Category Archives: Հոդված

Մայիսյան հավաք-հոդված 2014

Մի ամբողջ ստեղծագործական ճանապարհ

 

Բավական չէ առողջ միտք ունենալ, կարևորը դրանիցհ մտորեն օգտվելն է։ Դեկարտ

 

Մեր դասարանի պատմությունը՝ հինգ տարեկաններից  մինչև երրորդ դասարան  

Continue reading Մայիսյան հավաք-հոդված 2014

Ուսումնական կարաոկեների ստեղծում սովորողի անհատական գործիքի` նեթբուքի միջոցով

Խմբային աշխատանքը պետք է արդյունավետ լինի, աշխատանք, որը կիրականացվի համագործակցելու շնորհիվ, և  սովորողը կվերցնի աշխատանքի առավելագույն  արդյունավետությունը: Իսկ ինչն է սովորողին ավելի շատ հաճույք պատճառում, քան netbook-ով աշխատելը, կամ paint-ով նկարելը:

Ուսումնական կարաոկեները ստեղծվում են դասարանում` խմբային աշխատանքի ընթացքում: Ըստ ուսումնական տոնացույցի ընտրում ենք երգը, ստեղծում ենք աշխատանքային խմբեր, նկարում հատվածաբար, հետո միացնում աշխատանքներն և ներկայացնում: Ծիսական երգերը լսելով, երգելով, նաև պարելով  սովորողի մոտ զարգանում է գեղագիտական ճաշակ: Երգի բառերն առանձնացնելով և մուտքագրելով, երգն ավելի լավ են սովորում, արագ են մուտքագրում, զարգանում է ՏՀՏ հմտությունը: Սովորողները ազատ են ստեղծագործելու, երբ նկարում են Paint-ով: Թղթի վրա ծուռ գիծ քաշելու վախը հաղթահարված է netbook-ի միջոցով: Կերպարներն ավելի ժամանակակից կամ մանկական դարձնելով, գույների և ձևերի աշխարհում իրենք են տերը, իրենք են որոշում` երգը դարձնելով իրենցը:

Կողքից տեսնում ես սովորողների համախմբված աշխատանքը, երբ մի հատվածը նկարում են ու պահանջում, որ էլի ու էլի հատվածներ նկարեն, կրիչով ուզում են իրենք հավաքեն նկարները  համակարգիչներից, մեկը մյուսի սխալներն է ուղղում` ցույց տալով ճիշտ տարբերակը:  Իսկ ինչքան են ոգևորվում, երբ առավոտյան պարապմունքի ժամանակ մեծ էկրանին ցուցադրում են իրենց ստեղծած կարաոկեները:

Արդյունքում սովորում են խմբով աշխատել, լսել և քննարկել, ստեղծագործել և ինքնուրույն ստեղծած ուսումնական կարաոկեներին տալ իրենց տրամադրությունը:

Մենք ավելի շատ ենք սովորում, քան տալիս ենք սովորողներին: Տալիս ենք ազատ տարածք ստեղծագործելու, երևակայելու, շփվելու համար, իսկ դրա դիմաց ստանում ենք մանկություն, մանկություն վերադառնալու թանկ ժամեր: Այդ պատճառով իմ դասարանից միշտ լսվում է աղմուկի, բարձր ծիծաղի, երգ ու պարի ելևէջներ:

Փաթ, փաթ փաթիլներ

Այ քեզ, այ քեզ տոնածառ

Պսակ-պսակ

Անուշ Աթայան

Աշնանային 8-րդ բաց հավաք: Դիջիտեք 2014-ին ներկայացվող Smart դասերի պատրաստում

Ինչպե±ս ենք իրականացնելու մեր նախագիծը դասարանում

Օգտագործվող թվային միջոցները`
Նեթբուք, ֆոտոխցիկ

Նախ և առաջ սովորողները պետք է տիրապետեն ծրագրի գործիքներին, հետո կարողանան կիրառել դասի մեջ` ստեղծելով ուսումնական նյութեր:
Դասարանում յուրաքանչյուր սովորողի նեթբուքի մեջ պետք է նստացնել smart notebook ծրագիրը, սովորողները պետք է տեղում կարողանան աշխատել:
Բաց հավաքի ժամանակ սովորողները կբացեն ծրագիրը իրենց անհատական նեթբուքերի մեջ, էջի վրա պատկերներով խնդիրներ կկազմեն, յուրաքանչյուր սովորող դասարանում կկազմի մեկական խնդիր, հետո կփորձեն լուծել խնդիրները:

Նաև կօգտագործեն էլեկտրոնային գրատախտակի բոլոր գործիքները: Սովորողներից մեկը կմոտենա էլեկտրոնային գրատախտակին,  բանավոր կասի թե ինչ տրամաբանական խնդիր է կազմելու, հետո էլ շարժական պատկերներով  կհավաքի խնդիրը`  ցույց տալով և սովորեցնելով մյուսներին: Հետո  կխոսեն էլեկտրոնային գրատախտակի գործիքների մասին, որ գործիքն են ավելի հաճախ օգտագործում:

Նախագծի ընթացքում  նախատեսվում է ստեղծել տրամաբանական խնդիրների ժողովածու, նախագծի ավարտին մենք Դիջիտեք 2014 կներկայացնենք պատրաստի տրամաբանական հետաքրքիր լուծումներով Smart դասեր: Նախագծի գրավականը կդառնա սովորողների ինքնուրույնությունը, վստահությունը, որ միասնական կարող են ստեղծել ուսումնական հետաքրքիր նյութեր, խաղեր հորինել, որոնք կզարգացնեն հաշվելու, մտածելու, կռահելու, ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը:

 

Smart դասեր. մեթոդական հոդված

Smart notebook ծրագրով ստեղծված ուսումնական նյութերը  գրավում են սովորողներին իրենց տարբեր և հետաքրքիր լուծումներով:   

Smart notebook ծրագիրն և էլեկտրոնային գրատախտակը  հինգ տարեկաններում 

Հինգ տարեկանների ժամանակն այն մուլտֆիլմեր նայելու, նկարելու, թեթև տրամաբանական խաղեր խաղալու միջոց էր:
Continue reading Smart դասեր. մեթոդական հոդված

Ես մեդիագրագետ եմ

«Ես մեդիագրագետ եմ»

Կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի նպատակն է սովորողի ստեղծագործական, հետազոտական ակտիվ գործունեության արդյունքում  հոգեբանական և տարիքային  առանձնահատկություններին համապատասխան ձեռք բերած  գիտելիքների, կարողությունների և հմտությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումը իրականացնել  ուսուցանվող նյութի գրավիչ մատուցմամբ: Ուսուցանվող նյութը գրավիչ դարձնելու համար աշխարհում կիրառվում են տարբեր միջոցներ ու հնարներ: Կրթահամալիրում առկա են բոլոր միջոցներն ու հնարները: Ուսուցման ընթացքում սովորողը ծեփում է, ներկում, նկարում,   մատիկները թաթախում  շատերի համար այնքան անհասկանալի թվացող ներկապնակի մեջ, իր մատիկներով ստեղծում իր իսկ այբուբենը: Այլ ոչ թե սերտում ուրիշի ստեղծածը, որը շատ  դեպքերում անհասկանալի ու ձանձրալի է նրա համար:Չէ. որ մարդը նախքան գրելն ու կարդալը նախ հորինել է, կերտել  այդ գիրը, իսկ հետո նոր տարածել ու սփռել աշխարհով մեկ: Այսօր դասվարի / սովորեցնողի/  մտահոգությունը պետք է լինի երեխայի մեջ սերմանել բանավոր խոսքի ճիշտ ձևակերպումը, նրա երևակայական մտքի թևածումը`  ստեղծական աշխարհի բացահայտումը: Այս ամենը իրականացնելուց հետո նոր երեխան կկարողանա ստեղծել իր այբուբենը, ուրախ ու պատկերավոր, արդեն իսկ իրեն հասկանալի լեզվով:

Այսօր շնորհիվ մեդիակրթության հնարավոր է լինում ուսուցումը կազմակերպել գրավիչ ու մատչելի պայմաններում:

Շնորհիվ  էլեկտրոնային  գրատախտակի հնարավոր է լինում խոսքը, պատկերը, նկարը տեսնել, լսել ու հասկանալ:  Իսկ ահա հայատառ ստեղնաշարի միջոցով, հնարավոր է լինում լրացնել  գրավոր խոսքը`  առանց ջնջումների  ու խզբզանքի:

Մեդիագրագրությունը` առաջին դասարանում, կարող է հանդիսանալ լավագույն խթան` երեխայի գործունեությունը  ստուգելու համար: Հայատառ ստեղնաշարով մուտքագրելը` տառաճանաչության ճիշտ ճանապարհն է , որի միջոցով  երեխան ձեռք է բերում ինքնուրույն կողմնորոշվելու հմտություն, տեսողական հիշողություն, հետևաբար` հայերեն արագ մուտքագրելու ճկունություն:

Մեդիայի շնորհիվ ուսումնական գործընթացում  էլ  հենց  ստեղծվում են ուսումնական նյութեր:  Դասվարը  /սովորեցնողը/  ջանք չի խնայում որպեսզի ուսուցանվող նյութը դառնա էլ ավելի գրավիչ  ու մատչելի սովորողի համար: Իսկ մեդիակրթությունը իր լայն ու ընդարձակ դռներն է  բաց անում,  թե մեկի և,  թե մյուսի համար:

Ես կարողանում եմ հորինել, պատմել, նկարել ու նկարագրել,  մուտքագրել,: Ահա սրանով է, որ  պետք է առաջնորդվի ներկայիս դասվարը:

Անուշիկ Աթայան և Կարինե Խառատյան

Ես կարողանում եմ պատմել .

Նարե Ավետիսյան`

http://youtu.be/eW6TnfF0XVo

Ռոզա Խաչատրյան`

http://youtu.be/cPYetxFtZpg

Ռոզա Խաչատրյան`

http://youtu.be/cwykbZnzhvs

Նարե Մանուկյան`

http://youtu.be/ZBTPD_wKQXQ

Ագապե Հակոբյան`

http://youtu.be/KyblqKDbnaE

Մեթոդական հոդված

Մեթոդական հոդված

Մեր կրթահամալիրի երեխաները ոչ միայն գիտելիք են ստանում, այլ նաև զարգանում են, հենց դրա համար էլ ցանկանում եմ խոսել կրտսեր դպրոց-պարտեզում իրականացվող “Իմացումի հրճվանք” ծրագրի բազմաձևության մասին, հատկապես ինտեգրված առարկաների կապի մասին, որոնց միջոցով երեխան ավելի պարզ և հստակ է պատկերացնում բացտրվող նյութը: Խաղի միջոցով ավելի հեշտ է բացատրել թվի կազմությունը կամ բառը հեգելը, քան թղթի վրա գրված նախադասությունը, “զուբրիտ” արած կանոնը, որպես բանաստեղծություն սովորեցնել երեխային:

Փայտից խաղերը, որոնցով ամեն օր խաղում են երեխաները, ոչ միայն “զբաղեցնում” կամ “լռեցնում” են, այլ զարգացնում են նրանց ուշադրությունը, հիշողությունը, արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակությունը: Կարող ենք միասին անցնել տեխնոլոգիան և մաթեմատիկան և արդյունքում կստանանք դաս` արդյունավետ դաս, հասանելի մեր փոքրիկ երեխաներին: Կարող ենք խառնել մայրենին և մաթեմատիկան` հեգելով ասել բառը և հաշվել, թե քանի տառ կա տվյալ բառի մեջ:

“Ռեպ” երաժշտությունը և ռուսերենը, պարը և անգլերենը և երեխան ինքն էլ չի հասկանա, թե ինչպես պարի շարժումների հետ մեկտեղ հեշտությամբ կարողացավ սովորել նոր անգլերեն բառեր:

Բայց ամենակարևորն այն է, որ երեխաները հաճույքով են մասնակցում այս ամենին, իսկ ծնողները տեղյակ են լինում  կրթահամալիրում իրականացվող բոլոր նախագծերին, դրա համար էլ  “ Իմացումի հրճվանք”  անվանումը համապատասխանում է իրականացվող ծրագիրին  և անունը, որպես “Իմացումի հիճվանք”, շատ ճիշտ է ընտրված:

ՈՒսումնական նյութերի փաթեթ`

Շուտասելուկներ`

http://www.slideshare.net/anushatayan/shutaseluk-11428448

Էլեկտրոնային այբբենարան`

http://www.slideshare.net/anushatayan/ajbuben

Մանուշակագույն փիսոն`

Ջաղինյան Միլենա

http://www.youtube.com/watch?v=zpCS_sDp_1w

“Արի, Արի  Ձմեռ Պապի” արտասանում են Մարտիրոսյան Դավիթը, Ջաղինյան Միլենան և ընկերներ

http://www.youtube.com/watch?v=xMrdWWT_-1Q

Smartnotebook ծրագրով ուսումնական նյութեր`

https://skydrive.live.com/?sc=documents&mkt=en-us#!/?sc=documents!cid=EA599B1EB77EE191&id=EA599B1EB77EE191!170&sc=documents

Հաշվետվություն`

http://www.slideshare.net/anushatayan/anush-11267674

Ֆիլմեր`

Գույնզգույնիկ-գունավորիկ`

http://www.youtube.com/watch?v=zWT7XPaU4Xo

Գունավոր երկրաչափական պատկերներ`

http://www.youtube.com/watch?v=au4d5stxysw

Գեղեցիկ տարաներ վրձինների համար`

http://www.youtube.com/watch?v=Q_bwf6Vf44c

Բզզբզզան մեղուներ

http://www.youtube.com/watch?v=ZJ52H8tcjik

Խմորով աշխատանք`

Նարե Մանուկյան

http://www.youtube.com/watch?v=zeobNd3wA9E

Թթուդրիկ`

http://www.youtube.com/watch?v=KMgJGvmYAJM

Եգիպտացորենից արևներ`

http://www.youtube.com/watch?v=Wo_8iSJMgZg

Կարոտում ենք պաղպաղակին`

http://www.youtube.com/watch?v=z0mh8cLDGrM

Հետաքրքիր նկար`

http://www.youtube.com/watch?v=eHnSAf-HN_Q