Monthly Archives: September 2013

Աշնանային 8-րդ բաց հավաք: Դիջիտեք 2014-ին ներկայացվող Smart դասերի պատրաստում

Ինչպե±ս ենք իրականացնելու մեր նախագիծը դասարանում

Օգտագործվող թվային միջոցները`
Նեթբուք, ֆոտոխցիկ

Նախ և առաջ սովորողները պետք է տիրապետեն ծրագրի գործիքներին, հետո կարողանան կիրառել դասի մեջ` ստեղծելով ուսումնական նյութեր:
Դասարանում յուրաքանչյուր սովորողի նեթբուքի մեջ պետք է նստացնել smart notebook ծրագիրը, սովորողները պետք է տեղում կարողանան աշխատել:
Բաց հավաքի ժամանակ սովորողները կբացեն ծրագիրը իրենց անհատական նեթբուքերի մեջ, էջի վրա պատկերներով խնդիրներ կկազմեն, յուրաքանչյուր սովորող դասարանում կկազմի մեկական խնդիր, հետո կփորձեն լուծել խնդիրները:

Նաև կօգտագործեն էլեկտրոնային գրատախտակի բոլոր գործիքները: Սովորողներից մեկը կմոտենա էլեկտրոնային գրատախտակին,  բանավոր կասի թե ինչ տրամաբանական խնդիր է կազմելու, հետո էլ շարժական պատկերներով  կհավաքի խնդիրը`  ցույց տալով և սովորեցնելով մյուսներին: Հետո  կխոսեն էլեկտրոնային գրատախտակի գործիքների մասին, որ գործիքն են ավելի հաճախ օգտագործում:

Նախագծի ընթացքում  նախատեսվում է ստեղծել տրամաբանական խնդիրների ժողովածու, նախագծի ավարտին մենք Դիջիտեք 2014 կներկայացնենք պատրաստի տրամաբանական հետաքրքիր լուծումներով Smart դասեր: Նախագծի գրավականը կդառնա սովորողների ինքնուրույնությունը, վստահությունը, որ միասնական կարող են ստեղծել ուսումնական հետաքրքիր նյութեր, խաղեր հորինել, որոնք կզարգացնեն հաշվելու, մտածելու, կռահելու, ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը:

 

Smart դասեր. մեթոդական հոդված

Smart notebook ծրագրով ստեղծված ուսումնական նյութերը  գրավում են սովորողներին իրենց տարբեր և հետաքրքիր լուծումներով:   

Smart notebook ծրագիրն և էլեկտրոնային գրատախտակը  հինգ տարեկաններում 

Հինգ տարեկանների ժամանակն այն մուլտֆիլմեր նայելու, նկարելու, թեթև տրամաբանական խաղեր խաղալու միջոց էր:
Continue reading Smart դասեր. մեթոդական հոդված