի դեպքերն ըստ հերթականության, ներկայացնում միջավայրը…

Անպայման նկարում են հեքիաթն ամբողջությամբ, ինքնուրույն մասերը, կերպարները:

Ուսուցիչը ձայնագրում է սաների պատմած հեքիաթը, որը հետաքրքրում է բոլորին. լսելու, զվարճանալու, հասկանալու, ճանաչելու, մտածելու, հետազոտելու համար:

Սաներն ավելի ուշադիր են դառնում իրենց խոսքի նկատմամբ: Պատմողն ու ընկերները անպայման   լսում են տեսագրված կամ ձայնագրված պատումը:

Սանը նախ ի՛ր խոսքը լսելու, ի՛ր խոսքին հետևելու հնարավորություն է ունենում:

Յուրաքանչյուր հեքիաթ, նյութ լավ է յուրացվում, երբ խաղում են նրանով:

Հոկտեմբերի 17-27 –ը  ըստ ուսումնական օրացույցի  խնկոյանական օրերն են, ուստի կաշխատենք նրա ստեղծագործությունների վրա.http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=5840#.U-oRHfl_s6g

«Տիկնիկ»  թատերական ստուգատես

Իրենց նկարած նկարներով /թղթե Տիկնիկային ներկայացում .ստվերային/:

«Ճպուռն ու մրջյունը», «Պոչատ աղվեսը»- /Փախավ աղվեսը, փախավ թակարդից…/, «Մկների ժողովը»…

 

Հեգելու հմտությունների ձևավորում երգերի, ծափխաղերի, հաշվերգերի և այլ միջոցներուվ:

 

 

Սովորում են վանկատել– փոքրիկ ասիկներ, ծափխաղեր / «Ծուղրուղու» ժողովածուից/ – արտասանում են տարբեր ձևերով վանկատելով, վանկատելով ու ծափերով, վանկատելով և ոտքով գետնին հարվածելով…

Ստեղծագործական երևակայության զարգացում– մրգերի և բանջարեղենի նկարագություններ, դրանց բնութագրում, պատմություններ կերպավորված մրգերի և բանջարարեղենի շուրջ:

Հեքիաթների շիլափլավ– մեր սովորած հեքիաթները իրար խառնել` հեքիաթների շիլափլավ և նոր հեքիաթ ստանալ: / Տիկնիկային ներկայացում/:

Լեզվամտածողության զարգացում- Պարզագույն բառերի միացումով նոր բառերի ստացում

օրինակ`  ջուր+ծափ= ջրածափ կամ ջրծափ                     ծափ+ ջուր=ծափաջուր/

Նախադասություն կազմելու հմտության ձևավորում- Խմբային պատմության հորինում մեկական նախադասությամբ  /նախ ամեն մեկը մի առարկա է ստանում և «մի բան է ասում դրա մասին», հետո ասածները (նախադասությունները) միացնում ենք/:

Ներկա-բացակայի էլեկտրոնային թերթիկին  իր նկարի դիմաց  ամեն օր օրինակ ն տառով նշում է իր  ներկան: /10 օր մի տառով նշել, որպեսզի ամրապնդվի, հետո մեկ այլ տառով/:

Մաթեմատիկա

 

Առարկաների կամ պատկերների խմբավորում ըստ ընդհանուր հատկությունների. հավաքածուների կազմում: 

Էլեկտրոնային գրատախտակին տարբեր խմբերի առարկաների խառը խումբ է, սաները դրանք խմբավորում են ըստ որոշակի հատկանիշի:

Դրանք երկրաչափական պատկերներ են, տարվա տարբեր եղանակներին բնորոշ առարկաներ, երևույթներ, կենդանիներ և թռչուններ…

Սկզբում խմբավորում են ըստ 2 հատկանիշների, հետո աստիճանաբար հատկանիշների թիվն ավելացվում է:

 

Հավաքածուից  մասի անջատում

Ընդհանուր հավաքածուից առանձնացնում են նույն հատկությունն ունեցող առարկաներ:

Smart ծրագրով դաս պատրաստել, որտեղ սովորողները պետք է հավաքածուից մաս անջատեն,

Օրինակ՝
Ընտանի կենդանիներիներին տանել գոմ, վայրի կենդանիներին՝ անտառ:

Մրգերը լցնել զամբյուղի մեջ, բանջարեկենը՝ արկղի…

Պտուղների խմբից առանձնացնել մրգերը:

Կենդանիների խմբից առանձնացնել թռչուններին:

Գործիքների խմբից առանձնացնել կտրող գործիքները:

Խոհանոցում մրգային աղցան պատրաստել՝կտրատածը միրգը կարմիր թասի մեջ լցնել, ամբողջական միրգը՝ կանաչի…:

 Քանակ հասկացությունը անկախ առարկաների տեսքից

  • Հաշիվ . մեկ, շատ

Սաները պիտի ընկալեն, պատկերացնեն 1-ի գաղափարը, հետո արդեն՝ մնացած թվերը:

Հաշվում են միայն առարկաներով՝ փայտիկներ, շշերի կափարիչներ, մետաղադրամներ, կորիզներ, համրիչներ,  իրենք իրենց.

կանգնում է մի երեխա, հարցնում ենք քանի հոգի է պատասխանում են մեկ, հետո մոտենում է մեկ ուրիշը և այդպես մինչև քսանը:

Հաշվում են ավելացնելով, հետո՝ պակասեցնելով:

Էլեկտրոնային գրատախտակի վրա տարբեր առարկաներ են տեղադրված, նրանք հաշվում են այդ առարկաները և գցում արկղի մեջ, ամեն գցելուց լսվում են նախապես  ձայնագրված և առարկային կցված ձայնը /մեկ, երկու, երեք…/

Հանձնարարվում է տուն գնալիս հաշվել մեքենաները ըստ գույների.

Հաշվել քանի հատ կարմիր, կանաչ, կապույտ… մեքենա ես տեսնում մինչև տուն հասնելը: /Այս հանձնարարությունը կատարելիս ամփոփում են գույները/:

 

Հավասարության գաղափար կամ հասկացություն. նույնքան

Քանակն արդեն կապված չէ առարկաների արտաքին տեսքից, դիրքից  կամ այլ հատկություններից:

Այս հասկացության յուրացման համար բացառվում է համրանքը, կիրառվում է միայն զուգորդման մեթոդը:

Մի առարկայի կողքին դնում են մեկը՝ հասկանալու համար հավասարության գաղափարը:

Հետո զուգորդում-համեմատում են 2 առարկա, 3 առարկա, 4 առարկա, 5 առարկա :

Սաները նշում են իրենց տնկած ծառերի քանակը ամեն ծառի փոխարեն մի նկար, նիշ կամ գիծ նկարելով:

 

 Խմբերի թվերն համեմատում են զուգորդման միջոցով. շատ, քիչ

Զուգորդման միջոցով որոշում են, թե որ խմբի առարկաներն են շատ (այն խումբը, որի առարկան կամ առարկաները մյուս խմբում այլևս զույգ չունեն):

Նույն սկզբունքով որոշում են քիչ թվով առարկաների խումբը:

Սաները հասկանում են, որ խմբում առարակաների քանակը կփոխվի, եթե խմբից  առարկաներ են վերցնում կամ նոր  առարկաներ են ավելացնում:

Այսպիսի դասրեն են պատրաստում smart ծրագրով. Նկարված  են 2 արկղեր, որոնց մեջ դրված են հավասար քանակությամբ հատապտուղ, միրգ կամ բանջարեղեն: Զուգորդման միջոցով որոշում են, թե որ խմբի առարկաներն են շատ: Հետո ուսացիչը առաջարկում է ջնջել դրանցից մեկը և հարցնում է, թե ինչ  տեղի ունեցավ քանակի հետ: Պետք է սանը պատասխանի, որ պակասեց, նույնը կարելի է անել ավելացման հետ…

 ՏՀՏ

օտար լեզուներին, մաթեմատիկային վերաբերող և այլ համակարգչային խաղեր, լուսանկարչական հմտությունների ձևավորում:

Ներկա-բացակայի էլեկտրոնային թերթիկին  իր նկարի դիմաց  ամեն օր օրինակ ն տառով նշում է իր  ներկան: /10 օր մի տառով նշել, որպեսզի ամրապնդվի, հետո մեկ այլ տառով/:

 Կերպարվեստ տեխնոլոիա

  • Մրգերով և բանջարեղենով աղցաններ պատրաստել:
  • Մրգերի և բանջարեղենի կերպավորում:
  • Տիկնիկների պատրաստելու տեխնոլոգիա- տիկնիկային ներկայացման տիկնիկներ պատրաստել «Հեքիաթների շիլափլավ»-ի համար:

 

Միջավայրի խնամք

  • Հոկտեմբերի5-6    Ծառատունկ-ծաղկատունկ  «Ես իմ ծառն ու թուփն ունեմ մեր պարտեզում»_ սաները ծնողների, տատիկ-պապիկների հետ մասնակցում են ծառատունկին:
  • Ամեն երեխա իր թաղարն է մշակում

Հոկտեմբերի  6-10          լավաշթխիկ- ճամփորդություն կազմակերպել այնպիսի վայր, որտեղ սաները կտեսնեն, թե ինչպես են լավաշ թխում:
Մենք նույնպես կփորձենք այդ օրինակով լավաշ թխել:
Երգպար

  • Երգերի, պարային պարզագույն շարժումների ուսուցում
  • Աշխատանքային երգեր և դրանց համապատասխան խաղեր


Մարմնակրթություն

 

Ամենօրյա ֆիզիկական գործունեություն

Մարմնամարզություն

լողուսուցում

Մարզական խաղեր /Ազգային խաղեր/

Նոյեմբեր

Խոսքի զարգացում

Ստեղծագործական երևակայության զարգացում- «Ստեղծագործական երկանդամ» պատմություններ աշնանային երևույթների շուրջ:

Հեքիաթների շիլափլավ-խաղ «Անհաղթ աքլորը» ներկայացում:

Նախադասություն կազմելու հմտության ձևավորում-  խմբային պատմության հորինում մեկական նախադասությամբ: Նախ ամեն մեկը մի առարկա է ստանում և «մի բան է ասում դրա մասին», հետո ասածները (նախադասությունները) միացնում ենք:

Ուրախ ընթերցարան  «Աշուն» «Լավաշ» «Թթու» էջերի ստեղծում :
Բոլոր սաները մուտքագրում են այս բառերը: Ամեն սովորող իր փաթեթում ունենում է այս էջերը:
Բանաստեղծություն սովորել` Հ. Թումանյան §Տերևաթափ¦
Լեզվամտածողության զարգացում- թթու, լավաշ  բառերին պարզագույն բառեր միացումով նոր բառերի ստացում/ թթու+ ջուր =թթվաջուր

Ջուր + թթու = ջրաթթու…

Զրույց՝

ի՞նչ է թթուն

Ո՞վ է մեր տան թթու դնողը

Ի՞նչ է պետք թթու դնելու համար…

 

Նկարագրություն. նկարագրում են թթվի բաղադրիչները և նկարում են  բանջարեղենները:

 

Բնութագրում.  բնութագրում են թթվի բաղադրիչները և նկարում այս անգամ՝ դեմքով ասենք՝ մեծ քթով, մորուքով, խուճուճ մազերով… բադրիջան կամ կաղամբ

 

Պատում. պատմում են թթվի նախապատրաստության մասին, դաստիարակը  նկարահանում է պատումը, եթե այդ օրը պատումները դիտելու հնարավորություն կա, դիտում են պատումները, եթե՝ ոչ, հաջորդ օրն են դիտում:

 

Թթու դնելու ծես

Նոյեմբեր 13-16 -Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը («Թթուդրիկ», «Լավաշթխիկ»)- Յուրաքանչյուրը կրթահամալիրը բնութագրող բառեր են մուտքագրում, նկարում այն, իսկ ուսուցիչը ֆիլմ է նկարահանում:
Ծնողների հետ պատմում  են կրթահամալիրի մասին, նկարահանում, ֆիլմ են պատրաստում:
խաղ  Պուտ-պուտ Ծուղրուղու¦ ժողովածուի §Խաղադարան¦ բաժին

Մաթեմատիկա

 10-ից ետ է հաշվում` մեկական հանելով:

10-ից ետ է հաշվում` երկուական հանելով:

Չափումներ՝ առանց չափման միավորների

Սկզբում միայն չափում են և պարզապես նշում  չափսերը՝ իմ նստարանի երկարությունը այսքան մատիտ է կամ՝ այսքան թիզ:

Հետո նույն «չափման գործիքով» չափում են տարբեր տարածքներ՝ իմ նստարանի երկարությունը այսքան թիզ է, լայնությունը՝ այսքան թիզ:

Այնուհետև չափում են նույն տարածքը չափում են նույն «չափման գործիքի» տարբեր չափերով՝  իմ թզով պատուհանի գոգը այսքան թիզ է, իսկ ընկերոջս թզով՝ այսքան:

 

Չափում են տարբեր տարածքներ նույն գործիքով՝ պարանով, ժանյակով, մի քանի ամրակ իրար միացնելով , թելով և համեմատում՚ թելով կամ պարանով  չափում են դասարանի հատակի  երկարությունը, մի այլ թելով կամ պարանով չափում են դասարանի հատակի  լայնությունը: Հետո դրանք համադրում-համեմատում են և որոշում՝ հատակի որ մասն է ավելի երկար կամ՝ կարճ:

 

Պետք է այս հմտություններն ամրապնդել գործնական աշխատանքի միջոցով, որպեսզի տպավորվի և երբեք չմոռացվի:

Օրինակ՝ չափել իրենց մարմնի մասերը.

Երկու ձեռքը դնել իրար վրա և համեմատել, կտեսնեն, որ դրանք հավասար են: Հետո նույնը կարելի է անել ընկերների հետ համեմատելով իրենց ձեռքը:

Այս դեպքում տարբերությունը կտեսնեն, կասեն ում ձեռքի մատերն են ավելի երկար, ումը կարճ…

Չափել իրենց իսկ ցանած սածիլի երկարությունը թիզով, մատի երկարությամբ և  համադրել, համեմատելը մեկը մյուսի հետ:

Որոշել ում կտրոնն է ամենաշատը աճել, հետևաբար ումն է ամենաերկարը, ումը՝ կարճը:

Այս ամենը ուսուցիչը նկարահանում է, տեղադրում  իրենց դասարանական բլոգում, որը նայելուց ևս մեկ անգամ ամրապնդվում է արդեն ձեռք  բերված գիտելիքները:

 

Երկրաչափական պատկերներ

Ուղղանկյուն, եռանկյուն, քառակուսի, գունդ, խորանարդ, բուրգ, կոն .

սրանք երեխաները պատրաստում են գունավոր ստվարաթղթերով, ծեփամածուկով, կավով:

Պատրաստելու ընթացքում ուսուցիչը հետևում է,  որ սաների գործողություններն ուղեկցվեն խոսքով:  ( Ես շրջան եմ պատրաստոմ, ես եռանկյունի, եռանկյունը ունի երեք կողմ, երեք անկյուն, երեք գագաթ, ես քառակուսի եմ պատրաստում, քառակուսին ունի չորս կողմ…)

Երկրաչափական պատկերներով տուն թխել: Տունը պատրաստելիս կիրառել տարբեր երկրաչափական պատկերներ՝ եռանկյուն տանիք, ուղղանկյուն դուռ, քառակուսի պատուհաններ, կլոր բռնակ…

Smart ծրագրով կտրվի տարբեր երկրաչափական պատկերներ և կհանձնարարվի, որ եռանկյունը ներկեն կապույտ գույնի, շրջանը՝ կարմիր, քառակուսին՝ կանաչ, խորանարդը՝ սև…

Արդյունքում կամրապնդեն երկրաչափական պատկերների անվանումները և կվերհիշեն գույները:

Համակարգչի paint ծրագրով կնկարեն տարբեր իրեր, որոնք կազմված են երկրաչափական պատկերներից.

Օրինակ՝ սեղան, աթոռ, պահարան, ավտոմեքենա, համակարգիչ, հեռուստացույց…

Կարելի է երևակայությունը զարգացնող տարբեր հարցեր տալ. Ինչի՞ եք նմանեցնում շրջանը,  եռանկյուը, քառակուսին, ուղղանկյունը…

 

Խմբավորել երկրաչափական պատկերները ըստ տարբեր հատկությունները /փոքր քառակուսիներ լցրու զամբյուղի մեջ, մեծերը՝ ափսեի մեջ, միջին չափի քառակուսիները լցրու դույլի մեջ և այլն/:

Համեմատել պատկերները, համադրել, հաշվել…

Թվերի կազմությունը   

Մեկական ավելացնելով ստանալ հաջորդ թիվը և պարզել, որ այդ հաջորդ թվի մեջ կա նախորդը և ավելացված մեկը

2-ի ստացում՝  1 առարան կա, ինչպես այն 2 առարկա դարձնել: Ավելացնում են ևս մի առարկա.  ուրեմն՝ 2-ի մեջ կա 2 հատ մեկ

2 առարկա կա, ինչպես դարձնել 3… 3-ի մեջ կա 2 և 1

4-ի մեջ կա 3 և 1

5- մեջ կա 4 և 1:

 

Հաջորդ քայլը. 4 առարկան քանի՞ ձևով կարելի է ստանալ.

4 առարկայից առանձնացնում են 1-ը. 4-ի մեջ կա մի 1 և մի 3:

2-ն են առանձնացնում. 4-ի մեջ կա 2 և 2:

3-ն են առանձնացնում. 4-ի մեջ կա 1 և 3:

Նույն սկզբունքով պարզում են 3-ի կազմությունը, 5-ի կազմությունը:

Մրգերը, բանձարեղենը դասավորելու միջոցով 3, 4 ստանալ /1+1+1,     1+1+1+1 , 2+1,   3+1, 4+1/:

ՏՀՏ հմտություններ

Լուսնկարչական հմտությունների ձևավորում, ամրապնդում,  Smart ծրագրի գործիքների ծանոթացում, օգտագործում, / տեղափոխում, ջնջում, ավելացում…/,  աշխատանք Paint ծրագրով, Word. Էջ բացել, մուտքագրել:

Միջավայրի խնամք

 

  • Ամեն առավոտ դասասենյակը, բակը մաքրել, ծառերը, ծաղիկները  ջրել:
  • Խոհանոցում իրենք են սպասքադրում սեղանը, մատուցում ուտելիքը, իսկ ուտելուց հետո հավաքում են, սրբում սեղանը:
  • Ամեն երեխա իր թաղարն է մշակում:
  • Մխիթար Սեբաստացու օրերին («Թթուդրիկ», «Լավաշթխիկ») –թթու են դնում, լավաշ են թխում:
  • Թթու դնելիս ձվով փորձ անել — «Կախված ձուն:»
  • Խոշորացույցով ուսումնասիրում են թթվի բանջարեղենը և առանց կտրել և կտրատած վիճակում: Դիտում են, պատմում են տեսածի մասին, դատողություններ են անում տեսածի շուրջ,  համեմատություններ են կատարում:

Կերպարվեստ տեխնոլոիա

 

  • Մրգերի և բանջարեղենի կերպավորում:
  • Թափոններից իրերի պատրաստում «Ուրախ գլխարկներ»
  • Նկարում են Paint ծրագրով «Իմ կրթահամալիրը», «Աշուն»,…
  • Աշնանային կոլաժ

Երգպար

  • Պարային պարզագույն շարժումների ուսուցում
  • Աշխատանքային երգեր և դրանց համապատասխան խաղեր
  • Ծեսի երգը՝ Ջան, ջան, ջան, աշուն է¦

 


Մարմնակրթություն

 

Ամենօրյա ֆիզիկական գործունեություն

Մարմնամարզություն

Մարզական խաղեր

/Ազգային խաղեր/

Աշնանային  պարտեզ- Նախագծեր

Սեպտեմբերի 26-2      հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 8-րդ հավաք.                                                                   Եղանակային պարտեզի՝ (աշնանային, ձմեռային, ամառային, գարնանային )  ծրագրի,                                                                             ամենամսյա ստուգատեսների   նախագծերի   ներկայացում
Սեպտեմբերի 22- հոկտեմբերի 10 — «Սկիզբ. Ես կարողանում եմ» նախապատրաստական ուսուցման դասարանների                                                             սաների  նախնական կարողությունների  ուսումնասիրում-գրանցում
Սեպտեմբեր                      մանկական մարզատոն. «Հեծանիվ ու էլի անիվ»
Հոկտեմբեր                       «Մուկն ու կատու»  ազգային բակային շարժուն խաղեր
Հոկտեմբերի 5                  ուսուցչի օր.  տոնական ցուցադրություններ.  կավ, պլաստիլին, ֆոտո
Հոկտեմբերի 5-6             Ծառատունկ-ծաղկատունկ  «Ես իմ ծառն ու թուփն ունեմ մեր պարտեզում»
Հոկտեմբերի 4-6            DigiTec Expo 201
Հոկտեմբերի 6-10          Լավաշթխիկ
Հոկտեմբերի 17-27        Խնկոյանական օրեր. «Տիկնիկ»  թատերական ստուգատես
Հոկտեմբերի 25- նոյեմբերի 15
                                                  պարտեզների նախապատրաստում ձմեռվան
Նոյեմբերի 1-10 —            «Սասնա ծռեր» օրեր
Նոյեմբերի 17-21 –          Ընտանեկան ֆիլմեր մեդիայում. «Ես, դու, մենք…»
Նոյեմբերի  13-16 —          Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը («Թթուդրիկ», «Լավաշթխիկ»)

 

 

Դեկտեմբեր

Խոսքի զարգացում

Ստեղծագործական երևակայության զարգացում- Նոր ավարտ են  մտածում հեքիաթի, պատմության  համար  կամ փոխում է ավարտը:

Վերցնում ենք սաներին արդեն ծանոթ հեքիաթ կամ պատմություն, որն արդեն լավ հասկացել են,  պատմում են և փոփոխում են` մտածելով նոր ավարտ կամ փոխում են ավարտը օրինակ` «Անհաղթ աքլոր», «Ուլիկ», «Ծիտը», «Ճամփորդները» , «Պոչատ աղվես»,…Թատերական ներկայացում

 

Խոսքում հնչյունների հստակ արտասանելու և բառերի հնչյունները լսելուունակության ձևավորում– երաժշտական համապատասխան խաղերի միջոցով:

Դեկտեմբերի 24 –հունվարի ամանորյա ծես նախակրթարանում

Նախադասություն կազմելու հմտության ձևավորում-  խմբային պատմության հորինում մեկական նախադասությամբ: Նախ ամեն մեկին իմ բառ է ասում ուսուցիչը տոնի հետ կապված  և յուրաքանչյուրը այդ բառով մի նախադասություն է կազմում, հետո ասածները (նախադասությունները) միացնում ենք և ստանում ենք պատմություն:

Ամանորյա ուրախ ընթերցարան ենք ստեղծում – ամեն մեկը տոնին բնորոշող մի էջ է ստեղծում. օրինակ` նկարում և գրում է տոնածառ: Վերջում էջերը ուսուցիչը միացնում է իրար:   

 

Բանաստեղծություն ձմռան մասին — «Առաջին ձյուն»- արտասանում են վանկատելով, բառերը հեգելով:
Լեզվամտածողության զարգացում- Բառախաղ՝ միացնում են 2 պատահական բառեր, նոր բառ են ստանում և բացատրում են նոր ստացված բառի իմաստը:

 

 

Պատում. պատմում են իրենց կյանքի ընթացքում անցկացրած ամենալավ ամանորի, իրենց ստացած նվերների, հյուրերi և այլնի մասին:

 

Ամանորյա ուտեստների մասին հարցազրույց են վերցնում հարազատներից, տատիկներից, մայրիկներից:
Նամակ Ձմեռ պապիկին-յուրաքանչյուրը մեկ բառ է մուտքագրում, իր ցանկացած նվերի անվանումը:

 

Շնորհավորանք ծնողներին, տատի-պապիկներին շնորհավորում են` մեկական բառ մուտքագրելով: Ուսուցչի օգնությամբ այդ բառը կուղարկեն ծնողների էլեկտրոնային հասցեներին:

Մաթեմատիկա

Բանավոր հաշիվ 1-ից 100-ը –ամեն օր

Հաշվում ենք տասնյակներով մինչև 100-ը:

20-ից ետ է հաշվում՝ մեկական հանելով:

20-ից ետ է հաշվում՝ երկուական հանելով:

Որոշում է մինչև 10-ը տրված բնական թիվը որ թվին է նախորդում և որ թվին է հաջորդում:

Պարզ խնդիրներ հաշվելու, համեմատելու, գումարման և հանմանվերաբերյալ:

Ուսուցիչը բանավոր խնդիրներ է հարցնում, սաները լուծում են.
օրինակ` Անահիտը ունի 7 հատ տոնածառի խաղալիք, իսկ Արմենը 3 հատ: Միասին քանի՞ խաղալիք ունեն:

 

Որից հետո ուսուցիչը առաջարկում է, որ նկարեն առաջարկված խնդիրը paint նկարչական ծրագրի օգնությամբ::

 

Աշխատում են խմբերով՝ ամեն խմբում 4-5 սան: Ամեն խումբ ունենում է իր պատրաստած ամանորյա բացիկները:

Բանավոր հաշիվ. հաշվում են իրենց պատրաստած բացիկները:

Համեմատում.  համեմատում են դրանց չափերը դասավորելով՝ մեծից փոքր և փոքրից մեծ

Ավելացում. ավելացնում են նկարներով 3-ին ավելացնում են 1, 2

Պակասեցում՝ 5 նկարից հանում են 1, 2 :

Համեմատում է միանիշ թվերը և պարզում` մեկը մյուսից ինչքանով է մեծ կամփոքր:
Մաթեմատիկական on line խաղեր են խաղում:

ՏՀՏ հմտություններ

Լուսնկարչական հմտությունների ձևավորում, ամրապնդում,  Smart ծրագրի գործիքների ծանոթացում, օգտագործում, / տեղափոխում, ջնջում, ավելացում…/,  աշխատանք Paint ծրագրով, Word. Էջ բացել, մուտքագրել:

 

Միջավայրի խնամք

 

  • Ամեն առավոտ դասասենյակը, բակը մաքրել, ջրել թաղարների ծաղիկները:
  • Խոհանոցում իրենք են սպասքադրում սեղանը, մատուցում ուտելիքը, իսկ ուտելուց հետո հավաքում են, սրբում սեղանը:
  • Ամանորյա գաթա թխել:
  • Խմորից տոնածառի խաղալիքներ թխել:

 

 

Կերպարվեստ տեխնոլոիա

 

  • Ամանորյա բացիկ պատրատել
  • Անսովոր տոնածառ պատրաստել
  • Անսովոր խաղալիքներ
  • Թափոններից ուրախ, ամանորյա գլխարկների պատրաստում
  • Նկարում են Paint ծրագրով

Երգպար

  • Պարային ուսուցում
  • Աշխատանքային երգեր և դրանց համապատասխան խաղեր

Երաժշտական խաղ՝ §Քուրիկ Զիզի¦, §Փուչիկ¦. §Ծուղրուղու¦ ժողովածուի խաղադարան բաժին:

  • Ամանորյա երգերի ուսուցում

Մարմնակրթություն

 

Ամենօրյա ֆիզիկական գործունեություն

Մարմնամարզություն

Բակում, որևէ այգում ձնեմարդ պատրաստել, ձնագնդի խաղալ

Մարզական խաղեր

/Ազգային խաղեր/

 

Ճամփորդությում- թատրոն` ամանորյա ներկայացում դիտելու:

Ձմեռային պարտեզ

Դեկտեմբերի 24 –հունվարի ամանորյա ծես նախակրթարանում
Հունվարի 5-6             Սուրբ Ծնունդ
Հունվարի 8- 23         «Ես կարողանում եմ». նախապատրաստական ուսուցման դասարանների  կիսամյա
հաշվետվությություններ

 Հունվարի 27- 31      ուսումնական առաջին կիսամյակի ամփոփում, կրթական ծրագրերի իրականացման գնահատում
 Փետրվարի 1 –մարտի  2
«Անհաղթ աքլորը». թումանյանական  թատերական խաղեր
 Փետրվարի 21–          մայրենի լեզվի միջազգային օր. ասմունք բոլոր սրահներում
Փետրվարի 15             Տյառնընդառաջ_ Բարեկենդան

Աշխատանքայն նախագիծ

5 տարեկանների ուսուցման խումբ

Աշխատանքայն նախագիծ

 


 

01.09.2014թ.

