Category Archives: 5 տարեկանների շաբաթյա գործունեությունները

Շաբաթվա գործունեությունը

Բանավոր խոսք/շաբաթվա գործունեությունը/

Պոչատ աղվեստը հեքիաթի ուսուցում, պատմում ենք, խաղում դերերով: Մեր տարբերակն ենք հորինում:

Սկսում ենք ճանաչել մեր անվան տառերը:

Հաշվում ենք հեքիաթի հերոսներին, հիշում ենք հերթականությունը: Փորձում ենք կավով պատրաստել հերոսներին: Գուաշներով նկարում հեքիաթը հատվածաբար և պատմում: Բլբլում են, պատմում հեքիաթի սիրված հատվածները:

Բնագիտական փորձ սև բիբարով, փորձից հետո ինչ տեսել են բացատրում են, պատմում:

Հաշվում ենք մինչև տասը, խմբասենյակի աթոռները, սեղանները, ներքնակները:

Պատրաստում ենք կշեռքներ, կշռում ենք, կատարում չափումներ, համեմատում:

Ջրով փորձ, ջրի համը, շաքարը տաք, թե սառը ջրի մեջ է ավելի արագ հալվում, ինչու, ինչպես:

Խաղում ենք ավազներով, մատիկով նկարում ենք արևներ…

Սեպտեմբերի նախագիծ 22-26

Բանավոր խոսքի զարգացում

Առավոտը գյուղում բանաստեղծության ուսուցում

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր երգի ուսուցում

Ազգակցական կապը, սաները բերում են իրենց ընտանիքի լուսանկարնեը և պատմում իրենց ընտանիքի մասին:

Մաթեմատիկա

Ամբողջ մասի, կեսի գաղափարը

Խնձորը կիսում են, մասերի բաժանում, տեսնում են ամբողջ և կիսած խնձորի տեսքը, չափում, համեմատում: Համեմատում են ձեռքի մատիկները:

Տեխնոլոգիա

Ավազաթերապիա-ավազով խաղում են, դղյակ են պատրաստում, ոտքերով մտնում են ավազի մեջ, սեղանի վրա ավազով նկարում են:

Շաբաթվա նախագիծ

Շաբաթվա գործունեություն

Գույների գունառատ շաբաթ, ամեն օր մի գույնի օր է, սանը օրվա գույնին համապատասխան հագուստ/ փուչիկ, միրգ, խաղալիք/ է բերում:

Առավոտյան ծես

Բակային խաղ-մուկն ու կատուն, ջրում ենք ծառերը, ծաղիկները, մարզվում ենք, երգում, պարում

Բանավոր խոսքի զարգացում

Սովորում ենք Մեղու բանաստեղծությունը, պլաստելինով փոքրիկ մեղուիկներ ենք ծեփում, հետո խաղում, ձայն հանում, աշխատում ենք ինչպես մեղուները…

Հիգիենայի ժամ-ինչու ենք օդափոխում խմբասենյակը, լվանում մեր ձեռքերը…

Ինքնուրույնության ձևավորում-սեղան դնել, հավաքել, զգեստափոխվել, լողազգեստ հագնել…

Մաթեմատիկա-համեմատում ենք մեր ձեռքերը, մատիկները, հաշվում ենք մինչև 5, 10, ինչն է աշխարհում մեկ հատ, երկու հատ…

Տեխնոլոգիա-կավով արևներ ենք ծեփում

Կերպարվեստ-մատիկների թատրոն ենք խաղում, արև, արև եկ, եկ, նկարում ենք թաթիկների վրա, խաղացնում, երգում

Երաժշտություն-Արև, արև, եկ, եկ, Կիկլիկո երգերի ամրապնդում

Մարմնամարզություն-մարզվում ենք մարզասրահում

Սեպտեմբերյան նախագիծ

Սեպտեմբերյան նախագիծ

Սեպտեմբերի 1-5 Ծանոթացման շաբաթ  

Սեպտեմբերի 8-12 Մեկշաբաթյա գործունեություն

Առավոտյան ծես` ուրախ մարմնամարզություն, երգ, պար: Միջավայրի խնամք` սաները ինքնուրույն փոխում են կոշիկները, հագնում են հողաթափերը, դասավորում են ներքնակները, աթոռները, ջրում ծաղիկները: Խաղում են բարևախաղ: Ներկայության գրանցում, սաներն են հուշում, թե ընկերներից ով է բացակա, կամ ով է ուշացել:

Բանավոր խոսքի զարգացում`սանը պետք է իմանա իր անունը,  ազգանունը, տարիքը… Աշխարհում ինչն է մեկ հատ, կամ շատ: Սովորում ենք Պզան-պզան, պզպզանը: Հեքիաթի պատմում` Ռոդարիի §Շոկոլադե ճանապարհը¦: Բանավոր խոսքի զարգացում զրույցի միջոցով, ինչի մասին էր հեքիաթը, ինչն էր շոկոլադից…ուզում եմ, որ շոկոլադից լինի…

Մաթեմատիկա`առարկաների գույները – գույների ճանաչում հետաքրքիր, ուրախ, գործնական: Օրվա գույն, եթե կարմիր գույնի օր է, հագնում են կարմիր կամ որևիցե կարմիր գույնի իր են իրենց հետ բերում, ինչն է լինում կարմիր գույնի…

Խաղում են խաղ` վերև, ներքև, կողք, առաջ, ետ, ով է վերևում ապրում, ով ներքևում…

Տեխնոլոգիա` կավով պատրաստում են արև, չորանալուց հետո ներկում են իրենց նախընտրած գույնով և պատմում են իրենց արևի մասին, արևը որտեղ է, ինչ գույնի է, ով է արևի ընկերը, որտեղ է քնում…

Կերպարվեստ` գուաշով նկարում են մեղու, պատմում են իրենց նկարը:

Երաժշտություն` Արև, արև եկ, եկ երգի ուսուցում, Կիկլիկո երգի ուսուցում և բեմականացում

Մարմնակրթություն` մարզական, բակային խաղեր, մարզվում են մարզասրահում, բակում խաղում են մուկն ու կատուն:

Հիգենիայի ժամ` ինչու ենք լվանում ձեռքերը, սաները իրենք են պատասխանում, թե ինչ են մտածում:

Մեկշաբաթյա գործունեություն

Մեկշաբաթյա գործունեություն

Առավոտյան-Բարևախաղ

Բարև ես Մհերն եմ…. շրջանաձևկանգնումեն, իրարձեռքիհաջորդաբարհարվածելովասումենիրենցանունը:

Առավոտյան ուրախ մարմնամարզություն

Խաղ-հողաթափերով խաղ

Բոլորը հանում են իրենց հողաթափերը, խմբից մեկը ընտրում է հողաթափերի կույտից մի հողաթափ և փորձելով հիշել` ասում է, թե ում հողաթափն է:

Խաղը մարզում է հիշողությունը, կենտրոնացնում  ուշադրությունը:

Շաբաթվա բանաստեղծությունը– ամեն օր սովորում են մի հատված

 ԾԱՂԻԿՆԵՐԸ  

― Ո՞ւրգնացինծաղիկները…
― Սո՜ւս. քնածենհողիտակ,
Տաքծածկվածողջձմեռը
Ձյուն-ծածկոցովսպիտակ։

Կգագարնանարևնէլետ
Իրշողերովկենդանի,
Ձմռանսաստիկցրտերիհետ
Ձյուն-ծածկոցըկըտանի։

«Ելե՛ք, կասի, իմմանուկնե՛ր»,
Ուհենցնրանքիմանան,
Դուրսկըհանենգլխիկները,
Աչիկներըկըբանան։

Շաբաթվա հեքիաթը-Հովհաննես Թումանյանի  §Ուլիկը¦

Երկու օր  պատմելուց հետո, սաները կարող են ցույց տալով պատմել` դասվարի օգնությամբ:

Տեխնոլոգիա- կերպարվես

Խմորով, կավով պատրաստում են ծաղիկ, չորանալուց հետո գուաշներով գունավորում են:

Ամեն օր գուաշներով նկարում են-կարող են նկարել ծաղիկ, գարուն-դասվարը պատմում է գարնան մասին, որ գարնանը ծառերը, ծաղիկները ծաղկում են կանաչում, գունավորվում, գարնան ժամանակ ամենուրեք կանաչ է, կարող են պատուհանից նայել, խոսել:

Բանավոր խոսքի զարգացում-Պատրաստելու ընթացքում պատմում են, խոսում են, թե ինչպիսինն է իրենց պատկերացմամբ ծաղիկը, ինչ գույնի է…

Ծաղիկը որտեղ է ապրում, ինչ հոտ ունի, ովքեր են ծաղիկների ընկերները…

Բագիտական փորձԳունավոր մեխակների փորձը

Մուլտֆիլմերի դիտում-/առավոտյան և օրվա վերջում/, բացատրելով յուրաքանչյուր նախադասությունը, շարժելով նրանց հետաքրքրությունը, որ ուշադիր նայեն, հարցեր տան, հասկանան իմաստը:

Մուլտֆիլմ ծաղիկի մասին-պատմելով, բացատրելով

Բարի մուլտֆիլմ կախարդական ծաղիկի և մանկության մասին

Smartnotebook-ով մաթեմատիկա, հաշվում են 1-ից մինչև 10-ը, հաշվում են իրենք իրենց, փորձում են հիշել, թե ով է բացակա:

Աշխատում են smart-ով կազմած էջերով/ծաղիկների, գույների, հաշվելու մասին է/

Մարմնամարզություն-Օգտագործում են մարազսրահը/ եթե օգնության կարիք կա, 3-րդ դասարանցիները կարող են օգնել/

Շաբաթվա երգը-Ռուբեն Հախվերդյան  §Զատիկ¦

Բակ-պարտեզ– Ամեն օր սաները իջնում են բակ, խաղում են կարմիր կոճակ, մուկն ու կատուն:

Վերցնում են ցնցուղը, ջրում ծաղիկները: Կարող են իրենց տատիկներից, պապիկներից  ծաղիկ, ծաղկի սերմեր բերել, ցանել, տնկել: Կարող են խաղալ հողի հետ, իրենք փոսը փորեն, ջրեն, հետևեն:

Շաբաթվա բառը–     ռուսերեն-цветок       անգլերեն-flower

Սանի ինքնուրույնությունը-Ամեն օր սանը մտնում է խումբ, փոխում  կոշիկներ:

Խմբասենյակը պետք է օդափոխվի, հատկապես սանհանգույցի պատուհանը պետք է բաց լինի, ուտելուց առաջ լվացվել, բակից հետո լվացվել, ափսեն ինքնուրույն հավաքել: