Category Archives: Ամանոր

Ամանորի ծես-նախագիծ

IMG_0096Ամանորի ծեսը 3-րդ դասարանում

                                                       Նախագիծ

Նախագծի ընթացքը դեկտեմբերի 1-ից-27-ը

Ամանորյա նախագծի ընթացքը համընկնում է ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի հետ /դեկտեմբերի16-ից-27-ը/

Նպատակը` Ամանարի ծեսի նախապատրաստում, ամանորյա նախագծի իրականացում

Խնդիրները`

  • Ստեղծել ամանորյա մեդիաբացիկներ
  • Զարգացնել սովորողների տհտ հմտությունները
  • Զարգացնել տեղեկություններ հավաքելու ունակությունը որոնողական կայքերից
  • Ստեղծել ամանորյա երևակայական, անսովոր մեդիաբարեմաղթանքներ paint, movie maker ծրագրերով
  • Կիրառել տեխնոլոգիական հմտություններ
  • Պատրաստել ամանորյա կարաոկեներ
  • Զարգացնել բանավոր խոսքը, հիշողությունը, լսածը կամ կարդացածը վերարտադրելու ունակությունը

Նախապատրաստական փուլ

Զրուցել երեխաների հետ ամանորի, ամանորյա հրաշքների, երազանքների, ցանկությունների մասին: Համացանցի միջոցով տանը և դասարանում ահատական նեթբուքերով փնտրել հետաքրքիր ամանորյա զարդարանքներ, որոնցով կզարդարենք դասարանը: Առանձնացնել նյութերը, որոնցով կաշխատենք: Բաժանել ճամբարային օրերը, ըստ այդ օրերի իրականացնել ամանորյա նախագիծը:

Աշխատանքային փուլ

  • Խաղալիքների օր` երեխաները բերում են լամպեր, թելեր և ստանում են կերպարներ: Մեկանգամյա օգտագործման ափսեներից, ֆետրերից ստանում են ձնեմարդուկներ:
  • Անսովոր տոնածառի օր` յուրաքանչյուր երեխա բերում է մի քանի հատ լուսանկար/ցանկալի կլինի փոքր ժամանակվա լուսանկարներից/ և լուսանկարների միջոցով ստանում ենք անսովոր տոնածառ:
  • Մեդիաբացիկների, բացիկների օր` երեխաներն իրենց անհատական նեթբուքերով, paint ծրագրով նկարում և գրում են իրենց ցանկությունները: Համացանցում փնտրում են հետաքրքիր բացիկների ձև, պատրաստում դասարանում և նվիրում ուսուցիչներին:
  • Տոնական սպորտլանդիայի օր` 1-4-րդ դասարանները ձմեռ պապիկի գլխարկներով, մարզական հագուստներով, խաղեր են խաղում, մրցում իրար հետ:
  • Համով օր` երեխաները բերում են խաշած ձվեր, գազար, կանաչի, հատիկով սև բիբար, փայտիկներ և ստանում են ձմեռ պապիկներ, իսկ վերջում ուտում են:
  • Անսովոր հագուստների, սանրվածքների օր` երեխաները տոնական կամ անսովոր հագնված գալիս են դպրոց, իսկ դպրոցում վարսահարդարները գեղեցիկ հարդարում են նրանց մազերը, վերջնական արդյունքը ցուցադրում են պոդիումի վրա:
  • Ամանորյա երգերի, կարաոկեների, շնորհավորանքների օր`այդ օրը երեխաները ամանորյա երգեր են լսում և երգում, ընտրում են ամենասիրված երգերը և կարաոկեներ պատրաստում, առանձնացնում են բառերը, բաժանում են հատվածների և սկսում paint-ով նկարել:

 

Նախագծի ակնկալվող արդյունքը` ամանորյա ուսումնական աշխատանքների հրապարակում կայքում, բլոգում: