Monthly Archives: July 2013

Դիպլոմային նախագիծ. Դերախաղի նշանակությունը երեխայի զարգացման գործում. Երեխան որպես հերոս

OLYMPUS DIGITAL CAMERAԴիպլոմային աշխատանք

 

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջ

 

 

Դիպլոմային նախագիծ

 

 

Թեման՝ Դերախաղի նշանակությունը երեխայի զարգացման գործում. Երեխան որպես հերոս

 

Հեղինակ`Անուշ Աթայան

Ղեկավար`Աշխեն Գրիգորյան

Մասնագիտություն՝  դասվար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բովանդակություն

 

 

 

 

Ներածություն—————————————————————- 3

Նպատակը և խնդիրները—————————————————3

Խաղ-դերախաղ-թատրոն—————————————————4

Մնջախաղը որպես արտահայտման միջոց——————————-4

Տիկնիկային թատրոնը որպես դաստիարակության միջոց————-4

Ռոդարիական թատրոն` ռոդարիական հնարքներով——————-5

Դերային խաղեր————————————————————-6

Խաղալիքի դերը երեխայի զարգացման գործում

Դերախաղ` խաղալիքով—————————————————–6

Դերային խաղերը ըստ երեխաների սեռական

առանձնահատկությունների————————————————6

Դերային խաղը դասարանում———————————————7

Դերային խաղի կարևորությունը միջանձնային

հարաբերություններում——————————————————9

Դերային խաղը որպես հոգեբանական գործոն—————————-10

Դերախաղի նշանակությունը նախադպրոցական տարիքի

երեխայի համար—————————————————————10

Դերային և սյուժետադերային խաղ

Բանջարեղենի խանութում————————-————————-11

Ընտանիք———————————————————————–12

Հանպատրաստից դերային խաղ——————————————–12

Երեխան որպես հերոս——————————————————-13

Եզրակացություն—-———————————————————-13

Օգտագործված գրականություն———————————————14

 

 

 

 

 

 

 

 

Ներածություն­­­­­­­­­­ ­­­­­­­­­­­­­­­­

 

Դերային խաղը դաստիարակության և կրթության զարգացման միջոցն է, որը ձևավորում է երեխայի անհատականությունը:

Դերային խաղը ուսման և փորձի ձեռք բերման արդյունավետ ձևերից մեկն է, որը կարող է նպաստել երեխաների վարքի պատճառները հասկանալու ունակությանը:

Խաղը երեխայի կյանքի զարգացման գործոնն է:

Երեխան զարգանում է խաղով, իրեն շրջապատող աշխարհը ճանաչում, ընկալում է խաղի միջոցով:

Ամենասովորական զրույցն ու քննարկումն էլ  կարող է վերածվել դերախաղի:

Դերային խաղը կարող է կապ չունենալ առօրյայի հետ, այստեղ գործում է երեխայի երևակայությունը, երեխայի միտքն ավելի ազատ է, անկաշկանդ, ինքնուրույն, ստեղծագործ…

 

Նպատակը և խնդիրները

 

ü  Երեխայի  ստեղծագործական երևակայության զարգացում

ü  Բանավոր խոսքի զարգացում

ü  Ինքնարտահայտվելու կարողության զարգացում

ü  Ազատ և անկաշականդ շփում հասակակիցների և մեծերի հետ

ü  Նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտությունների ձեռքբերում

ü  Աշխատասիրության, պատասխանատվության, ուշադրության դրսևորում

ü  Գեղագիտական ճաշակի զարգացում

ü  Տեսածի, լսածի վերաբերյալ խոսելու կարողություն

ü  Իրավիճակը շտկելու կարողություն

ü  Բարդույթներից ազատագրում

 

 

 

 

 

 

                          Խաղ-դերախաղ-թատրոն   

Մեծահասակները դերային խաղը, թատրոնը պատկերացնում են միայն բեմի վրա` աթոռներ, վարագույր, սյուժե…այնինչ փոքրերը խաղում են առանց ձևի, խաղում են իրական  կյանքը:

 

 

Երեխաները հանպատրաստից կարող են ներկայացումներ խաղալ, անհրաժեշտ բեմական միջոցները կարող են հենց տեղում պատրաստել` ներկայացնել և ներկայանալ կենդանի ձևով:

 

 

Խաղ-ներկայացումը հնարավորություն է տալիս երեխային ներկայանալու, արտահայտվելու, դառնալու ավելի անմիջական և շփվող: Դերային խաղերից ծնվում են թատերական ներկայացումներ

 

 

Մնջախաղը որպես արտահայտման միջոց

 

Մարմնի լեզու, հոգու խաղ, միայն միմիկա, շարժումներ…բայց ինչքան հույզեր, զգացմունքներ:

Երեխաները նույնպես կարողանում են փոխանցել, խաղալ, ցույց տալ:

Մնջախաղը յուրօրինակ մտածողություն է ձևավորում, նպաստում է ստեղծագործական երևակայության զարգացմանը:

ü  Մնջախաղի ժամանակ երեխան կենտրոնացնում է իր ուշադրությունը

ü  Կառավարում է իր մարմինը`ցուցադրելու ճիշտ շարժումներ

ü  Աշխատացնում է մկանային համակարգը

 

 

 

Տիկնիկային թատրոնը որպես դաստիարակության միջոց

 

 

Ամաչկոտ երեխայի համար տիկնիկի հետ խաղը փրկություն է: Երեխան սկսում է խաղալ, պատկերացնում է տարբեր իրավիճակներ, կարում է նրա համար հագուստներ, կերակրում է, պատմում է հեքիաթներ, տիկնիկից նա չի վախենում, ազատ է: Տիկնիկի հետ խաղալիս` երեխան ավելի համարձակ է դառնում, ազատվում է բարդույթներից:  Երբ երեխան ինքն է պատրաստում իր տիկնիկը, առաջին դերային խաղն է խաղում, տիկնիկի միջոցով դառնում է շփվող:

Պարտադիր չէ երեխային տանել տիկնիկային թատրոն, կարելի է ծնողների հետ միասին տանը պատրաստել “Տիկնիկային թատրոն”: Միասին ընտրել նյութերը, որոնցով կարելի է պատրաստել տիկնիկ:

Այս գործընթացը կնպաստի երեխայի գեղագիտական ճաշակի զարգացմանը:  Տիկնիկ պաստաստելով խոսեցնել երեխային, հարցնել նրա կարծիքը: Սա կստեղծի կապ ծնողների հետ, կդառնա հաղորդակցման լավագույն միջոց: Վերջում տիկնիկներով կարելի է խաղալ դերային խաղ` խաղի մեջ ներգրավվելով մյուս երեխաներին: Այս գործընթացն էլ կձևավորի երեխայի մեջ խմբով աշխատելու ունակություն, ազատ, անկաշկանդ շփվելու կարողություն հասակակիցների և մեծերի հետ:

Ռոդարիական թատրոն`ռոդարիական հնարքներով  

 

 

Ռոդարիի հեքիաթները գրավիչ, ստեղծական, միտք խթանող նյութեր են, որոնք զարգացնում են երեխաների երևակայությունը: Կարևորվում է երեխայի շփվելու խնդիրը, դպրոցին, միջավայրին հարմարվելու ընթացքը:

Ի±նչ է անհրաժեշտ դրա համար: Հնարավորություն տալ երեխային արտահայտվելու, ինքնուրույն գործելու: Ռոդարիական հնարքներով հորինված հեքիաթները, խաղերը հետաքրքիր են, զվարճալի, ուսանելի:

ü  Հեքիաթների “աղավաղում”

ü  Հեքիաթների շիլափլավ

ü  Ի±նչ կլիներ, եթե…

ü  Հին խաղեր

ü  …..

 

Այս գործընթացի ժամանակ երեխաները ազատ են արտահայտելու իրենց մտքերը:

 

Եթե ցանկանում եք մտածել սովորեցնել, ապա նախ և առաջ հորինել սովորեցրեք:

Ջ.Ռոդարի

 

Ռոդարիական թատրոնը  հենց սա է,  երբ ներկայացման ժամանակ երեխան կարող է մի նոր խոսք, շարժում մտցնել` անսպասելի, հետաքրքիր ընթացք կամ ավարտ հաղորդելով ներկայացմանը: Սրանից ներկայացումը չի փոխվի, նոր համ ու հոտ կստանա:

Ռոդարիական թատրոնում  առաջնայինը ստեղծականություն է:

 

                                     Դերային խաղեր

 

 Խաղալիքի դերը երեխայի զարգացման գործում

Դերախաղ` խաղալիքով

 

Խաղալիքն ունի հուզական և հոգեկան մեծ ազդեցություն երեխայի զարգացման հարցում:

Մասնավորապես դաստիարակության մեջ կարևոր դեր են խաղում տիկնիկները: Տիկնիկով ճիշտ ընտրված խաղը հնարավորություն է տալիս ձեռք բերել մի շարք հմտություններ կապված ամենօրյա կենցաղային կյանքի հետ:

Տիկնիկները հայելի են, նրանց միջոցով երեխան  ցուցադրում է իրեն շրջապատող մարդկանց վարքը:

Տիկնիկի միջոցով մեծերը կարող են երեխային սովորեցնել քնել, ուտել, ենթարկվել: Երեխան օգտագործում է իր անսպառ երևակայությունը և ստեղծագործելու կարողությունը խաղալով:

Եթե ծնողները չեն խաղում երեխայի հետ, ապա արդեն 2,5 տարեկանից սկսած երեխան փորձում է խաղալ` ներգրավելով “հերոս” խաղալիքներ:

Հետևաբար խաղալիքի անհրաժեշտությունն ունեն և° տղան, և° աղջիկը:

Խաղալիքը երեխայի ամենամտերիմ ընկերն է, խաղալիքի միջոցով երեխան իրականացնում է իր բոլոր երազանքները և ցանկությունները:

Խաղալիքով խաղալիս`երեխան արտացոլում է իր պատկերացումները կյանքի, իրականության վերաբերյալ:

Դերախաղի արդյունքը ավելի ակնհայտ կլինի, եթե դերախաղը լինի կենդանի` երեխայի խաղալիքը ( օրինակ` շունը, ձին, արջուկը…) նրա համար կենդանի են, շնչավոր, երեխան խոսում է, հարցեր տալիս, պատասխանում, ապրում նրանց հետ:

 

 

Դերային խաղերը ըստ երեխաների սեռական առանձնահատկությունների

 

Խոսելով դերային խաղերի մասին, պետք է նշել, երեխաների սեռական առանձնահատկությունները, երեխաները սովորաբար խաղում են իրենց սեռերին համապատասխան խաղեր: Տղաները  խաղում են ավտոմեքենայով, կառուցում  տներ, ձուկ են բռնում, իսկ աղջիկները ընտրում են մոր, տատիկի, բժշկի, ուսուցչի դերը:

Մինչև երեք տարեկան երեխաները չեն կիսում այս առանձնահատկությունները, վեց տարեկանից սկսած տղաները խաղում են “տղամարդու” խաղեր, որոնք իրենց քաջություն, ուժ, եռանդ, հմտություն են հաղորդում, իսկ աղջիկները ավելի հակված են քնքուշ  դերեր խաղալու:

Նմանատիպ դերային խաղերը սեռական դաստիարակության հիմքն են հանդիսանում, քանի որ երեխան առաջին անգամ  ծանոթանում է կանանց և տղամարդկանց դերերին` մայր, հայր… Ճիշտ շեշտադրված դերային խաղից է կախված այն փաստը, թե ինչպիսի դաստիարակություն է ստանում երեխան, ինչպես է հետագայում պատրաստվում կազմել ընտանիք, կառուցել ճիշտ հարաբերություններ, հասկանալ ներդաշնակ կյանքի իմաստը:

Խաղը երեխային պատրաստում է ապագա կյանքին:

 

Կարևորն այն է, որ երեխան լավատեսության և հավատի պաշար կուտակի ` անխուսափելի կենցաղային դժվարությունների դեմ պայքարելու համար:

Ջ.Ռոդարի

 

 

Սակայն չպետք է ենթադրել, որ միայն դերախաղը կարող է ավտոմատ կերպով դաստիարակել երեխային, սերմանել նրա մեջ էական արժեքներ: Ամենամեծ դերը բաժին է հասնում մեծահասակներին: Ծնողները  պետք է իրենց ճիշտ վարքի դրսևորմամբ ուղղորդեն երեխաներին: Չպետք է մոռանալ, որ երեխաների համար իրական հերոսները ծնողներն են:

 

Երեխաները շատ ուշադիր են և ընդօրինակող, արտացոլում են այն, ինչ տեսնում են:

 

Դերային խաղ դասարանում  

 

Դերային խաղը կարող է առօրյա կյանքից չլինել, այն կարող է լինել յուրաքանչյուր հարմար թեմայով, անգամ կոնֆիլիկտային իրավիճակը կարող է դառնալ դերախաղ:

Դերախաղի կիրառման ամենալավ տարբերակը դա կենդանի խաղն է: Դերախաղը հաճելի իրավիճակների արտացոլում կարող է ունենալ:

Օրինակ, երբ պատրաստվում եք ուսճամփորդության գնալ դասարանով, կարող եք քննարկել պարտականությունները, գնումները, ով ինչ է անելու, ինչ է բերելու, ստեղծում եք իրավիճակային դերախաղ:

 

Դերախաղը խիստ սահմանափակուներ չպետք է ունենա, որպեսզի չխանագարի երեխաներին ավելի ազատ գործելու:

Դերախաղի ժամանակ քննարկման առարկա է դառնում երեխաների վարքը, այն խումբը, որը դիտորդի դեր է կատարում, պետք է նշումներ անի երեխաների վարքի դրսևորումների վերաբերյալ:

 

Ցանկալի կլինի, որ երեխաների քանակը շատ չլինի, որպեսզի խումբը նպաստի հանգիստ և ներդաշնակ միջավայրի ստեղծմանը: Իսկ, եթե խումբը շատ է, ապա խումբը կարելի բաժանել 2 մասի` հանդիսատեսի և մասնակցի, հետո իհարկե կարելի է տեղերով փոխել խմբերը:

 

Դերախաղը գիտելիքների, հմտությունների ձեռք բերման հաճելի ձևերից է: Այն հնարավորություն է տալիս հասկանալու բարդ իրավիճակներ և ինքնուրույն գործելու:

Դերային խաղի ընթացքը հաճելի է երեխաներին և ոչինչ չի սպառնում երեխայի անհատականությանը: Նման գործընթացը ավելի շուտ վստահություն կփոխանցի երեխաներին, քան թե անհանգստություն կպատճառի:

Դասարանում դերային խաղերի օգտագործումը հանգեցնում է փորձի ձեռք բերմանը, քանի որ խաղերը կարող են լինել համպատրաստից, չմշակված:

 

Դերային խաղի ավարտին կարելի է եզրակացություններ անել, վերլուծել երեխաների վարքագծի դրսևորման պատճառները, քննարկել թերությունները, առավելությունները, նշել հետագա փոփոխությունները` իրավիճակը ավելի լավացնելու համար:

 

ՈՒսուցիչը պետք է խրախուսի դերային խաղերը դասարանում`զարգացնելով  բանավոր խոսքը:  ՈՒսումնական միջավայրում դերային խաղերը պարտադիր են:

 

ü  Պետք է կազմակերպել դերային խաղ համապատասխան տարիքային խմբի համար

ü  Հետևել, որ դերային խաղի ժամանակ մասնակիցները լինեն հասակակիցներ, սակայն չի արգելվում  այդ խմբում ընդգրկել նաև չափահաս երեխաներ

ü  Արտահայտել հետաքրքրություն դերախաղի ժամանակ առաջացած քննարկումներին

ü  Մտածել խաղալիքների, գործիքների ընտրության հարցում

 

 

Ծնողները միգուցե տանը ուշադիր են և հետևում են երեխայի դերային խաղին, բայց արդեն ուսուցիչները պետք է հմտորեն կարողանան կազմակերպել դերային խաղերը ի օգուտ երեխաների բանավոր խոսքի զարգացմանը: Առանձնահատուկ կարևորություն պետք է դարձնել ընթերցանության վրա` բանավոր խոսքը ավելի գրագետ դարձնելու համար: Նախ ցանկացած գրական նյութ պետք է կարդալ մի քանի անգամ, քննարկել, հարցերի միջոցով ավելի ամրապնդել: Այս խաղերի միջոցով երեխան սովորում է ճիշտ խոսել, կառուցել ճիշտ նախադասություններ:

 

 

Դերախաղի կարևորությունը միջանձնային հարաբերություններում

Օգտագործելով խոսքը երեխան շփման մեջ է մտնում , համագործակցում է մյուսների հետ: Այսօր ծնողների աշխատանքային ծանրաբեռնվածությունը բացասաբար է ազդում երեխայի զարգացման, նրա բանավոր խոսքի ձևավորման վրա: Պարբերաբար երեխայի նկատմամբ անտարբերությունը վատ է ազդում երեխայի հոգեկան վիճակի վրա, երեխան դառնում է ագրեսիվ, նյարդային ամաչկոտ, տրամադրության անկումներով: Եվ այս ամեն գալիս է ծնողների կողմից դերային խաղը երեխայի կյանքում չկարևորելուց: Սա արդեն ազդում է երեխաների միջանձնային հարաբերությունների վրա: Միջանձնային հարաբերությունները ստեղծվում են իրավիճակների դեպքում, խաղի ժամանակ: Երբ երեխան խաղալիք է ուզում ընկերոջից պետք է խոսի նրա հետ, հարցնի, մտերմանա և առաջարկի խաղալ միասին: Դերային խաղի միջոցով ստեղծվում է կապ, միջանձնային հարաբերություն երեխաների հետ: Այս կապը դրական է ազդում  երեխայի զարգացման գործում, երեխան ազատվում է բարդույթներից, մեկուսանալու ցանկությունից, ձեռք է բերում ինքնավստահություն: Հետագայում դպրոցում երեխաների համար հեշտ է դառնում շփումը իր հասակակիցների, ուսուցիչների հետ: Երեխաները արդեն նախադպրոցական տարիքից, հաղթահարում են իրենց վախերը, ավելի հեշտ և բնականոն է ստացվում շփումները մեծահասակների հետ:

 

 

 

 

 

Դերային խաղը որպես հոգեբանական գործոն

Երեխան խաղում է մի շարք զգացմունքներին համապատասխան:

Դերախաղը հարստացնում է երեխայի զգացմունքները և զգայարանները:

Երեխան կարող է հիշել ամիսներ առաջ տեղի ունեցած հաճելի մի իրադարձություն և խաղալ այդ իրավիճակը տիկնիկի հետ:

Դերախաղ կարող են կազմակերպել չափահաս երեխաները փոքրերի հետ, սա ունի դրական ուղղվածություն, երբ,կազմակերպելով դերախաղ, չափահաս երեխաները կարող են փոխանցել իրենց  “առաջնորդի” վարքը փոքրին:

Երեխաները պետք է խաղան իրենց հասակակիցների հետ, այլապես կմեծանան բարդույթավորված, սեփական կարծիքից զուրկ, ագրեսիվ:

Դերախաղը ծանոթանալու, շփվելու, ընկերանալու միջոց է:

 

 

Դերախաղի նշանակությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար  

 

 

Նախադպրոցական տարիքը կարևոր ժամանակահատված է երեխայի համար, այդ ժամանակ հիմք են դրվում անձի զարգացման ուղիները, կամքը և վարքի դրսևորումները, ակտիվորեն զարգանում է երևակայությունը, ստեղծգործելու ունակությունը:

Երեխաները սկսել են շատ քիչ խաղալ և դա բացատրվում է ժամանակի ոչ բավարար լինելով:

Երեխաները մեծանում են մեծահասակների միջավայրում, իսկ մեծահասակները ժամանակ չունեն խաղալու, նրանք նույնիսկ չգիտեն խաղալ և չեն էլ կարևորում դա:

Ծնողները զբաղվում են երեխաներով, երբ դաս պետք է սովորեցնեն, արդյունքում խաղը անհետանում է նախադպրոցականի կյանքից, իսկ դրա հետ մեկտեղ անհետանում է և մանկությունը:

 

Նվազագույնի հասցնելով նախադպրոցական տարիքի երեխայի խաղը` կազդի երեխայի անհատականության վրա: Դիտարկումները ցույց են տվել, որ ժամանակակից նախադպրոցականները չգիտեն, թե իրենց ինչպես դրսևորեն, նրանք անհամբեր են, միմյանց հրում են, խլում են խաղալիքները…մեծ մասի մոտ զարգացած չի երևակայությունը, ստեղծագործական ունակությունը, ինքնուրույն մտածելու, արտահայտվելու կարողությունը:

 

Մինչև երեխայի դպրոց գնալը, խաղերը և դերային խաղերը տանը և դպրոցում նախապատրաստում են երեխաներին դպրոցին, իսկ եթե դերային խաղերը իսպառ բացակայում են երեխայի առօրյայից, երեխաները չեն ցանկանում գնալ դպրոց կամ հենց դպրոցում կորցնում են իրենց հետաքրքրությունները: Ինչպես հայտնի է հենց խաղի մեջ է արտացոլված երեխայի հույզերը, երևակայությունը, մտածողությունը: Դերային խաղի առավելությունն այն է, որ երեխան կամավոր և հաճույքով է ենթակվում խաղի կանոններին: Սա դարձնում է երեխային ավելի կշռադատված և նախաձեռնող: Միևնույն ժամանակ դերային խաղի միջոցով երեխաները սովորում են գնահատել, վերահսկել իրենց, թե ինչ են անում իրականում, ինչ են ուզում: Երեխաները ինքնակամ և գիտակցաբար են ընդունում դերախաղի մեջ ներգրավված մյուս երեխաներին:

 

Դե փորձեք խաղի մեջ ներգրավված երեխային կտրել միջավայրից, չեք կարողանա, դրա համար էլ երեխաները մեծ դժվարությամբ են բակից տուն գալիս:

 

Մանկական խաղը մշակվել է հոգեբանության կողմից և համարվում է ամենակարևոր գործընթացը երեխայի կյանքում, հատկապես նախադպրոցականի կյանքում:

 

 

                          Դերային և սյուժետադերային խաղ

  

Բանջարեղենի խանութում

Մի ցրված, մտամոլոր մարդ մտնում է բանջարեղենի խանութ:

Վաճառող- Ողջույն, ի±նչ եք ցանկանում գնել:

Մարդ-Ես մոռացա անունը, թե ինչ եմ ցանկանում գնել:

Վաճառող-Դուք ցանկանում եք միրգ, թե± բանջարեղեն:

Մարդ-Ես ցանկանում եմ բանջարեղեն:

Վաճառող-Ի±նչ գույնի է:

Մարդ-Կանաչ:

Վաճառող-Ի±նչ ձևի է:

Մարդ-Կլոր է:

Վաճառող-Ի±նչ համի է, ի±նչ համ ունի:

Մարդ-Այն քաղցր է:

Վաճառող-Ի±նչ չափի է:

Մարդ- Փոքր է:

Վաճառող-Հա~, երևի դուք ցանկանում եք գնել ոլոռ:

Մարդ-Ճիշտ է, ես ցանկանում եմ գնել ոլոռ, այն բանջարեղեն է կանաչ է, կլոր, փոքրիկ և քաղցր:

                             Դերային և սյուժետադերային խաղ

 

Ընտանիք

 

Նպատակը՝ Խաղի հետաքրքիր զարգացում, դրական           հարաբերությունների ձևավորում երեխաների միջև:

 

Անհրաժեշտ նյութեր, իրեր՝ Տիկնիկ` երեխայի դերում, իրեր տնակ պատրաստելու համար:

 

Նախապատրաստություն խաղին՝  Երեխան արթնացել է, մայրը տանը չէ, պետք է երեխայի համար ճաշ պատրաստել, կերակրել նրան: Քննարկել «ՙՙՙՙՙՙընտանիք» հասկացությունը, ընտանիքի կազմը, պարտականությունները:

 

Դերերում՝ Մայր, հայր, քույր, եղբայր, տատիկ, պապիկ…

Գործողություններ՝ Խաղը սկսում է ուսուցիչը` կարդալով “ընտանիքի” մասին: Հետո ցուցադրում է, թե ինչպես պետք է խաղան երեխաները: Հաջորդ քայլով կարող են սկսել միասին պատրաստել տիկնիկի տնակը, ձևափոխություններ անել: Ուսուցիչը կարող է ասել, որ տիկնիկը/երեխան հիվանդ է, ցուցադրել, թե ինչպես են ծնողները խնամում նրան, ինչպես են բուժում:

 

Դրանից հետո ուսուցիչը հանդես է գալիս որպես դիտորդ և նայում է, թե ինչպես են խաղում երեխաները ինքնուրույն:

 

“Ընտանիք” սյուժետադերային խաղը երեխաները կարող են զարգացնել և նոր ընթացք տալ խաղին:

 

 

                      Հանպատրաստից դերային խաղ

  

 

Հանպատրաստից դերային խաղը մի բաժին է, որտեղ կարելի է օգտագործել հետաքրքիր մտքեր: Մեկ բառով էլ կարելի է խաղալ` զարգացնելով այն դարձնել պատմություն, հեքիաթ, իսկ հետո էլ դերային խաղալ: Հետևել ընթացքին, տեղում միջամտություններ անել, անհրաժեշտ իրերն էլ հենց տեղում պատրաստել երեխաների հետ միասին:

Շատ խաղալիքներ դերային խաղերում ստանում են կենդանի տեսք: Օրինակ` հին արկղը կարող է ծառայել տիկնիկների համար որպես տուն, հին շորերը կարող են օգտագործվել նորովի` նոր ատրիբուտներով:

Դերային խաղում կարող են օգտագործվել զանազան իրեր` հեռախոս, համակարգիչ, աթոռ, գրիչ, կարևորը անվտանգ միջավայրն է

 

                                Երեխան որպես հերոս

  

Բոլոր մայրերը սովորություն ունեն երեխաներին այնպիսի պատմություններ պատմելու, որոնցում գլխավոր գործող անձը ինքն է:

Եթե իրական հերոսը վախկոտ է, ապա երեխայի համար պետք է հերոսը լինի անվախ, ուժեղ, համարձակ:

Նման պատմություններով մայրը երեխային է իր փորձն է փոխանցում, օգնում հասկանալու աշխարհը:

Ինքն իրեն ճանաչելու համար պետք է իրեն պատկերացնել կարողանա:

Ջ.Ռոդարի

 

Պատմությունները, որոնցում երեխան է գլխավոր հերոսը, պետք է նաև մասնավոր տեսանկյուն ունենան, մի փոքր իրականությունից լինեն, եթե ասվում է քեռին եկել է, տվյալ երեխայի իրական քեռին պետք է լինի:

Երեխան սիրում է պատմության մասնակից լինել:

Տիկնիկները, խաղալիքները նույնպես իրենց դրական  ազդեցությունը կարող են ունենալ երեխայի հերոսական պատմություններում, որտեղ գլխավոր հերոսը երեխան է:

 

                                      Եզրակացություն  

 

  

ü  Դերախաղը հաճելի, զվարճալի և ուսանելի պետք է լինի

ü  Դերախաղը կարող է լինել ինքնաբուխ

ü  Սահմանափակումներ չպետք է լինեն, որպեսզի երեխան չձանձրանա

 

 

ü  Դերային խաղերի կիրառությունը զարգացնում է երեխաների միջև միջանձնային հարաբերություններ

ü  Ակտիվորեն զարգանում է երեխայի ստեղծականությունը և երևակայությունը

ü  Խաղը երեխայի կյանքի զարգացման գործոնն է

ü  Դերային խաղը դաստիարակության և կրթության զարգացման միջոցն է, որը ձևավորում է երեխայի անհատականությունը

ü  Դերային խաղերը անհրաժեշտ են երեխաների, այլապես նրանք կմեծանան բարդույթավորված, սեփական կարծիքից զուրկ, ագրեսիվ

ü  Մանկական խաղը մշակվել է հոգեբանության կողմից և համարվում է ամենակարևոր գործընթացը երեխայի կյանքում, հատկապես նախադպրոցականի կյանքում

 

 

 

                   Օգտագործված գրականություն 

 

ü  Դպիր

ü  Ջ.Ռոդարի. <<Ստեղծագործական երևակայության քերականություն>>

ü  Dsraduga.moy.ru

ü  Fusionpiter.ru