Monthly Archives: April 2013

Գրետա-գլորիկ

 Գրետա   գլորիկը

Մի   օր   ես   գլորվեցի   գրքիս   մեջ   և      այնտեղ    հանդիպեցի    գրքի    հերոսներին։Ընկերացա նրանց  հետ,  բայց   շուտով   կարոտեցի  ընտանիքիս։  Տխրեցի  և   ցանկացա  դուրս   գալ գրքի  միջից։  Երբ  փորձում   էի  դուրս   գալ,  ընկա   շոկոլադով   լի   ափսեի   մեջ։  Լիքը շոկոլադ  կերա,  շոկոլադոտվեցի։ Եղբայրս   մոտեցավ, որ   շոկոլադ  վերցնի   ու   ես ձեռքն  ընկա։  Նա  ինձ  ուզում  էր   ուտել,  իսկ   ես   բղավում   էի,   որ  ես   Գրետիկն   եմ։ Սկսեցի   լաց   լինել,  արցունքներս    մաքրեցին   վրայիս   շոկոլադը,  և   նա  ինձ   ճանաչեց։

Գրետա գլորիկը

 

Ռոզիկ-գլորիկ

Ռոզիկ-Գլորիկը

Կար չկար  մի աղջիկ կար:  Անունը ՝ Ռոզիկ –Գլորիկ: Մի օր  Ռոզիկ –Գլորիկը  բակից ուռած գալիս է տուն :  Տատիկը հարցնում է ,,  Իմ Ռոզիկ- Գլորիկ    ինչու ես այդպես ուռել ,, : Ռոզիկ- գլորիկը պատասխանում է. ,, Այ տատիկ, ախր ես կուլ եմ տվել երեք գույնի փուչիկներ՝ կարմիր, դեղին, կանաչ, , եթե դու հիմա ինձ տաս  այդ երեք գույնի խնձորներից, իմ փորիկը անմիջպես կնիհարի: Տատիկը ուրախ ժպտում է և գրկում է Ռոզիկ-Գլորիկին:

Ռոզիկ-գլորիկ

Դավիթ-գլորիկ

Դավիթ գլորիկը

Մի օր  Դավիթ գլորիկը բարձրանում է սար, հետո տեղի է ունենում հրաբուխ, իսկ Դավիթ գլորիկը դառնում է Դավիթ եռանկյուն: Հետո զգում է, որ շատ անհարմար է շարժվում  և գնում է, գնում, փուչիկ է կուլ տալիս, մեկ էլ տեսնում է, որ թռչում է ,   հասնում  ամպերին խուտուտ է տալիս, որ աչքերից արցունքներ  թափվեն և անձրև գա:

david glorik

Արեն-գլորիկ

Եթե ես լինեի Արեն գլորիկը, կմտնեի համակարգչի մեջ: Եւ կխաղայի շատ խաղեր, կհաղթեի չարերին, կվաստակեի շատ միավորներ, կդառնայի խաղի հերոս, նոր խաղ էլ կհորինեի: Երբ իմ մայրիկն ու հայրիկը ինձ փնտրեին ու անհանգստանային, ես համակարգչի էկրանին կգրեի` մի քիչ խաղամ եւ դուրս կգամ, մի անհանգստացեք:

Aren-glorik

Էմիլիա-գլորիկ

Էմիլիա գլորիկը

      Մի օր Էմիլիկ գլորիկն ընկավ պայուսակի մեջ, այնտեղ շատ հետաքրքիր գրքեր կային, մինչև մայրիկը գտավ նրան, նա արդեն կարդացել էր երկու հեքիաթ: Էմիլիան մի օր գլորվեց հայրիկի մեքենայի մեջ և հենց այդ պահին հայրիկը նստեց մեքենան, որ գնա աշխատանքի: Երբ տեղ հասավ, մեքենայի դռները փակեց ու գնաց աշխատելու: Էմիլիան ձանձրացավ, փորձեց դուրս գալ մեքենայից, ստացվեց, գնաց հայրիկի աշխատասենյակ, մոտեցավ գրպանին և գաղտնի ուզում էր բանալին հանել, հանկարծ գլորվեց ու հայտնվեց գրպանում, այնտեղ էլ հետաքրքիր բան չկար, ստիպված էր բղավել: Հայրիկը լսեց Էմիլիային, հանեց գրպանից, շոյեց գլուխն ու տուն տարավ:

Էմիլիա

Վահե-գլորիկ

Մի  անգամ  Վահեն որոշեց մենակ գլորվել խանութ գնումների: Նա այդ մասին տեղյակ չէր պահել մայրիկին: Վերցրեց գումարը և գնդակի արագությամբ գլորվեց խանութ: Մայրիկը, տատիկը և մորաքույրը հանկարծ նկատեցին,որ Վահեն տանը չի և շատ անհանգստացան: Բայց մինչ նրանք այս ու այնտեղ փնտրում էին Վահեին, նա արագ գլորվեց տուն, մեծավարի սեղանին դրեց իր գնած հյութը:  Վահեն խոստացավ, որ էլ չի վախեցնի մայրիկին, տատիկին և մորաքրոջը, բայց ասաց, որ ինքն արդեն մեծ է և կարող է մենակ գլորվել և գնումներ կատարել:

Վահե գլորիկ