Monthly Archives: October 2014

Շաբաթյա գործունեություն

Օրը սկսում ենք նախավարժանքով, երգում ենք, մարզվում: Էլեկտրոնային ներկա-բացակա ենք անում:Վանկատում ենք մեր անունները, պատմում ենք օրվա եղանակի տրամադրության մասին, օրվան անուն ենք դնում:

Շաբաթվա բանաստեղծությունը ՝ Ծուղրուղու, մատիկների մասին բանաստեղծությունը, սովորում ենք մատիկների անունները, երգում են մատիկների երգը:

Մաթեմատիկա հաշվում ենք մինչև 10-ը, 5-ի հարևանները, որ թվերն են: Մեծ-փոքր, երկար-կարճ, չափումներ ժապավենով, թզերով, մատիկներով չափում ենք սեղանները, աթոռները, քիթիկները…

Շաբաթվա գործունեությունը

Բանավոր խոսք/շաբաթվա գործունեությունը/

Պոչատ աղվեստը հեքիաթի ուսուցում, պատմում ենք, խաղում դերերով: Մեր տարբերակն ենք հորինում:

Սկսում ենք ճանաչել մեր անվան տառերը:

Հաշվում ենք հեքիաթի հերոսներին, հիշում ենք հերթականությունը: Փորձում ենք կավով պատրաստել հերոսներին: Գուաշներով նկարում հեքիաթը հատվածաբար և պատմում: Բլբլում են, պատմում հեքիաթի սիրված հատվածները:

Բնագիտական փորձ սև բիբարով, փորձից հետո ինչ տեսել են բացատրում են, պատմում:

Հաշվում ենք մինչև տասը, խմբասենյակի աթոռները, սեղանները, ներքնակները:

Պատրաստում ենք կշեռքներ, կշռում ենք, կատարում չափումներ, համեմատում:

Ջրով փորձ, ջրի համը, շաքարը տաք, թե սառը ջրի մեջ է ավելի արագ հալվում, ինչու, ինչպես:

Խաղում ենք ավազներով, մատիկով նկարում ենք արևներ…