  09.00- 09.30 Առավոտյան ծես

Տոնական ընդունելություն

Մասնակցություն ընդհանուր պարապմունքին

 

Առավոտյան ծես
Ուրախ մարմնամարզություն
Մարզում ենք մեր մարմինը`  դառնում ենք տարբեր կենդանիներ

Ծափխաղ՝ Զարկ բոլոճիկը:

 

Առավոտյան ողջույնի ու ծանոթության խաղ. «Բարի լույս, ես…»

10.30- 11.00 նախաճաշ

12.30-13.00 Ճաշ

15.30- 16.00 հետճաշիկ

Պատումներ:  Սովորողները պատմում են իրենց մասին: Նախորդ օրվա մասին:

 

Ես ներկա եմ.   էլեկտրոնային գրատախտակին   մեր ներկան ենք նշում/

 

  Օրվա համրանքը
Ինչն է մի հատ, ով է մեկը այս աշխարհում (օրինակ՝ արևը)

Ինչն է 2  հատ, կամ ովքեր են երկուսն այս աշխարհում: (օրինակ՝ տատիկները)

Օրվա ֆլեշմոբը Մանկական ֆլեշմոբ

 Օրվա երգ- պար — <<Կիկլիկո>>

 Կիկլիկո

 

Կիկի կիկի կիկլիկո, խորոզ տարան Կիկլիկո.    Վայ~…….

Ձորն ի վար ծնեբակ,

Նման արեգակ:

1.Տարան գցին ամբարը,

  Վերին դրին մեծ քարը.

  Վայ իմ խորոզ Կիկլիկո

  Նախշուն խորոզ Կիկլիկո      Վայ~……..

  Ձորն ի վեր ծնեբակ,

  Նմանի արեգակ

 

2.Կատար ուներ արեգակ

   Ձենը զնգուն քան զանգակ,

   Վայ իմ խորոզ Կիկլիկո

   Նախշուն խորոզ Կիկլիկո      Վայ~……..

   Ձորն ի վեր ծնեբակ,

   Նմանի արեգակ

Կերպարվեստ-տեխնոլոգիա

Նկարել՝ ինչն է մի հատ աշխարհում

Կամ օրվա տրամադրությունը գույներով

Ստեղծագործական աշխատանք
Ինչ կենդանու եմ ես նման, ինչու:

Խաղ-դաս
Պատրաստվում ենք տուն գնալուն  Ինքնուրույն զգեստափոխություն:

Տանը՝ տանեցիներին պատմել օրվա մասին:

Տանեցիներըրով որոշում են՝ ինչ բառ ուղարկել դպրոց՝ որպես բառ-նվեր:

 

Բարև, ես հինգ տարեկանների խմբի դասվարն եմ

10259849_648680915185704_3813264291630292802_nԲարև, ես Անուշ Աթայանն եմ:

Մի քիչ պատմեմ իմ մասին:

Ես սովորել եմ Ինտերլինգվա լեզվագիտական համալսարանում, այնուհետև կրթահամալիրի մանկավարժական քոլեջում: Եղել եմ կրթահամալիրի շրջանավարտ, դեռ դպրոցական տարիներից ծանոթ եմ եղել միջավայրին, ուսուցիչներին: Հաճույքով աշխատում եմ Գեղարվեստի կրտսեր դպրոցում 2011 թվականից, այս տարի իմ սովորողներն ավարտում են երրորդ դասարանը:

Սիրով հրավիրում եմ սովորելու հինգ տարեկանների նախապատրաստական խմբում, այս ազատ և ջերմ միջավայրում մեզ սպասվում է երկար ճանապարհ` լի բազում հետաքրքրություններով, բացահայտումներով, ճամփորդություններով…

Սովորողները պատմում են իմ մասին:

Իմ CV-ն:

Առօրյա գործունեությունը` մեր բլոգում: