«Ես մեդիագրագետ եմ»
Կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի նպատակն է սովորողի ստեղծագործական, հետազոտական ակտիվ գործունեության արդյունքում հոգեբանական և տարիքային առանձնահատկություններին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումը իրականացնել ուսուցանվող նյութի գրավիչ մատուցմամբ: Ուսուցանվող նյութը գրավիչ դարձնելու համար աշխարհում կիրառվում են տարբեր միջոցներ ու հնարներ: Կրթահամալիրում առկա են բոլոր միջոցներն ու հնարները: Ուսուցման ընթացքում սովորողը ծեփում է, ներկում, նկարում, մատիկները թաթախում շատերի համար այնքան անհասկանալի թվացող ներկապնակի մեջ, իր մատիկներով ստեղծում իր իսկ այբուբենը: Այլ ոչ թե սերտում ուրիշի ստեղծածը, որը շատ դեպքերում անհասկանալի ու ձանձրալի է նրա համար:Չէ. որ մարդը նախքան գրելն ու կարդալը նախ հորինել է, կերտել այդ գիրը, իսկ հետո նոր տարածել ու սփռել աշխարհով մեկ: Այսօր դասվարի / սովորեցնողի/ մտահոգությունը պետք է լինի երեխայի մեջ սերմանել բանավոր խոսքի ճիշտ ձևակերպումը, նրա երևակայական մտքի թևածումը` ստեղծական աշխարհի բացահայտումը: Այս ամենը իրականացնելուց հետո նոր երեխան կկարողանա ստեղծել իր այբուբենը, ուրախ ու պատկերավոր, արդեն իսկ իրեն հասկանալի լեզվով:
Այսօր շնորհիվ մեդիակրթության հնարավոր է լինում ուսուցումը կազմակերպել գրավիչ ու մատչելի պայմաններում:
Շնորհիվ էլեկտրոնային գրատախտակի հնարավոր է լինում խոսքը, պատկերը, նկարը տեսնել, լսել ու հասկանալ: Իսկ ահա հայատառ ստեղնաշարի միջոցով, հնարավոր է լինում լրացնել գրավոր խոսքը` առանց ջնջումների ու խզբզանքի:
Մեդիագրագրությունը` առաջին դասարանում, կարող է հանդիսանալ լավագույն խթան` երեխայի գործունեությունը ստուգելու համար: Հայատառ ստեղնաշարով մուտքագրելը` տառաճանաչության ճիշտ ճանապարհն է , որի միջոցով երեխան ձեռք է բերում ինքնուրույն կողմնորոշվելու հմտություն, տեսողական հիշողություն, հետևաբար` հայերեն արագ մուտքագրելու ճկունություն:
Մեդիայի շնորհիվ ուսումնական գործընթացում էլ հենց ստեղծվում են ուսումնական նյութեր: Դասվարը /սովորեցնողը/ ջանք չի խնայում որպեսզի ուսուցանվող նյութը դառնա էլ ավելի գրավիչ ու մատչելի սովորողի համար: Իսկ մեդիակրթությունը իր լայն ու ընդարձակ դռներն է բաց անում, թե մեկի և, թե մյուսի համար:
Ես կարողանում եմ հորինել, պատմել, նկարել ու նկարագրել, մուտքագրել,: Ահա սրանով է, որ պետք է առաջնորդվի ներկայիս դասվարը:
Անուշիկ Աթայան և Կարինե Խառատյան
Ես կարողանում եմ պատմել .
Նարե Ավետիսյան`
Ռոզա Խաչատրյան`
Ռոզա Խաչատրյան`
Նարե Մանուկյան`
Ագապե Հակոբյան`